Գլխավոր տեղեկություն
Համար
N 762-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.25/44(847).1 Հոդ.260
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
06.05.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

6 մայիսի 2011 թ.

 N 762-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի մայիսի 30-ի «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանում կատարվող լրացումը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է


ՀՀ ֆինանսների

նախարարության հետ


9 հունիսի 2011 թ.

N 332-Ն

 

Համաձայնեցված է


ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի

նախարարության

հետ

 

Համաձայնեցված է


ՀՀ էկոնոմիկայի
նախարարության
հետ

 

Հավելված

ՀՀ կառավարությանն

առընթեր պետական

եկամուտների կոմիտեի

նախագահի


6 մայիսի 2011 թ.

N 762-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 4-ը III բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ IV բաժնով`

 

«Բ ա ժ ի ն  IV

 

Եկամուտները` ըստ գործունեության տեսակների

 

Գործունեության տեսակը (կոդը)

Տեսակարար կշիռը
(%)

բաժին

հատված

խումբ

դաս

           
           
           
           
           
           

 

IV բաժնում նշվում են հաշվետու տարում ապահովադրի (անհատ ձեռնարկատեր, նոտար) ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման), ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ սոցիալական վճարների հաշվարկման (վերահաշվարկման) համար:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան