«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010469
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 նոյեմբերի 2010 թ. |
N 1641-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի որակավորման պետական կրթական չափորոշիչները՝ համաձայն հավելված 2-ի։
3. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված N 1 ՀՀ կրթության և գիտության նախարարի |
բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչներ
031700 «Գեղեցիկ արվեստ»
081500 «Հաշվապահական հաշվառում (շինարարության ճյուղերում)»
270100 «Շինարարություն, շինարարական իրերի ԵՎ կառուցվածքների արտադրություն»
270300 «Ջրային համակարգերի շինարարություն ԵՎ շահագործում»
270400 «Քաղաքային տնտեսություն ԵՎ ջերմագազամատակարարում»
271200 «Անշարժ գույքի փորձաքննություն ԵՎ կառավարում»
271400 «Կադաստր ԵՎ կիրառական գեոդեզիա»
271500 «Ճարտարապետություն ԵՎ դիզայն»
280500 «Բնապահպանական փորձաքննություն»
280700 «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում»
Հավելված N 2 ՀՀ կրթության և գիտության նախարարի |
բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի որակավորման պետական կրթական չափորոշիչներ
031700 «Գեղեցիկ արվեստ»
081500 «Հաշվապահական հաշվառում (շինարարության ճյուղերում)»
270100 «Շինարարություն, շինարարական իրերի ԵՎ կառուցվածքների արտադրություն»
270300 «Ջրային համակարգերի շինարարություն ԵՎ շահագործում»
270400 «Քաղաքային տնտեսություն ԵՎ ջերմագազամատակարարում»
271200 «Անշարժ գույքի փորձաքննություն ԵՎ կառավարում»
271400 «Կադաստր ԵՎ կիրառական գեոդեզիա»
271500 «Ճարտարապետություն ԵՎ դիզայն»
280500 «Բնապահպանական փորձաքննություն»
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|