Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 265-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.03/10(423) Հոդ.128
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
22.03.2012
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11812170

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մարտի 2012 թ.

թիվ 265-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 80-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1. Հրամանի օրինակելի ձև Հ-4-ի «1163100» տողից հետո լրացնել հետևյալ տողերը.

 

«  

1164000

6.4 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿ-
ՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

 X

               

1164100

Բժշկական ապահովագրություն

475100

               
 

Բժշկական ապահովագրության համար պահեստավորված առողջության ապահովագրության կտրոններ

475100*

               

1164200

Հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում

475200

               

1164300

Ուսուցման վճարների փոխհատուցում

475300

               

1164400

Հանգստի ծախսերի փոխհատուցում

475400

               
 »:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան