Գլխավոր տեղեկություն
Համար
N 697-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հոդ.416.18
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.11.2011
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611534

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

15 նոյեմբերի 2011 թ. 
 ք. Երևան

N 697-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010թ. դեկտեմբերի 28-ի թիվ 797-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) հրամանի հավելվածը լրացնել նոր «27.1» և «27.2» կետերով հետևյալ բովանդակությամբ`

27.1.

Անկախ Պետությունների Համագործակցության
20-ամյակը

1 նամականիշ

IV եռամսյակ

280

40 000

27.2.

Մանկական Եվրատեսիլ 2011

1 նամականիշ

IV եռամսյակ

230

40 000

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Միջազգային. Եվրոպա 2011. Անտառներ թեմային նվիրված «ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐԳԵԼՈՑ. DILIJAN RESERVE. EUROPA» և «ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐԳԵԼՈՑ. DILIJAN RESERVE. EUROPA» նամականիշերի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2) Հայոց մեծ եղեռն. Գրիգոր Զոհրապի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԳՐԻԳՈՐ ԶՈՐԱՊ. 1861-1915. GRIGOR ZOHRAP» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

3) Պատմաճարտարապետական հուշարձաններ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ. Սանահին. Հաղպատ թեմային նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ. Սանահինի վանք X-XIIIդդ. Sanahin Monastery X-XIIIcc. Հաղպատի վանք X-XIIIդդ. Հaghpat Monastery X-XIIIcc.» գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի:

4) Մանկական ֆիլատելիա. Անկախության սերունդ թեմային նվիրված նամականիշերի, համաձայն N 5 և N 6 հավելվածների:

5) Անկախ Պետությունների Համագործակցության 20-ամյակը թեմային նվիրված «20 տարի. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. 20 лет. СОДРУЖЕСТВО НЕЗАВИСИМЫХ ГОСУДАРСТВ» նամականիշի, համաձայն N 7 հավելվածի:

6) Մանկական Եվրատեսիլ 2011 թեմային նվիրված «Jսniօr Eսrօvisiօn. SONG CONTEST 2011. YEREVAN. ARMENIA. Մանկական Եվրատեսիլ Երևան» նամականիշի, համաձայն N 8 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Միջազգային. Եվրոպա 2011. Անտառներ թեմային նվիրված «ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐԳԵԼՈՑ. DILIJAN RESERVE. EUROPA» և «ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐԳԵԼՈՑ. DILIJAN RESERVE. EUROPA» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 350 և 350 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

2) Հայոց մեծ եղեռն. Գրիգոր Զոհրապի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ. 1861-1915. GRIGOR ZOHRAP. 1861-1915» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

3) Պատմաճարտարապետական հուշարձաններ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ. Սանահին. Հաղպատ թեմային նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ. Սանահինի վանք X-XIIIդդ. Sanahin Monastery X-XIIIcc. Հաղպատի վանք X-XIIIդդ. Հaghpat Monastery X-XIIIcc.» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

4) Մանկական ֆիլատելիա. Անկախության սերունդ թեմային նվիրված նամականիշերը, սահմանելով անվանագինը` 100 և 120 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

5) Անկախ Պետությունների Համագործակցության 20-ամյակը թեմային նվիրված «20 տարի. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. 20 лет. СОДРУЖЕСТВО НЕЗАВИСИМЫХ ГОСУДАРСТВ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

6) Մանկական Եվրատեսիլ 2011 թեմային նվիրված «Jսniօr Eսrօvisiօn. SONG CONTEST 2011. YEREVAN. ARMENIA. Մանկական Եվրատեսիլ Երևան» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

 Մ. Վարդանյան

 

 

 Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 697-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_1555

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

 Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 697-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_1556

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

 Հաստատված է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 697-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_1557

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

 Հաստատված է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 697-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_1558

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

 Հաստատված է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 697-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_1559

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

 Հաստատված է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 697-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_1560

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

 Հաստատված է

Հավելված 7

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 697-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_1561

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

 

 

 Հաստատված է

Հավելված 8

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 697-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_1562

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան