Գլխավոր տեղեկություն
Համար
N 4046-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2011-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.19/7(359).1 Հոդ.41
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
23.12.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 12410031

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

23 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 4046-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.06.10 N 1500-Ն)

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը և 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 28.06.10 N 1500-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» N 1-05/10-Ն հրամանը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 


Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարարի հետ
29 դեկտեմբերի 2009 թ.
N 1177-Ա


Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
29 դեկտեմբերի 2009 թ.
N 4046-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ  ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
(վերնագիրը փոփ. 28.06.10 N 1500-Ն)

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով՝ սույն հրահանգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով (այսուհետ՝ հուշագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

(Նախաբանը փոփ. 28.06.10 N 1500-Ն)

1. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

2. Հուշագրով սահմանված արտոնություններից օգտվում են.

1) Հուշագրի շրջանակներում ծրագրեր (այսուհետ՝ ծրագրեր) իրականացնողները՝ Միացյալ հայկական հիմնադրամը, նրա լիազոր(ներ)ը (այդ թվում` նրա աշխատակից(ներ)ը, խորհրդատուն(երը), կապալառուն(երը) և այլն), նշանակված(ներ)ը և (կամ) ծրագրի կառավարիչը, որոնք ՀՀ քաղաքացի(ներ) չեն (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված չեն) և աշխատում են ծրագրերից որևէ մեկի վրա:

2) Հուշագրի շրջանակներում ծրագրեր իրականացնող գրասենյակները, ինչպես նաև Միացյալ հայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (այդ թվում՝ շնորհների տեսքով)՝ ծրագրեր իրականացնող անձինք:

 3) Սույն հրահանգի երկրորդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող (ձեռնարկատիրական գործունեություն վարող օրենքով սահմանված կարգով գրանցված) անձինք՝ ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:

(2-րդ կետը փոփ. 30.04.11 N 747-Ն)

3. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատված է ճանապարհային և բնապահպանական վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը՝ ընդունման և սպասարկման վճարներից:

4. Սույն հրահանգի համաձայն արտոնությունները նշանակում են.

1) Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, հրահանգի երկրորդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց կողմից՝

ա. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետություններից ապրանքներ արտահանողը, մաքսատուրքից, մաքսավճարից և պարտադիր այլ վճարներից,

բ. ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

2) Հրահանգի երկրորդ կետի 1-ին ենթակետում նշված անձինք ազատվում են՝

ա. շահութահարկից,

բ. եկամտահարկից,

գ. ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից՝ աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից:

5. Հրահանգի երկրորդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց կողմից ծրագրերի շրջանակներում՝

1) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,

2) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

6. Հրահանգի երկրորդ կետի 3-րդ ենթակետում նշված անձինք ազատվում են ծրագրի շրջանակներում հրահանգի երկրորդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից:

1) Հրահանգի երկրորդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի երկրորդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն ենթակետում նշված արտոնությունը գործում է մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը կատարված աշխատանքների մասով:

2) Հուշագրի «Դպրոցաշինություն», «Ճանապարհաշինություն» և «Երևանի փողոցներ» ծրագրերի շրջանակներում հրահանգի երկրորդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի իրականացման նպատակով կապալառու և մատակարար կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից, մաքսավճարից և ավելացված արժեքի հարկից, եթե ներմուծվող ապրանքների քանակը և տեսականին նախօրոք համաձայնեցվել է հրահանգի երկրորդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց հետ:

7. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև սույն հավելվածի Ձև N 1, Ձև N 2 կամ Ձև N 3 տեղեկանքները:

Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների կիրառման համար սույն հավելվածի Ձև N 1, Ձև N 2 կամ Ձև N 3 տեղեկանքների առկայությունը պարտադիր է: Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող հավելվածի Ձև N 1, Ձև N 2 և Ձև N 3 տեղեկանքները տրվում են ծրագիր իրականացնող գրասենյակների կողմից:

8. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, սույն հրահանգի երկրորդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց, ինչպես նաև ծրագրեր իրականացնող գրասենյակների համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում հավելվածի Ձև N 2 տեղեկանքը հաստատում է համապատասխանաբար՝ Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը կամ ծրագրեր իրականացնող գրասենյակը:

Ծրագրեր իրականացնող գրասենյակները Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման, ինչպես նաև վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու դեպքերում հավելվածների Ձև N 1 և Ձև N 3 տեղեկանքները հաստատում են ինքնուրույնաբար:

Ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնաառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացվելու կամ սահմանված կարգով չհիմնավորվելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:

Սույն կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է տեղեկանքը հաստատող անձանց մոտ:

Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:

Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները (ապրանքների ներմուծման դեպքում՝ հարկից ազատված ներմուծող անձանց կողմից տեղեկանքի երկու պատճենները) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են իրենց հաշվառման համապատասխան հարկային տեսչություն: Հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների նախարարություն:

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները սահմանված կարգով լրացվել և ներկայացվել են համապատասխան հարկային տեսչություն:

(8-րդ կետը փոփ. 30.04.11 N 747-Ն)

9. Հուշագրի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում՝ ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում՝ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:

10. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

11. Սույն հավելվածի Ձև N 1 և Ձև N 2 տեղեկանքների առկայությունը պարտադիր է հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով:

Ձև N 1

 

Տեղեկանք N_____________

_________________ 200 թ.

 

 Սույնով հաստատվում է, որ
 

__________________________________________________________________

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)

 
 Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում
 

____________________________________________________________________

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

____________________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

գրանցված _____________________________________________________________

 (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)

 

____________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում (ներմուծում է) ________________________________________________

                                        (մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող 
                                             ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

___________________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 
  Այդ աշխատանքների մի մասը կատարվում է՝
 

1.___________________________________________________________________

(նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու կազմակերպության կողմից ենթակապալառուին  վերահանձնարարված աշխատանքների պատվիրման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

___________________________________________________________________

 ___________________________________________________________________

___________________________________________________________________

 ___________________________________________________________________

2.____________________________________________________________________

(մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում նշել յուրաքանչյուրի տվյալները՝ 1 կետում նշված հերթականությամբ)

___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
 
3.__________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

 

Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ  ___________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

   
 

 Կ.Տ. (դրոշմակնիք)

   

Միացյալ հայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության պատասխանատու անձ

 ___________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

   
 

 Կ.Տ. (դրոշմակնիք)

 

(ձևը փոփ. 28.06.10 N 1500-Ն, 30.04.11 N 747-Ն)

 

Ձև N 2

Տեղեկանք N_____________

_________________ 200 թ.

 

 Սույնով հաստատվում է, որ
 

__________________________________________________________________

(Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)

 

ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում՝

 

____________________________________________________________________

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

____________________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

գրանցված _____________________________________________________________

 (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)

 

____________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում (ներմուծում է) ________________________________________________

                                               (մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող 
                                                      ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

___________________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

 

Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ  ___________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

   
 

 Կ.Տ. (դրոշմակնիք)

 

 

(ձևը փոփ. 28.06.10 N 1500-Ն, 30.04.11 N 747-Ն)

 

Ձև N 3

Տեղեկանք N_____________

_________________ 200 թ.

 

Սույնով

 

__________________________________________________________________

(Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)

 

հաստատում է, որ տրանսպորտային միջոցով ապրանքները տեղափոխվում են

__________________________________________________________________

(տրանսպորտային միջոցի մակնիշը, գրանցման երկիրը և պետական համարանիշը)

 

ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում՝

 

____________________________________________________________________

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

 

Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ  ___________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

   
 

 Կ.Տ. (դրոշմակնիք)

(ձևը փոփ. 28.06.10 N 1500-Ն, 30.04.11 N 747-Ն)

(հավելվածը փոփ. 28.06.10 N 1500-Ն, 30.04.11 N 747-Ն)