Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 06-ԱՈ-3180
Տիպ
Պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.09.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1994
Ստորագրման ամսաթիվ
23.09.1994

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.09.94 թ
թիվ 701/1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

23.09.94 թ
թիվ 02726/3-2

 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23.09.94թ 
թիվ ԱՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.09.94թ

թիվ 06-ԱՈ-3180

 

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության եվ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների համաձայնությամբ, ՀՀ հարկային պետական տեսչության կողմից 1994 թ. հուլիսի 29-ին հաստատված «Հողի հարկի հաշվարկման եվ վճարման կարգի մասին» հրահանգի 4-րդ կետի 1-ին պարբերության վերաբերյալ

 

Ստացված հարցումների կապակցությամբ հայտնվում է, որ «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 4-րդ կետի 1-ին պարբերությունը (Հողի հարկի մասին «ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը), վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը վարձատուից գանձելու մասին, վերաբերում է նույն հրահանգի 3-րդ կետում նշված (վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված) հողի հարկ վճարողների` հողի սեփականատերերի, պետական սեփականություն հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների կողմից իրենց հողերը վարձակալության պայմաններով տրամադրման դեպքերին:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պատգամավորների տեղական խորհուրդները հարկատուներ չեն հանդիսանում և մշտական կամ ժամանակավոր, վարձակալության պայմաններով օգտագործման չտրամադրված պետական սեփականության հողերի համար հարկ կամ վարձակալական վճար չի հաշվարկվում և չի գանձվում:

Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր մարմինների կողմից վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով գանձվում է վարձակալական վճար:

Ելնելով վերոշարադրյալից, «Հայաստանի Հանրապետության 1994թ. պետական բյուջեի մասին» ՀՀ Գերագույն խորհրդի 1994թ. մարտի 15-ի որոշմամբ, ՀՀ պետական բյուջեի եկամուտների կազմում նախատեսված են մուտքեր ինչպես հողի հարկի, այնպես էլ վարձակալական վճարի գծով, քանի որ դրանք հանդիսանում են բյուջեի ինքնուրույն` իրարից անկախ և զուգահեռաբար գործող եկամտատեսակներ:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ


ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Պ. ՍԱՖԱՐՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ
Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

ՀՀ ֆինանսների
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.09.94 թ
թիվ 701/1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
23.09.94 թ
թիվ 02726/3-2

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.09.94թ 
թիվ ԱՆ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.09.94թ

թիվ 06-ԱՈ-3180