Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.12.21/13(30) Հոդ.415
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
02.11.2011
Ստորագրող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 33011532

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 նոյեմբերի 2011 թ. 
ք. Երևան

N 4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրությամբ հաստատված հավելված 1-ի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի N 1-Ն հրամանով հաստատված հավելված N 1-ի 28-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1‑Ն հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-իրավաբան Մ. Հակոբյանին` սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Ա. Պետրոսյան

 

 

Հավելված

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 2-ի

N 4-Ն հրամանի

 

 

«Հավելված 2

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2009 թվականի փետրվարի 2-ի

N 1-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արթուր Պետրոսյան

- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ),

 
Սամվել Խաչատրյան

- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ,

 
Վահե Էլոյան

- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավար,

 
Անի Թադևոսյան

- Աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության պետ,

 
Սամսոն Հակոբյան

- Աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության մանկապատանեկան սպորտի զարգացման բաժնի պետ,

 
Նարինե Շահբազյան

- Աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության մարզական համալիր միջոցառումների ծրագրերի վերլուծության և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ,

 
Ռազմիկ Ստեփանյան

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ (համաձայնությամբ),

 
Վահրամ Առաքելյան

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (համաձայնությամբ),

 
Հրաչյա Ռոստոմյան

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ),

 
Դերենիկ Գաբրիելյան

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ (համաձայնությամբ),

 
Սմբատ Լպուտյան

- «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր (համաձայնությամբ):

 

Աշխատակազմի ղեկավար՝

Վ. Էլոյան