Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.08.22/20(403).1 Հոդ.328.2
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2011
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11711382

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2011 թ.

N 126-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի «ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 24-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) հրամանով հաստատված ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի 6.4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.4.3 Տատանման i-րդ ձևով k-րդ հարկի մաքսիմալ տեղափոխությունը Xki և կից հարկերի ∆ki շեղվածքների մեծությունները որոշվում են հետևյալ բանաձևերով՝

 

Xki = 0,8A gk0 ηik βi (Ti/2π)2
 ∆ki = Xk+1i - Xki »

(6)

 

Նախարար

Վ. Վարդանյան