«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211145
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մարտի 2011 թ. |
N 31-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ԹԻՎ 164-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել իրավաբանական անձի կանոնադրության /կանոնադրության փոփոխությունների/ տիտղոսաթերթի վրա նշում կատարելու ձևերը (համաձայն հավելվածի):
2. Սահմանել, որ այլ մարմինների կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման, ինչպես նաև պետական ռեգիստրի կողմից վերագրանցված իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածի նշումների մեջ «ԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտության փոխարեն նշվում է «ՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտությունը:
2.1 Սահմանել, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման դեպքում կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելիս տարածքային բաժնի պետի փոխարեն կարող է ստորագրել նաև տարածքային բաժնի համապատասխան ծառայողը` հավելվածի նշումների մեջ «Տ/Բ պետ» բառերի փոխարեն նշելով «կատարող» բառը:
(2.1-ին կետը լրաց. 06.07.11 N 91-Ն)
3. Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի՝ պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածում բերված նշումների հետ մեկտեղ կատարվում է նշում իրավաբանական անձի գրանցման (վերագրանցման) վերաբերյալ:
4. Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձին պետական ռեգիստրի կողմից պետական գրանցման վկայական շնորհելու դեպքում (առանց փոփոխությունների գրանցման) իրավաբանական անձի կանոնադրության վրա կատարվում է նշում պետական ռեգիստրում գրանցման տվյալների վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թ. ապրիլի 24-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 164-Ն հրամանը:
6. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2011 թ. ապրիլի 1-ից:
Հ. Թովմասյան |
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 17-ի N 31-Ն հրամանի |
1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում |
2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից փոփոխությունների պետական գրանցման դեպքում (մինչև 19.08.2001 թ. գրանցված իրավաբանական անձանց համար) |
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
գրանցման թիվ _____________
_______________ _______________
|
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 00.00.0000 թ. գրանցման թիվ 000.000.00000 վկայական 00 Ա 000000 հարկ վճարողի հաշվառման համար 00000000 00.00.0000 թ. գրանցված կանոնադրության թիվ ____ __ փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից ____ ____ 20___ թ.
պետական ռեգիստրի ղեկավար՝ _______________ _______________
|
3. Իրավաբանական անձանց պետական |
4. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից փոփոխությունների պետական գրանցման դեպքում (19.08.2001 թ-ից հետո տարածքային բաժնի կողմից գրանցված իրավաբանական անձանց համար) |
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 00.00.0000 թ. գրանցման թիվ 000.000.00000 վկայական 00 Ա 000000 հարկ վճարողի հաշվառման համար 00000000 00.00.0000 թ. գրանցված կանոնադրության թիվ ____ __ փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից ____ ____ 20___ թ.
_______________ _______________ |
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
|
5. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում |
6. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից փոփոխությունների պետական գրանցման դեպքում (մինչև 19.08.2001 թ. գրանցված իրավաբանական անձանց համար) |
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
_______________ _______________
|
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 00.00.0000 թ. գրանցման համար` 000.000.00000 վկայական` 00 Ա 000000 հարկ վճարողի հաշվառման համար` 000000 հարկ վճարողի հաշվառման համար 00000000 _______ տարածքային բաժնի կողմից
|
7. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից փոփոխությունների պետական գրանցման դեպքում (19.08.2001 թ-ից հետո կենտրոնական մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձանց համար) |
8. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից փոփոխությունների պետական գրանցման դեպքում (19.08.2001 թ-ից հետո տարածքային բաժնի կողմից գրանցված իրավաբանական անձանց համար) |
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 00.00.0000 թ. գրանցման թիվ 000.000.00000 վկայական 00 Ա 000000 հարկ վճարողի հաշվառման համար 00000000
_______________ _______________
|
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.04.2018, N 146-Ն | 03.05.2018, N 31-Ն | |
06.07.2011, N 91-Ն | 21.07.2011, N 31-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|