ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիային միանալու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մարտի 29-ի որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների միջև օդային հաղորդակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագրերի հիման վրա «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» 17 օգոստոսի 1993 թ. թիվ 02080/3-3 հրահանգում կատարված 1996 թ. մարտի -ի թիվ և թիվ փոփոխության առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային տեսչությունը հայտնում են հետևյալը.
ա) համաձայն ԱՊՀ անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության կնքած օդային հաղորդակցության մասին միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի (մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ 1993 թվականի հոկտեմբերի 4-ին կնքած համաձայնագրի հոդված 1-ի 1.ց կետի) Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների միջև իրականացվող օդային փոխադրումները ևս դասվում են միջազգային օդային հաղորդակցության թվին, քանի որ իրականացվում են ավելի քան մեկ պետության օդային տարածքով: Նշված պետությունների միջև օդային հաղորդակցությունը իրականացվում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի սահմանած կանոններին և նորմերին համապատասխան, որի հոդված 15-ը սահմանում է, որ ոչ մի պայմանավորվող պետություն չի գանձում որևէ տուրքեր, հարկեր կամ այլ գանձույթներ այլ պայմանավորվող պետության ցանկացած օդանավի իր տարածքով (տարանցիկ) կամ իր տարածք կամ իր տարածքից կատարվող թռիչքների իրավունքի համար կամ այդ օդանավերում գտնվող անձանցից կամ գույքից: Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության հետ կնքված համաձայնագրի հոդված 7-ի համաձայն պայմանավորվող կողմերից մեկի օրենքները և կանոնները, որոնք կանոնակարգում են միջազգային փոխադրումներ իրականացնող օդանավերի թռիչքները այդ պայմանավորվող կողմի տարածք կամ վերջինիս տարածքից, ինչպես նաև այդ օդանավերի շահագործումը կամ նավիգացիան այդ պայմանավորվող կողմի տարածքում դրանց գտնվելու ընթացքում, պետք է կիրառվեն մյուս պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության օդանավերի նկատմամբ: Այդ իսկ առումով Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների միջև օդային հաղորդակցության մասին կնքված համաձայնագրերի շրջանակներում օդային տրանսպորտով իրականացվող ուղևորների և ուղեբեռների փոխադրման ծառայությունները, որպես միջազգային օդային հաղորդակցություն, համարվում են արտահանվող ծառայություններ և ավելացված արժեքի հարկով չեն հարկվում համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 6-ի 1-ին կետի,
բ) համաձայն սույն պարզաբանման «ա» կետում նշված համաձայնագրերի (մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կնքված համաձայնագրի 17 հոդվածի) պայմանագրային երթուղիների շահագործման ապահովման համար մեկ պայմանավորվող կողմի ավիաձեռնարկությունը իրավունք ունի մյուս պայմանավորվող կողմի տարածքում բացել իր ներկայացուցչությունը, որը վերջինիս կանոնակարգով սահմանվող այլ իրավասությունների հետ մեկտեղ իրավունք ունի կազմակերպել նշանակված ավիաձեռնարկության կողմից իրականացվող ավիափոխադրումների վաճառքը փոխադրման սեփական փաստաթղթերով: Հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի դրույթները, հայտնվում է, որ հիշյալ համաձայնագրի հոդված 4-ի համաձայն Ռուսաստանի Դաշնության կողմից որպես նշանակված ավիաձեռնարկություն հանդիսացող «Աերոֆլոտ-ռուսաստանյան միջազգային ավիաուղիներ» բաժնետիրական ընկերության Երևանի ներկայացուցչության կողմից իրականացվող նշված ավիաձեռնարկության ավիափոխադրումների փաստաթղթերի (տոմսերի) վաճառքից գոյացող հասույթը ավելացված արժեքի հարկով չի հարկվում և համաձայն հիշյալ համաձայնագրի հոդված 16-ի 2-րդ կետի պայմանավորվող կողմերի նշանակված ավիաձեռնարկություններին իրավունք է տրվում ազատորեն փոխանցել պայմանագրային երթուղիների շահագործումից ստացված եկամուտների և կատարված ծախսերի տարբերությունը (գերազանցման գումարը):
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից 28.03.1996 թ.
պետական գրանցման թիվ 43960011
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ լ. բԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅաՆ ՊԵՏ Պ. ՍԱՖԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|