Գլխավոր տեղեկություն
Համար
N 1165-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.20/29(412) Հոդ.402.8
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.10.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011478

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հոկտեմբերի 2011 թ.

N 1165-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ՝

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. դեկտեմբերի 26-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով» ստեղծելու և «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրությունը հաստատելու մասին» N 1253-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Հրամանում «վարչություն» բառը փոխարինել «գործակալություն» բառով` համապատասխան հոլովաձևերով.

2) հրամանի N 2 հավելվածում`

ա. 3.7 կետում «մամուլում» բառից հետո լրացնել «կամ նախարարության կայքէջում» բառերը:

բ. 3.17 կետը լրացնել նոր 8) և 9) ենթակետերով`

«8) Նիստից առնվազն 7 օր առաջ նիստի անցկացման վայրի և ժամկետի մասին գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,».

«9) Նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելու դեպքում պատրաստում է եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների կողմից: Նիստի ավարտից հետո եզրակացությունը հանձնվում է հրավիրված անձին կամ ուղարկվում պատշաճ ձևով:».

3) Հրամանի N 2 հավելվածը լրացնել նոր՝ 3.19 կետով`

«3.19 Նիստի նյութերը (կամ միայն օրակարգը) նիստի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ տրամադրվում է հանձնաժողովի անդամներին»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության և իրավաբանական վարչության պետերին` սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան