Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.03/4(417).1 Հոդ.41
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012059

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2011 թ.

N 1205-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ (ԲԱԿԱԼԱՎՐԻ, ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ (ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին N 1579-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի է/ ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի առաջին մասի պահանջները.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով)՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թ. հունվարի 26-ի «օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի երկարատև վերապատրաստման ծրագրերով)» կարգը հաստատելու մասին» N 27-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի և իրավաբանական վարչություններին՝ հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

Ա. Աշոտյան

 

 

 Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարար Ա. Աշոտյանի

2011թ. հոկտեմբերի 31-ի

N 1205-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) ԵՎ դոկտորանտուրայի կրթական ծրագրերով)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) հատկացված կրթաթոշակային տեղերի շրջանակներում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ (այսուհետ՝ Հաստատություններ) ընդունվել ցանկացող և հետագայում այդ Հաստատություններում բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով կրթություն ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացվող ընդհանուր պահանջները:

2. Հաստատություններում իրենց կրթությունը կարող են շարունակել համապատասխանաբար միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության վկայական, միջին մասնագիտական կրթության դիպլոմ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

 

II. Մրցույթի անցկացման կարգը

 

3. Հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթն(ներն) իրականացվում է երկու փուլով` մասնագիտական քննություններ և հարցազրույց:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ Նախարարի) հրամանով ստեղծվում է մրցութային հանձնաժողով (հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի քարտուղար և հանձնաժողովի անդամներ) և սահմանվում է մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը: Մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարն ի պաշտոնե հանդիսանում է հանձնաժողովի քարտուղար:

5. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի աշխատանքներին մասնակցում են հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Մրցութային հանձնաժողովն իր որոշումները կայացնում է բաց քվեարկությամբ՝ նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

6. Մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, դիմորդների ընդհանուր անվանացանկի հետ միասին ներկայացնում է մրցութային հանձնաժողովին՝ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացմանը նախորդող աշխատանքային օրվա ընթացքում գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը դիմորդին թույլ չի տալիս մասնակցելու մրցույթին, եթե բացակայում է պահանջվող փաստաթղթերից որևիցե մեկը:

8. Մրցութային հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցանկը: Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին կամ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում՝ մրցույթը չկայացած համարելու մասին:

9. Մրցույթի առաջին փուլը անցկացվում է.

1) բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի,

2) մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի,

3) ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության կարգի:

10. Մրցույթի երկրորդ փուլն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, որի աշխատանքներին, առանց քվեարկելու իրավունքի, կարող են հրավիրվել կրթաթոշակ տրամադրող երկրի դեսպանության ներկայացուցիչներ, համապատասխան օտար լեզվի և տվյալ մասնագիտության գծով համապատասխան մասնագետներ: Հարցազրույցի փուլ են անցնում բոլոր այն դիմորդները, որոնք հաղթահարել են մրցույթի առաջին փուլը: Հարցազրույցի փուլն անց է կացվում մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո:

11. Մրցույթի երկրորդ փուլում ստուգվում են դիմորդի(ների) օտար լեզվի իմացության աստիճանը, ընտրած մասնագիտությամբ կրթություն ստանալու շարժառիթները, գործուղվելիք երկրի մասին ընդհանուր տեղեկացվածության մակարդակը (հասարակական-քաղաքական, տնտեսական, աշխարհագրական, մշակութային, օրենսդրական և այլ գիտելիքներ): Հանձնաժողովի և հրավիրված անձանց կողմից յուրաքանչյուր դիմորդի կարող է տրվել ոչ ավելի, քան 6 հարց: Յուրաքանչյուր դիմորդի համար հանձնաժողովը որոշում է կայացնում դիմորդի կողմից հարցազրույցի փուլը հաղթահարելու կամ չհաղթահարելու վերաբերյալ: Մրցույթի երկրորդ փուլն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից և ամբողջությամբ ձայնագրվում:

12. Մրցույթի առաջին փուլի արդյունքները հրապարակվում են մրցույթի առաջին փուլի ավարտից հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

13. Մրցույթի երկրորդ փուլերի արդյունքները հրապարակվում են մրցույթի երկրորդ փուլի ավարտից անմիջապես հետո ոչ ուշ, քան 2 ժամվա ընթացքում:

14. Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքների մասին տեղեկատվությունը փակցվում է Նախարարության հայտարարությունների տախտակին և տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքում:

15. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը որոշում է կայացնում մրցույթի հաղթողների վերաբերյալ՝ հաշվի առնելով մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքները:

16. Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

17. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում է՝

1) կրթաթոշակ տրամադրող երկրի անվանումը,

2) մասնագիտությունը(ները), որի համար անցկացվել է մրցույթը,

3) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,

4) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը և հայրանունը:

18. Մրցույթի արդյունքում թափուր տեղեր առաջանալու դեպքում կարող է անցկացվել նոր մրցույթ` համաձայնեցնելով կրթաթոշակ տրամադրող կողմի հետ:

19. Մրցութային հանձնաժողովը հիմնական հաղթողներից բացի հայտարարում է նաև ռեզերվային ճանաչված թեկնածուների անունները (եթե դա նախատեսված է կրթաթոշակ տրամադրող երկրի կողմից), որոնց թեկնածությունները հիմնական հաղթողների ցուցակի հետ միասին ներկայացվում են կրթաթոշակ տրամադրող կողմին:

 

III. Փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը

 

20. Հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) հրապարակում է նախարարությունը: Նախարարի հանձնարարականի հիման վրա հայտարարությունը հրապարակվում է ոչ ուշ, քան կրթաթոշակի տրամադրման մասին հայտը ստանալուց 5 աշխատանքային օրվա ժամկետում, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև նախարարության ինտերնետային պաշտոնական էջում:

21. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

1) համապատասխան երկրի անվանումը,

2) ուսուցման լեզուն,

3) Հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի թիվը` ըստ հատկացված մասնագիտությունների (եթե դրանք առկա են կրթաթոշակի տրամադրման մասին հայտում),

4) մրցույթին մասնակցելու համար գիտելիքների (մասնագիտական) իմացության տեսանկյունից ներկայացվող պահանջները,

5) ուսման տևողությունը (ներառյալ նախապատրաստական կուրսը, եթե դա առկա է կրթաթոշակի տրամադրման մասին հայտում),

6) կրթաթոշակի տրամադրման մասին հայտով նախատեսվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վերջնաժամկետը,

7) մրցույթն անցկացնելու օրը, ժամը և վայրը,

8) մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը(ները):

22. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի համար պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացնում են՝

1) դիմում մրցութային հանձնաժողովի նախագահի անունով (Ձև 1),

2) դիմում-հարցաթերթիկ համաձայն հավելված 1-ի Ձև 2-ի,

3) կրթաթոշակի տրամադրման մասին հայտով նախատեսվող փաստաթղթեր,

4) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք, կամ կցագրման վկայականի պատճեն,

5) դիմորդը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ փաստաթղթեր կցել անձնական գործին:

23. Դիմորդները 22 կետում նշված փաստաթղթերը ներկայացնում են անձամբ կամ այլ անձի միջոցով: Մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը 22 կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում պատճենները: Բացակայող փաստաթղթերը դիմորդը պարտավորվում է լրացնել մինչև մրցույթի առաջին փուլը՝ դրա մասին կատարելով համապատասխան գրառում մրցութային հանձնաժողովի նախագահի անունով դիմումում, համաձայն հավելված 1-ի Ձև 1-ի:

24. Մրցույթի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև մրցույթի անցկացման աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից կնքված գրանցամատյան, համաձայն հավելված 1-ի Ձև 3-ի:

25. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր դիմորդ կարող է համաձայն ներկայացված դիմումի հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

 

IV. Բողոքարկում

 

26. Մրցույթի առաջին փուլի բողոքարկումը իրականացվում է համաձայն սույն կարգի 9 կետի 1, 2, 3 ենթակետերում նշված կարգերի:

27. Դիմորդը կարող է բողոքարկել մրցույթի երկրորդ փուլի արդյունքները, դրանց հրապարակումից հետո 1 ժամվա ընթացքում՝ գրավոր ձևով: Բողոքարկման ժամկետը լրանալուց հետո մրցութային հանձնաժողովը հրապարակում է գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Հանձնաժողովը բողոքարկող դիմորդի ներկայությամբ լսում է հարցազրույցի ձայնագրությունը և կայացնում որոշում:

 

V. Փաստաթղթերի արխիվացումը

 

28. Մրցույթին մասնակցող դիմորդների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում՝ մեկ տարի ժամկետով:

29. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթները (պատճենները) պահպանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժնում՝ մինչև ուսման ավարտը և դրանից հետո 10 տարի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության արխիվում:

 

VI. Մրցույթի հրապարակայնությունը

 

31. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդներ:

 

VII. Եզրափակիչ դրույթներ

 

32. Մրցութային հանձնաժողովի որոշմամբ սույն կարգի 21 կետի 7) ենթակետով նախատեսված մրցույթը սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել, որի մասին ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից հինգ օր առաջ, մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից պետք է տեղեկատվություն հրապարակվի զանգվածային լրատվության նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:

33. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից գործուղվող քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կնքվում է պայմանագիր:

34. Եթե նախկինում գործուղված ասպիրանտը կամ դոկտորանտը օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով (հիվանդություն, տարբեր բնույթի համաճարակներ, թեմայի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների բացակայություն, լրացուցիչ գիտափորձերի անցկացման անհրաժեշտություն և այլն) չի հասցրել ավարտել իր գիտական աշխատանքը, ապա կրթաթոշակ տրամադրող երկրի համապատասխան գերատեսչության համաձայնության առկայության դեպքում նախարարության կողմից կրթաթոշակը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով:


Հավելված 1

 

«Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական

համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված

կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի,

ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգ»-ի

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 1

_____________________________________

(կրթաթոշակ տրամադրող երկրի անվանումը)

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

__________________________________-ին

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ

__________________________________-ից

(դիմողի անուն, ազգանուն, հայրանուն)

_____________________________________

(բնակության վայր, հեռախոսի համար)

_____________________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել ինձ մասնակցել __________________________ բարձրագույն ուսումնական հաստատություններում ______________________________ կրթական ծրագրով ուսանելու համար _____________________________________ մասնագիտությամբ հայտարարված կրթաթոշակային մրցույթին, որի համար ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը:

Պարտավորվում եմ բացակայող փաստաթղթերը ներկայացնել մինչև մրցույթի օրը:

Բացակայող փաստաթղթեր.

1. _______________________________________________________

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

 

Դիմող՝

 

____ ________________ 20__թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 2

 

ԴԻՄՈՒՄ - ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի դիմորդների համար

 

1. Ազգանունը _______________ Անունը___________Հայրանունը ___________   

 

 

Լուսանկարի

համար

3 x 4

 

 

2. Ծննդյան թիվը ____________________________

(օր, ամիս, տարի)

3. Ծննդյան վայրը____________________

 

3. Բնակության երկիրը ______________________________________________   

4. Սեռը ______________ Ընտանեկան վիճակը __________________________  

5. Հաշվառման վայրը _____________________________________________   

________________ Հեռ. ________________ E-mail: ____________________   

6. Բնակության վայրը ____________________________________________________________   

____________________________________________ Հեռ. ______________________________   
7. Կրթական աստիճանը` ________________________________________________________   

8. Դպրոցի մասին տվյալները _____________________________________________________   

Քաղաքը _____________________Երկիրը ________________________________________________   

Ուսուցումն սկսվել է __________________________

(ամիսը, տարեթիվը)

Ավարտվել է _____________________________________ 

(ամիսը, տարեթիվը)

9. Ավարտած այլ ուսումնական հաստատությունների մասին տվյալները   

1) Ավարտել եմ ________________________________ -ը

(ավարտած հաստատության անվանումը)

__________________թվականին  

_____________________________________________ մասնագիտությամբ

2) Ավարտել եմ ________________________________ -ը

(ավարտած հաստատության անվանումը)

__________________թվականին  

_____________________________________________ մասնագիտությամբ

10. Դիմում եմ սովորելու _________________________________________ կրթական ծրագրով

բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի

 _____________________________________________ մասնագիտությամբ

 

11. Ընտանիքի անդամների մասին տվյալները՝

(նշել ազգակցության աստիճանը, անունը և ազգանունը, ծննդյան թիվը, վայրը, աշխատանքի վայրը, պաշտոնը)

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 2

 

12. Աշխատանքային գործունեությունը՝

(նշել աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու ժամկետը, վայրը, պաշտոնը)

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

 

13. Այլ նշումներ՝

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

 

Ստորագրությունը __________________________

____ _________________________20___թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման

 

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդյան օր, ամիս, տարի

Անձնագրի սերիա, համար

Ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը

Բնակության վայր, հեռախոս,

էլ-փոստ

Հանձնման օր, ամիս, տարի

Հանձնողի ստորա-գրությունը

Նշումներ

1.

               

2.

               

3.

               

4.

               
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան