«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32011089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
20 հունվարի 2011 թ. N 8-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 190-Ն հրամանի մեջ (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և առաջատար ու կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին».
2) Հրամանի 1-ին կետից, Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի (այսուհետ՝ N 1 հավելված) վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
3) N 1 հավելվածի 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.
4) N 1 հավելվածի 12-րդ կետի գ) ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 12-րդ կետի ժբ), ժգ) և 19-րդ կետի դ) ենթակետերը.
6) N 1 հավելվածի 12-րդ կետի ժդ) ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
7) N 1 հավելվածի 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
8) N 1 հավելվածի 19-րդ կետի ե) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».
9) Հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
10) Հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի (այսուհետ՝ N 2 հավելված) 11-րդ կետից հանել «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը.
11) N 2 հավելվածի 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով.
12) N 2 հավելվածի 12-րդ կետը լրացնել դ.1) կետով.
«դ.1) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.».
13) N 2 հավելվածի 19-րդ կետի ե) ենթակետում հանել «փակ գաղտնի» բառերը։
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|