ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ |
08003 |
02325/3-4 |
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992 թ. նոյեմբերի 2-ին հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ հարկային պետական տեսչության հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի «զ» կետի կիրարկման վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը հայտնում են, որ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների 1994 թ. հունվարի 29-ի թիվ 17-2, 19ձգ-18 նամակի համաձայն` արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման 1993 թ. գործող կարգը հանրապետության տարածքում պահպանվում է մինչև 1995 թ. հունվարի 1-ը: Ըստ այդ կարգի Հայաստանի Հանրապետության ժողովրդական տնտեսության այն ճյուղերում, որտեղ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումը ձևակերպվում է գնորդի կամ պատվիրատուի կողմից վճարված գումարի չափով, հաշվապահական հաշվառման «Բեռնված ապրանքներ» 45 հաշվում հաշվեգրված դեբիտորական պարտքերի գումարները չեն համարվում տարադրամային հաշիվներ և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992 թ. նոյեմբերի 2-ին հաստատված և ՀՀ բանկի, ՀՀ հարկային պետական տեսչության հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի «զ» կետով նախատեսված ազատ փոխարկելի տարադրամով դեբիտորական պարտքերի կազմի մեջ չեն մտնում ու չեն վերագնահատվում:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
Պ. ՍԱՖԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|