Գլխավոր տեղեկություն
Համար
N 804-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.10/47(850) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հուլիսի 2011 թ.

 N 804-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԱՆՈՑՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 452 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի մայիսի 4-ի N 322-Ա/Ք հրամանով տրված միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 452 լիցենզիայի գործողությունը` լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների (մարզադահլիճի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության լաբորատորիաների հագեցվածության պահանջի մասով) խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրով սովորողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ` նրանց շահերը ու իրավունքները պաշտպանելու նպատակով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 

Ա. Աշոտյան