«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211486
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 նոյեմբերի 2011 թ. |
N 183-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 68-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի 1-ին կետը «հարկադիր» բառից առաջ լրացնել «գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող» բառերով.
2) հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-րդ կետով.
«1.1 Հաստատել առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելված 1.1-ի:».
3) հրամանի առաջին կետով հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելված 1-ի.
4) հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1. հավելվածով` համաձայն հավելված 2-ի.
5) հրամանի 2-րդ կետով հաստատված թիվ 2 հավելվածում`
ա. 9-րդ, 15-րդ և 37-րդ կետերի «կադրերի» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով.
բ. 9-րդ կետը «բաժինը» բառից հետո լրացնել «համապատասխան» բառով.
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-րդ կետ.
«21.1 Եթե հանձնաժողովի որևէ անդամ ենթակա է ատեստավորման, ապա վերջինս չի մասնակցում հանձնաժողովի նիստերին և հանձնաժողովի կողմից որոշումների ընդունմանը:».
դ. 29-րդ կետի «գ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
ե. 29-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման,»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հ. Թովմասյան |
Հավելված 1 |
«Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող | |
Հանձնաժողովի անդամներ | Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական իրավական հարցերով | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետ | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի պետ | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերլուծական և կազմ. տեսչական բաժնի պետ | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ | ||
Հանձնաժողովի քարտուղար | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր խորհրդատու»: |
Հավելված 2 |
«Հավելված N 1.1 |
Կ Ա Զ Մ
ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ | |
Հանձնաժողովի անդամներ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ | |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող և քրեակատարողական ծառայությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ | ||
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետ | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի պետ | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ | ||
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ | ||
Հանձնաժողովի քարտուղար | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր խորհրդատու»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|