Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.01/16(399) Հոդ.227
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.05.2011
Ստորագրող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 33011244

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մայիսի 2011 թ.
ք. Երևան

N 3-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 3-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի և հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի վերնագրից հանել «ԵՎ ԿՐՏՍԵՐ» բառերը,

2) հրամանի վերնագրում «ՈՒ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ» բառերը փոխարինել «ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՈՒ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ» բառերով,

3) հրամանի և հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի 1-ին կետերից ու հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և կրտսեր» բառերը,

4) հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի` 

ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,

բ. 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և քվեարկության» բառերը,

գ. 12-րդ կետի 12-րդ, 13-րդ և 19-րդ կետի 4-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

դ. 12-րդ կետի 14-րդ ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,

ե. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,

զ. 19-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.»,

5) հրամանով հաստատված թիվ 2 հավելվածի`

ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «դառնում են» բառերը փոխարինել «դառնում է» բառերով, իսկ «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,

բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան