Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2011-11.06.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.01/25(408) Հոդ.387
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.10.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հոկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211450

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 հոկտեմբերի 2011 թ.  
ք. Երևան

N 168-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 167-Ն որոշման 7.1 կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձի վերաբերյալ ամբողջական տեղեկությունների տրամադրման տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելված 1-ի, իրավաբանական անձի մասին մասնակի տեղեկությունների տրամադրման տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելված 2-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

2. Անկախ պետական միասնական գրանցամատյանի համապատասխան տեղեկությունների տրամադրման համար դիմումում հայցվող տվյալների ծավալից, օրենքով սահմանված համապատասխան պետական տուրք վճարելու դեպքում տրամադրել նշված տուրքին համապատասխան ամբողջ առկա տեղեկատվությունը:

3. Դիմում ներկայացնելիս կամ տեղեկատվական համակարգի միջոցով համապատասխան դիմումը կազմելիս դիմողից պարտադիր կերպով ճշտել իրավաբանական անձի կանոնադրության տրամադրման անհրաժեշտությունը, և կանոնադրության պատճենը պահանջելու դեպքում այդ մասին գրառում կատարել դիմումի մեջ:

4. Եթե անձը չի պահանջում իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, ապա համապատասխան տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման և փաստաթղթերի ընդունման բաժնի (այսուհետ՝ սպասարկման բաժնի) աշխատակցի կողմից, դիմումը և կից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո անմիջապես: Սպասարկման բաժնի աշխատակիցը ստորագրում է տեղեկանքը, ինչպես նաև տեղեկանքը որպես էլեկտրոնային փաստաթուղթ հասանելի է դառնում համացանցում՝ http://www.e-register.am կայքում համապատասխան 12-նիշանոց գաղտնաբառը մուտքագրելու պայմանով:

5. Մասնակի տեղեկատվության (իրավաբանական անձի անվանման և կազմակերպաիրավական ձևի, պետական գրանցման տարվա, ամսվա, օրվա, իրավաբանական անձի գրանցման համարի, հարկ վճարողի հաշվառման համարի, իրավաբանական անձի հիմնադիրների) ցանկացած պահանջի դեպքում անձին տրամադրել մասնակի տեղեկատվության ամբողջական տեղեկատվությունը, առանց որևէ դիմում ներկայացնելու պահանջի: Մասնակի տեղեկատվություն տրամադրելու համար դիմելու դեպքում, համապատասխան տեղեկանք տրամադրելու հետ մեկտեղ տեղեկացնել անձանց, որ տեղեկատվությունը հասանելի է առցանց՝ http://www.e-register.am կայքից, առանց վճարման կամ որևէ այլ հավելյալ պահանջի:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Թովմասյան

 

 

Հավելված 1

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 17-ի

N 168-Ն հրամանի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Իրավաբանական անձանց պետական միասնական

գրանցամատյանից առ՝

 

Գրանցման համարը _______________________

Հիմնադրման տարի «____________» թ.

Գրանցման ամսաթիվը «_________________»

Գործունեության ժամկետ «__________________»

Ստեղծման եղանակ ____________________________

Կարգավիճակ ____________________________________

Վկայականի համար ________________________

Իրավաբանական անձի ծածկագիր (ՁԿԴ) ______

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ________________________

Սոցիալական վճարների պարտավորությունների

անձնական հաշվի քարտի համար (Ապահովադրի

ծածկագիր) ________________

 

Գտնվելու վայրը

Հասցե __________________

 

Գործադիր մարմնի ղեկավար

Պաշտոն ________________________

Անուն, ազգանուն __________________

Անձնագրային տվյալներ, անձնագիր՝ ________________________

Հասցե______________________________

 

Տեղեկություններ իրավահաջորդության / իրավանախորդության վերաբերյալ

Իրավահաջորդ(ներ) ___________________________________

Իրավանախորդ(ներ) ______________________________

 

Տեղեկություններ կանոնադրական կապիտալի չափի մասին

Կանոնադրական կապիտալը ՀՀ դրամով`______________________________

 

Մասնակիցներ

Անուն, ազգանուն / Անվանում

Գրանցա-մատյանում
գրառման
ամսաթիվ

Բաժնեմասի չափը

Բաժնեմասի չափը
ՀՀ դրամով

Բաժնե-մաս

Բաժնեմասի
նկատմամբ
նշումներ

           
           

Պետական միասնական գրանցամատյանում կատարված փոփոխություններ

Գրանցման ամսաթիվ

Փոփոխություններ

   

 

Տեղեկանքը տրամադրող__________________

Տեղեկանքի տրամադրման ամսաթիվ՝ «__» «__________»

 

 

Հավելված 2

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 17-ի

N 168-Ն հրամանի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

(Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մասնակի տեղեկատվություն)

 

Գրանցման համար __________________

Գրանցման ամսաթիվ «__»«__________»

Հարկ վճարողի հաշվառման համար __________________

Հիմնադիր(ներ) __________________________________________

 

Անուն, ազգանուն / Անվանում

 

Հիմնադիր է համարվում այն անձը, որ մասնակցել է իրավաբանական անձի հիմնադրմանը: Սույն տեղեկանքը չի հաստատում որևէ անձի՝ տեղեկանքի տրման պահին իրավաբանական անձի մասնակից լինելու փաստը: Իրավաբանական անձի մասնակիցների մասին տեղեկությունները՝ համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, տրամադրում են ամբողջական տեղեկությունների շրջանակում՝ պետական տուրքը վճարելու պայմանով։

Տեղեկանքը տրամադրող________________________

Տեղեկանքի տրամադրման ամսաթիվ՝ «___» «_________»

 

 

Հավելված 3

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 17-ի

N 168-Ն հրամանի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՍՊԸ մասնակիցների գրանցամատյանից առ՝

 

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) «_______________»

Գրանցման համար ________________________

Գրանցման ամսաթիվ «___»«______»

Կարգավիճակ____________________________________

Վկայականի համար __________________

Իրավաբանական անձի ծածկագիր (ՁԿԴ) ______________________________

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ________________________

 

Տեղեկություններ կանոնադրական կապիտալի չափի մասին

Կանոնադրական կապիտալը ՀՀ դրամով`

 

Մասնակիցներ

Անուն, ազգանուն /

Անվանում

Գրանցա-
մատյանում
գրառման
ամսաթիվ

Ելքի

ամսաթիվ

 

Բաժնեմասի
չափը

Բաժնեմասը
ՀՀ դրամով

Բաժնեմասի
նկատմամբ
գրավի կամ
արգելանքի
մասին
տեղեկություններ

           
           

Տեղեկանքը տրամադրող ____________________________

Տեղեկանքի տրամադրման ամսաթիվ՝ «___»«__________________»

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.05.2013, N 85-Ն 11.06.2013, N 168-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան