Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հոդ.128
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.03.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 մարտի 2011 թ.
ք. Երևան

 N 29-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի «Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատելու մասին» թիվ 66-Ն հրամանի 1-ին կետով հաստատված 1, 2, 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1, 2, 3-ի։

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

 

 Հ. Թովմասյան

 

 

Հավելված 1

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի մարտի 16-ի

N 29-Ն հրամանի

 

 

«Հավելված 1

ՀՀ արդարադատության նախարարի

2010 թվականի ապրիլի 30-ի

N 66-Ն հրամանի

 

 

«Կազմված է «_____»______________20 թ.
Բաղկացած է 4 թերթից
Տպագրված է ընդամենը ___ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է


 «                       »
սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության հիմնադիրների (միակ հիմնադրի)
«_____»______________20 թ. կայացած
(կայացրած) հիմնադիր ժողովի որոշմամբ
(միանձնյա որոշմամբ)
արձանագրություն (որոշում) թիվ ____ տնօրեն`

_____________ ___________________

«_____»______________20 թ.

ԳՐԱՆՑՎԱԾ Է


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
 ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

____________________________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
 ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ

 

«_____»______________20 թ.
գրանցման թիվ _______________.
վկայական ___ ___________
_________________________տարածքային

 

բաժնի պետ՝ ____________ ________________

 

«_____»______________20 թ.

 

 

     «                                                                                                    »

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

201_ թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. «__________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում` Ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

1.2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

1.3. Ընկերության ֆիրմային անվանումն է`

հայերեն լրիվ՝ «__________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

կրճատ՝ «_________________________________________ » ՍՊԸ

ռուսերեն լրիվ՝ « __________________________________________» Обшество с Ограничеенной Ответственностью

կրճատ՝ «_______________________________________________» ՕՕՕ

անգլերեն լրիվ՝ «__________________________________________________» LIMITED LIABILITY COMPANY

կրճատ՝ «__________________________________________» LLC

1.4. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է`

_________________________________________________________________________________

 

2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից Ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա որպես այդպիսին գրանցվելու պահից:

2.2. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը փոխանցելը.

2.2.1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ` օրենքով չարգելված ձևով, օտարել Ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ Ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե Ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա Ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:

2.2.2. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով Ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:

2.2.3. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:

2.3. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:

2.4. Ընկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ, ընկերության գործունեության մասին գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ:

2.5. Ընկերության մասնակիցները պարտավոր են`

– Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանված կարգի համաձայն կատարել ներդրումներ Ընկերության կանոնադրական կապիտալում:

 

3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

 

3.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է __________________________________ (____________________________________________________________________) դրամ, որը բաժանված է ___________ բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է _____________ դրամ:

Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:

Ընկերության բոլոր __________ բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն կանոնադրության հավելվածում նշված մասնակցին (մասնակիցներին):

 

4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

4.1. Ընկերության կառավարման մարմիններն են Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և Ընկերության գործադիր մարմինը՝ տնօրենը:

4.2. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի Ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

4.3. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է Ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս ոչ ուշ, քան չորս ամիս անց: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը` Ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատելու համար:

4.4. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից:

Տնօրենը իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել Ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ից:

 

 

« _______________________» ՍՊԸ

կանոնադրության հավելված

 

« __________________________»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

 

մասնակիցների ցուցակ

 

Մասնակցի քաղաքացիությունը, անունը, ազգանունը
(պետությունը որտեղ հիմնադրվել է, անվանումը)
անձնագրի (գրանցման) տվյալները
հասցեն (գտնվելու վայրը)

բաժնե-մասերի
քանակը

բաժնեմասի
չափը
%

ստորագրություն

 

Պետությունը որտեղ հիմնադրվել է __________________
Քաղաքացիությունը ______________________________
Անունը, ազգանունը (անվանումը) __________________
Սոց. քարտի համարը (առկայության դեպքում) _________
անձնագրի (գրանցման) տվյալները__________________
բնակության (գտնվելու) վայրը______________________

     

 

Պետությունը որտեղ հիմնադրվել է __________________
Քաղաքացիությունը ______________________________
Անունը, ազգանունը (անվանումը) __________________
Սոց. քարտի համարը (առկայության դեպքում) _________
անձնագրի (գրանցման) տվյալները_________________
բնակության (գտնվելու) վայրը_____________________

     

 

Պետությունը որտեղ հիմնադրվել է __________________
Քաղաքացիությունը ______________________________
Անունը, ազգանունը (անվանումը) __________________
Սոց. քարտի համարը (առկայության դեպքում) _________
անձնագրի (գրանցման) տվյալները__________________
բնակության (գտնվելու) վայրը____________________________________

     

 

Պետությունը որտեղ հիմնադրվել է __________________
Քաղաքացիությունը _____________________________
Անունը, ազգանունը (անվանումը) __________________
Սոց. քարտի համարը (առկայության դեպքում) _________
անձնագրի (գրանցման) տվյալները_________________
բնակության (գտնվելու) վայրը_____________________

     

 

Հավելված 2

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի մարտի 16-ի

N 29-Ն հրամանի

 

«Հավելված 2

ՀՀ արդարադատության նախարարի

2010 թվականի ապրիլի 30-ի

N 66-Ն հրամանի

 

«___________________________»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրի որոշում թիվ 1

/ՈՐՈՇՈՒՄ/

 

(Կազմված է «_____»______________20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)

 

____________________

«_____»______________20 թ.

 

Ես «______________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիր ___________________________________________________ միանձնյա որոշեցի`

1. Հիմնադրել «________________________________________ » անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի ստեղծման նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:

2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել ______________________________ (________________________________________________________________________________) դրամ, որը բաժանված է __________________ բաժնեմասերի` յուրաքանչյուրը ____________ դրամ անվանական արժեքով:

3. Ընկերության բոլոր բաժնեմասերը պատկանում են ինձ` _________________________________:

4. Հաստատել «__________________________________________» ՍՊԸ կանոնադրությունը:

5. Ընկերության տնօրեն հաստատել ________________________________________________ -ին անձ. ________________ տրվ. «______» «______________________» ______________թ. ________ -ի կողմից, հասցե` _______________________________________________________________________ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր _____ տարի ժամկետով: 

 

 

 

 

 

Ընկերության միակ հիմնադիր` ______________ ____________________________________ »։

 

 

Հավելված 3

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի մարտի 16-ի

N 29-Ն հրամանի

 

 

«Հավելված 3

ՀՀ արդարադատության նախարարի

2010 թվականի ապրիլի 30-ի

N 66-Ն հրամանի

 

«____________________________________»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ թիվ 1

 

(Կազմված է «_____»______________20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)

 

 «_____»_____________20 թ.

 

Մասնակցեցին ընկերության բոլոր հիմնադիրները

1 ______________________________ 2 ______________________________

3 ______________________________ 4 ______________________________

Քվեարկությամբ հիմնադիր ժողովը որոշեց (միաձայն)

Ժողովի նախագահ ընտրել ______________________, քարտուղար`_____________________

Օրակարգ. 1. Ընկերության կանոնադրության հաստատում

                   2. Ընկերության տնօրենի հաստատում

______________________________ առաջարկեց քվեարկության դնել հիմնադիր ժողովի օրակարգի հարցերը

«__________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովը բաց քվեարկությամբ որոշեց

(քվեարկության դրված բոլոր հարցերով միաձայն).

1. Հիմնադրել «_____________________________________» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:

 2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել ________________________ (_________________________________________________________) դրամ, որը բաժանված է _________ բաժնեմասերի, յուրաքանչյուրը ______________________ դրամ անվանական արժեքով:

 3. Հաստատել ընկերության մասնակիցների ցանկը և նրանց ունեցած բաժնեմասերի չափը (տոկոսներով)

1 ____________________________ _____% 2 ____________________________ _____%

3 ____________________________ _____% 4 ____________________________ _____%

4. Հաստատել « _________________________________ » ՍՊԸ կանոնադրությունը:

5. Ընկերության տնօրեն հաստատել _______________________________________________-ին, անձ. ______________________ տրվ. «_____» «______________» ______________թ. _______-ի կողմից, հասցե` __________________________________________________________ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր _____ տարի ժամկետով:

 

Ընկերության հիմնադիրներ

  _______________ ____________________________

  _______________ ____________________________

  _______________ ____________________________

  _______________ ____________________________»։