Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.10.03/23(406) Հոդ.370
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.08.2011
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10611427

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

 N 167-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ) ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 1-ին մասի 7-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի (տեղեկատվության հավաքագրման, շտեմարանների ստեղծման) վարումն իրականացնել ըստ փուլերի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի վարման առաջին փուլ համարել գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը: Հաջորդ փուլերում կիրականացվի` 2012 թվականի երկրորդ կիսամյակում` անտառային տնտեսության, 2013 թվականի երկրորդ կիսամյակում` գյուղատնտեսական մթերքների վերամշակման և 2014 թվականի երկրորդ կիսամյակում` բուսաբուծության և անասնաբուծության վարչական ռեգիստրների վարման կարգերի մշակումը:

3. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջին փուլի` գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարին՝

1) միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարզային մասնագետներին մինչև 2011 թվականի նոյեմբերի 30-ը համակարգիչներով, համապատասխան համակարգչային ծրագրերով ապահովելու ուղղությամբ,

2) մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ն ապահովել «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» վարչական վիճակագրական հաշվետվության ձևերի տպագրումը:

5. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վ. Կարապետյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Կարապետյան

 

 

Հավելված N 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

 2011 թվականի օգոստոսի 24-ի

N 167-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգում առաջին փուլի` գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի վարման (այսուհետ՝ վարչական ռեգիստր)՝ ըստ սահմանված ցուցանիշների` գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման, շտեմարանների ստեղծման ընթացակարգը` համաձայն Հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) վարչական ռեգիստրի առաջին փուլում ներառվում են՝ ըստ տնտեսավարող սուբյեկտների, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի վերաբերյալ տվյալները:

3. Վարչական ռեգիստրը նախարարության կողմից վարվող վիճակագրական տվյալների բազաներ են (շտեմարաններ), որոնք հանդիսանում են ճյուղային (գերատեսչական) հաշվառման (վիճակագրության) վարման արդյունք: Վարչական ռեգիստրները Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տեղեկատվության միասնական համակարգի բաղկացուցիչ մասն են:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության կողմից սույն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվության ձևի (այսուհետ՝ հաշվետվության ձև) լրացման մեթոդական ցուցումները մինչև 2011 թվականի սեպտեմբերի 20-ը մշակվում և տրամադրվում են նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության (այսուհետ՝ տեսչություն) պետին:

5. Հաշվետվության ձևը` հաշվետվության լրացման մեթոդական ցուցումների հետ միասին տեսչության պետի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը տրամադրվում է տեսչության մարզային մասնագետներին, միաժամանակ տեսչության պետի կողմից հաշվետվության ձևի լրացման մեթոդական ցուցումներին համապատասխան՝ վերջիններիս խորհրդատվություն է տրամադրվում հաշվետվությունների ձևերի լրացման, ժամկետների ու ֆիզիկական և իրավաբանական անձանցից գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ:

6. Տեսչության մարզային մասնագետները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 12-ը լրացնում են հաշվետվության ձևն՝ ըստ իրավաբանական և ֆիզիկական անձանց, դրա հիման վրա ձևավորում համայնքի և մարզի կտրվածքով անվանական (հասցեական) էլեկտրոնային հենքով տեղեկատվական շտեմարաններ (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարաններ)՝ մարզային վարչական ռեգիստրներ:

7. Տեսչության մարզային մասնագետները գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին տեղեկատվական շտեմարանները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը ներկայացնում են տեսչության պետին:

8. Տեսչության պետը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 18-ը մարզային վարչական ռեգիստրների հիման վրա ձևավորում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին ամբողջական վարչական շտեմարանը` տարեկան պարբերականությամբ:

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի վարչական ռեգիստրից Հայաստանի Հանրապետության մարզերի և հանրապետության կտրվածքով ամփոփ տվյալները, ըստ սահմանված ցուցանիշների, պարբերականության և ժամկետների, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:

10. Գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի տվյալները տեսչության կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը տրամադրվում են նախարարության համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման գործառույթներ իրականացնող պատասխանատուին (այսուհետ՝ համակարգչային պատասխանատու)՝ դրանք նախարարության սերվերում 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրելու համար:

11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներն օգտվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սերվերում տեղադրված վարչական ռեգիստրի էլեկտրոնային շտեմարաններից համակարգչային պատասխանատուի կողմից համակարգչային մուտքի իրավունքի տրամադրման միջոցով: Մուտքի թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարը:

12. Ֆիզիկական և իրավաբանական անձանցից գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման և գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի ձևավորման և արդիականացման համակարգի ձևապատկերը ներկայացված է հետևյալ աղյուսակում:

 

Աղյուսակ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի ձԵՎավորման եվ արդիականացման համակարգի ձեվապատկեր

 

 

Գործառույթ

 

Իրագործող

 
 1.

Հաշվետվական ձևերի լրացում, տվյալների մուտքագրում, ամփոփում և էլեկտրոնային հենքով շտեմարանի (մարզային վարչական ռեգիստրի) ստեղծում մինչ մարզի մակարդակ ըստ իրավաբանական և ֆիզիկական անձանց

Ներմուծեք նկարագրությունը_20420

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարզային մասնագետ (ներ)

 2.

Մարզային վարչական ռեգիստրների էլեկտրոնային հենքով տեղեկատվական շտեմարանների տրամադրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը

Ներմուծեք նկարագրությունը_20420

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարզային մասնագետ (ներ)

 3.

ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի ամբողջական վարչական շտեմարանի ձևավորում և տարեկան պարբերականությամբ արդիականացում

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ

Ներմուծեք նկարագրությունը_20420

4
Վարչական ռեգիստրների տվյալներն օգտագործողների (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների) հետ կապն իրագործում է միայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

գյուղատնտեսության նախարարի

2011 թվականի օգոստոսի 24-ի

N 167-Ն հրամանի

 

Համաձայնեցված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի հետ 24 օգոստոսի 2011թ. թիվ 46- Ա որոշմամբ

 

 

 

 

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և 17-րդ հոդվածի ա) կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1516-Ն որոշմամբ հաստատված Կանոնադրության 8-րդ կետի իը) ենթակետի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

Ով է լրացնում ___________________________________

(ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարզային մասնագետի անուն, ազգանունը)

Ով է ներկայացնում ______________________________________________

(ֆիզիկական անձի անուն, ազգանունը կամ իրավաբանական անձի

անվանումը)

Մարզը ___________________________________________________ /__/__/

 

Բնակության վայրը_________________________________________ /__/__/

 

Գտնվելու վայրը

(գործունեության հասցե) _______________________________________/__/__/__/__/

                                    (փոստային դասիչը)

 

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________@___________

 

Լրացվում է ըստ անհրաժեշտության իրավաբանական անձանց համար

 

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը

 /__/__/__/__/__/__/__/__ /

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը                   /__/__/__/__/__/__/

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)              /__/__/__/__/__/__/

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականի

ՁԵՎ ԹԻՎ 1 (տարեկան)

 

Հաստատված է`
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2011թ
.
օգոստոսի 24-ի թիվ 167–Ն
հրամանով

 

Ներկայացվում է`
ՀՀ
գյուղատնտեսության
նախարարությ
ուն

 

Լրացնում են`
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության
մարզային մասնագետները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հունվարի 25-ը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Առ 1-ը հունվարի 20__ թ.

 

 (հատ)

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Առկայությունը

որից՝ սարքին վիճակում

Ա

Բ

1

2

Տրակտորներ, ընդամենը

001

   

Բեռնատար ավտոմեքենաներ

002

   

Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշների

003

   

Տրակտորային կցասայլակներ

004

   

Տրակտորային խոտհնձիչներ

005

   

Կերահավաք կոմբայններ՝ ներառյալ սիլոսահավաք

006

   

Կարտոֆիլահավաք կոմբայններ

007

   

Մամլիչ-բարդոձիչներ

008

   

Հատիկազտիչ մեքենաներ

009

   

Տրակտորային շարքացաններ

010

   

Տրակտորային գութաններ

011

   

Կուլտիվատորներ

012

   

 

Տեխնիկա տնօրինող ֆիզիկական (իրավաբանական) անձ ______________________
(Ազգանուն, անուն, անվանում)

____________________
(Ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության

մարզային մասնագետ

___________________________
(Ազգանուն, անուն)

__________________________
(Ստորագրություն)

     
 

___________________________
(Հեռախոսահամար(ներ)

«____» _________________ 20 __ թ.

(լրացման ամսաթիվը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան