Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.01/25(408) Հոդ.394
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.09.2011
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հոկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 սեպտեմբերի 2011 թ.

 ք. Երևան

N 567-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 416-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 104-Ն հրամանի հավելվածի 14-րդ կետի 5-րդ սյունակում «20000» թիվը փոխարինել «30000» թվով։

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի հուլիսի 29-ի «Փոստային վճարման պետական նշանի նմուշը հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 416-Ն հրամանի 2-րդ կետում «20000» թիվը փոխարինել «30000» թվով։

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան