Գլխավոր տեղեկություն
Համար
N 1226-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2011-04.12.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.29/30(413) Հոդ.411
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.12.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011518

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 նոյեմբերի 2011 թ.

N 1226-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 752-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետը.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) հրամանի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին»,

2) հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` III` «Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորում» գլխով` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2011 թվականի նոյեմբերի 10-ի
N 1226-Ն հրամանի

 

«III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

14. Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակային գնահատումը (այսուհետ` գնահատում):

15. Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում են հանձնաժողովների անդամների թեկնածուների՝ պաշտոնապես առաջադրված և համակարգչում զետեղված անվանացանկից։

16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իրականացնում է հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրություն` ըստ առարկաների:

Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է հայտարարություն, որտեղ նշվում են այն պահանջները, որոնց պետք է բավարարի թեկնածուն:

Հավակնորդներից ընտրվում են մինչև 30 թեկնածու` յուրաքանչյուր առարկայի համար:

17. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ (այսուհետ` թեկնածուներ) առաջադրվում են նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ՝ համակարգչում զետեղելու համար:

18. Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`

1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).

2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:

Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:

19. Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ.

2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:

20. Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` դասագրքերի մրցույթի հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ:

21. Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը, կամ մրցույթին մասնակցող որևէ հրատարակչության աշխատակից:

22. Հանձնաժողովի բոլոր անդամները գրավոր ներկայացնում են հայտարարություն` սույն կարգի 21-րդ կետի պահանջներին բավարարելու մասին:

23. Թեկնածուները նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) միջոցով գրավոր տեղեկացվում են թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին` նախքան համակարգչում զետեղելը:

24. Հանձնաժողովը կազմվում է համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթ անցկացնելուց 2 աշխատանքային օր առաջ:

25. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության, 21-րդ կետով սահմանված և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:

26. Հանձնաժողովի կազմում ընտրված անդամները, նախարարության աշխատակազմի կողմից տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո 24 ժամվա ընթացքում:

27. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, որով սահմանվում են նաև աշխատանքների կազմակերպման և դասագրքերի գնահատման պայմանները:

28. Եթե գնահատման աշխատանքների ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

29. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է գնահատման արդյունքները ներկայացնելուց հետո:»: