Գլխավոր տեղեկություն
Համար
N 693-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.15/8(391) Հոդ.162
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
23.03.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411158

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

23 մարտի 2011 թ.
ք. Երևան

N 693-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի 11-րդ հոդվածը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի փետրվարի 2-ի «Արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին ներկայացվող դիմում-հայտարարության, արտոնագրային վճար վճարող համարվող ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից տրվող արտոնագրի և արտոնագրային վճար վճարողների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին դիմումի ձևերը սահմանելու մասին» N 28-Ն հրամանը:

 

 

Գ. Խաչատրյան