«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10808342
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հոկտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 35 հոդվածով և ՀՀ կառավարության 15.05.2008 թ. թիվ 653-Ն որոշման 1-ին կետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
ա) Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
բ) Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
գ) Հանքարդյունահանման լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
դ) Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 4-ի:
ե) Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 5-ի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին`
ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը թողնում եմ ինձ:
Նախարար՝ |
Ա. Մովսիսյան |
Հավելված 1 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 23.10.2008 թ. թիվ 37-Ն հրամանի |
|
(հավելվածը խմբ. 18.03.11 N 32-Ն)
Հավելված 2 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 23.10.2008 թ. թիվ 37-Ն հրամանի |
|
(հավելվածը խմբ. 18.03.11 N 32-Ն)
|
Հավելված N 3 |
ՀՀ, Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ N __
Տրման ___________________________________________________ (տարին, ամիսը, ամսաթիվը)
Գործողության ժամկետը (մինչև 12 տարի) _____________________________ (թվերով, տառերով)
Հանքային իրավունք կրողի անվանումը և գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և բնակության վայրը) _________________________________ ________________________________________________________
Հանքային իրավունք կրողի պետական գրանցման վկայականի համարը ___________
Հանքարդյունահանվող oգտակար հանածոն(ները) _________________________ ________________________________________________________
Հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը__________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
Հատուկ պայմաններ (հիմք ընդունելով հանքարդյունահանման ծրագրի դրույթները)____ ________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
Լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունը և հատակագիծը բերված են սույն լիցենզիայի հավելվածում: Լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահից։
Կ.Տ. |
|
Հավելված N 4 |
ՀՀ, Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱ N ___
Տրման ___________________________________________________ (տարին, ամիսը, ամսաթիվը)
Գործողության ժամկետը (մինչև 25 տարի) _____________________________ (թվերով, տառերով)
Հանքային իրավունք կրողի անվանումը և գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և բնակության վայրը) _________________________________ ________________________________________________________
Հանքային իրավունք կրողի պետական գրանցման վկայականի համարը ___________
Հանքարդյունահանվող oգտակար հանածոն(ները) _________________________ ________________________________________________________
Հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը__________________________________________________
Հատուկ պայմաններ (հիմք ընդունելով հանքարդյունահանման ծրագրի դրույթները) ________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
Լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունը և հատակագիծը բերված են սույն լիցենզիայի հավելվածում: Լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահից։
Կ.Տ. |
ՀՀ զինանշանի |
Հավելված 5 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 23.10.2008 թ. թիվ 37-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N
Տրման տարին, ամիսը, ամսաթիվը ——————————————————————— Լիցենզավորվող սուբյեկտի անվանումը /անունը, ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը/
ՀՀ էներգետիկայի և բնական |
(հավելվածը խմբ. 18.03.11 N 32-Ն)