Գլխավոր տեղեկություն
Համար
N 386-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.17/14(397) Հոդ.215
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.04.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 ապրիլի 2011 թ.

N 386-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1262-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հուլիսի 23-ի N 516-Ն/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» (այսուհետ` կարգ) N 1262-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) կարգի 2-րդ կետում «նախատեսված`» բառից հետո լրացնել «ուսուցչի» բառը,

2) կարգի 2-րդ կետը լրացնել նոր 2.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«2.1 Ուսուցչի թափուր աշխատատեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը կարող է բաշխել նույն դպրոցում համատեղությամբ չաշխատող համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետին:»,

3) կարգի 3-րդ կետը «նաև» բառից հետո շարադրել նոր խմբագրությամբ.

«հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնի նկարագրով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող անձը:»,

4) կարգի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում և թափուր պաշտոնը զբաղեցվում է ոչ մրցութային ընթացակարգով, եթե.

1) պաշտոնը թափուր է ժամանակավորապես (մինչև 3 տարի տևողությամբ),

2) թափուր ժամերը տնօրինվել են 2.1 կետով սահմանված կարգով,

3) նույն տեղի համար 2 անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ընտրությունը չի կայացել, այդ դեպքում աշխատանքի կարող են ընդունվել սույն կարգի 3-րդ կետի պահանջին բավարարող անձինք, ինչպես նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի ավարտական կուրսի համապատասխան մասնագիտությամբ ուսանողները` ուսման անհատական գրաֆիկի տեղափոխվելուց հետո,

4) թափուր ժամերը զբաղեցվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից գործուղվել է մասնագետ ուսուցիչ:»,

4) կարգի 5-րդ, 7-րդ կետի 2-րդ ենթակետում, 20-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ կետերում, 6-րդ բաժնի վերնագրում «հարցազրույց» բառը համապատասխանաբար փոխարինել «բանավոր» բառով,

5) կարգի 8-րդ կետը լրացնել նոր 8.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«8.1 Մինչև ուսուցչի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տնօրենը այդ մասին տեղեկացնում է լիազորված պետական մարմնին:»,

6) կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում «անվանումը» բառից հետո լրացնել «ժամերի քանակը, կնքվելիք պայմանագրի տեսակը» բառերը,

7) կարգի 16-րդ կետի ուժը կորցրած ճանաչել,

8) կարգի «4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

«21. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմված է 6 կամ 7 անդամից:

22. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), տնօրենի տեղակալները, համապատասխան մասնախմբի ղեկավարը, մասնագետ ուսուցիչը, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից (առնվազն 5 տարվա դասավանդման փորձ ունեցող), մեկ ներկայացուցիչ լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, ինչպես նաև հաստատության արհմիության ներկայացուցիչը (առկայության դեպքում)։

Եթե հաստատությունը չունի մասնագետ ուսուցիչ, այլ հաստատություններից ընդգրկվում է` երկու ներկայացուցիչ,

2) հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի առնվազն 5 անդամ,

3) հանձնաժողովի որոշումները ընդունվում են առնվազն 4 ձայնով:

23. Հանձնաժողովի անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը:

24. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը):»,

9) կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետում «նյութեր» բառից հետո լրացնել «գիտական հաշվիչներ» բառերը,

10) կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետում «180» թիվը փոխարինել «150» թվով,

11) կարգի 27-րդ կետի առաջին պարբերության «թեստերի» բառից հետո «առնվազն» բառը փոխարինել «3 կամ» բառերով և «50» թիվը փոխարինել «30» թվով,

12) կարգի 27-րդ կետի առաջին ենթակետում «առնվազն» բառը փոխարինել «3 կամ» բառերով,

13) կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետում «90» թիվը փոխարինել «80» թվով,

14) կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետում «անցկացվում է» բառից առաջ լրացնել «փուլը» բառը,

15) կարգի 36-րդ կետում «ընդհանուր» բառը փոխարինել «միջին» բառով,

16) կարգի Ձև-3-ի 8-րդ կետում «վերջնական» բառը փոխարինել «միջին» բառով և «կողմ» ու «դեմ» բառերի առջև լրացնել քվեարկության վանդակներ «»:

 2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան