Basic information
Number
N 1022-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.09.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.09.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.09.2007
Effective date
07.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1022-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22 Ի N 1253-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1253-Ա որոշման 1-ին կետով ստեղծված հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Մ. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Յու. Խաչատուրով

-

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Գ. Բադալյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

Ա. Կիրակոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տ. Աղաջանյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության

գլխավոր վարչության պետի տեղակալ

Գ. Խոսրոև

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Մ. Մելքոնյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների

և ռազմական համագործակցության վարչության պետ

Պ. Շադյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության

վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation