Գլխավոր տեղեկություն
Համար
N 326-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
15.09.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
15.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

15 սեպտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 326-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.09.2010թ. կայացած նիստերի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 11.09.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Նյու Լայթ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0800 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (որակավորված մասնագետի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ռեկոն» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0823 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(15.09.2010թ. հր. 326-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, Գտնվելու վայրը

Լիցեն-զիայի համարը

Լիցեն-զիան տալու ամսա-թիվը

Հարկ վճարողի հաշվառ-ման համարը
(ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

 

Գործու-նեության իրակա-նացման վայրը

Գործո-ղության ժամկետը

Տեղեկություններ
գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1

«Նյու Լայթ» ՍՊԸ

Ք. Երևան,
Սայաթ-Նովա 19

ԱԳ0800

13.09.08թ.

01564636

795

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

2

«Ռեկոն» ՍՊԸ

Ք. Նոյեմբերյան, Բաբաջանյան 2

ԱԳ0823

19.02.09թ.

07404501

818

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկետ

Կասեցվել է որակավորված մասնագետի բացակայության պատճառով