«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211387
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 հուլիսի 2011 թ. |
N 189-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 90-Կ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 297-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թ. փետրվարի 12-ի «Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին» թիվ N 90-Կ և 2008 թ. սեպտեմբերի 25-ի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո հայտնաբերված սխալների ուղղման» հրահանգը հաստատելու մասին» թիվ N 297-Ն հրամանները:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Կոմիտեի նախագահի ժ/պ՝ |
Ա. Մուսայան |