Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 193-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.02/9(422) Հոդ.118
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
02.03.2012
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11812144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 մարտի 2012 թ.

 թիվ 193-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն


«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի N 1240-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 34-րդ և 40-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2013 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2011 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի մարտի 2-ի

N 193-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2013 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2011 թվականի հաշվարկային ցուցանիշների (այսուհետ` ելակետային տվյալներ) տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացնելու գործընթացը:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2011 թվականի գույքահարկի գծով ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 3 հավելվածում բերված N 2-ԳՀ ձևով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2011 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարան են տրամադրում սույն կարգի N 4 հավելվածում բերված N 2-ՀՀ ձևով:

4. Սույն կարգի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմինների կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ իրենց կողմից այդ հարկերի գծով հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:

5. Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը սույն կարգով սահմանած ներկայացման ձևերին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին:

6. Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից սույն կարգի 7-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

7. Մարզպետարաններն ամփոփում են իրենց մարզի տարածքի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ելակետային տվյալները և սույն կարգի N 1 և N 2 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 1-ԳՀ-ամփոփ և N 1-ՀՀ-ամփոփ ձևերով ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը մարզպետարաններից ստացված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների գծով սույն կարգի 7-րդ կետում նշված ամփոփ ձևերը լիազորված մարմին ներկայացնում է մինչև 2012 թվականի հուլիսի 21-ը:

9. Սույն կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված ելակետային տվյալների մարզպետարաններում ստացման, ինչպես նաև մարզպետարանների կողմից կազմված ճշգրտված ելակետային տվյալների գծով ամփոփ ձևերը (որոնցում արտացոլվում են միայն ըստ առանձին համայնքների ճշգրտված ելակետային տվյալները) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում ստացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

10. Ելակետային տվյալները հաշվառող մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը (այսինքն` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները):

11. Ճշգրտված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգի 2-7-րդ կետերով նախատեսված ընթացակարգով մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը:

12. Սույն կարգի N 2 և N 4 հավելվածներում բերված N 1-ՀՀ-ամփոփ և N 2-ՀՀ ձևերի 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2011 թվականին մուծման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2011 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարների):

13. Սույն կարգի N 1 և N 3 հավելվածներում բերված N 1-ԳՀ-ամփոփ և N 2-ԳՀ ձևերի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2011 թվականին վճարման ենթակա գույքահարկի տարեկան գումարները (առանց գույքահարկի գծով 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2011 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարների).

2) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատախանաբար` համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնությունների և համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարները

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

 

Ձև N 1-ԳՀ-ամփոփ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2011 թվականի ելակետային տվյալների մասին

(հազար դրամներով)

NN

Մարզի և համայնքների անվանումը

Կազմակերպու-թյունների գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմա-կերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

Բ

1

2

3

4

           
           

1

         

2

         

3

         

         

         

         

         

         

         

         

         

         
 

Ընդամենը` ըստ մարզի

-

-

-

-

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Ձև N 1-ՀՀ-ամփոփ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2011 թվականի ելակետային տվյալների մասին

(հազար դրամներով)

NN

Մարզի և համայնքների անվանումը

Կազմակերպությունների հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Ա

Բ

1

2

       
       

1

     

2

     

3

     

     

     

     

     

     

     

     

     

     
  Ընդամենը` ըստ մարզի

-

-

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

Ձև N 2-ԳՀ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2011 թվականի ելակետային տվյալների մասին

 (հազար դրամներով)

Մարզի և համայնքի անվանումը

Կազմակեր-պությունների գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

1

2

3

4

         

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_________________

 

_____________________

 

ստորագրություն

 

Ա.Հ.Ա.

   

Կ.Տ.

 
       

«___»_____________ 2012թ.

   

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

Ձև N 2-ՀՀ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2011 թվականի ելակետային տվյալների մասին

(հազար դրամներով)

Մարզի և համայնքի անվանումը

Կազմակերպությունների հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Ա

1

2

     

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_________________

_____________________

 

ստորագրություն

Ա.Հ.Ա.

Կ.Տ.

   
     

«___»_____________ 2012թ.