Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.15/13(396) Հոդ.229
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2011
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611246

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիսի 2011 թ.
ք. Երևան

N 276-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) հրամանի հավելվածը լրացնել նոր «7.1» կետով. հետևյալ բովանդակությամբ՝

 

7.1.

Համատեղ թողարկում.
Հայ-բելառուսական
Մայրաքաղաքներ

2 նամականիշ

II եռամսյակ

200
200

42000x2

 

2) հրամանի հավելվածի 3-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

3.

Հայաստանի ֆլորա և ֆաունա.
Թռչուններ.
Կապտափող սոխակ,
Մեծ երաշտահավ

2 նամականիշ

II եռամսյակ

230
230

40000x2

           

5.

Միջազգային.
Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը

Գեղաթերթիկ
1 նամականիշով

II եռամսյակ

200

30000

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Կապտափող սոխակ. Luscinia svecica» և «Մեծ երաշտահավ. Parus major» նամականիշների, համաձայն N 1 և N 2 հավելվածների։

2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «XX. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. РЕГИОНАЛЬНОЕ СОДРУЖЕСТВО В ОБЛАСТИ СВЯЗИ. REGIONAL COMMONWERLTH THE FIELD OF COMMUNICATIONS» գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի։

3) Համատեղ թողարկում. Հայ-բելառուսական. Մայրաքաղաքներ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ. YEREVAN» և «ՄԻՆՍԿ. MINSK» նամականիշների, համաձայն N 4 և N 5 հավելվածների։

3. Գործողության մեջ դնել՝

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Կապտափող սոխակ. Luscinia svecica» և «Մեծ երաշտահավ. Parus major» նամականիշները, սահմանելով անվանագինը՝ 230 և 330 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 40000 հատ։

2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «XX. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. РЕГИОНАЛЬНОЕ  СОДРУЖЕСТВО В ОБЛАСТИ СВЯЗИ. REGIONAL COMMONWERLTH THE FIELD OF COMMUNICATIONS» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը՝ 200 դրամ, տպաքանակը՝ 30000 հատ։

3) Համատեղ թողարկում. Հայ-բելառուսական. Մայրաքաղաքներ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ. YEREVAN» և «ՄԻՆՍԿ. MINSK» նամականիշները սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը՝ 200 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 42000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_771

 

Ներմուծեք նկարագրությունը_781

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_784

 

Ներմուծեք նկարագրությունը_791

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_806

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_808

 

Ներմուծեք նկարագրությունը_809

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_838

Ներմուծեք նկարագրությունը_839

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան