«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011224
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 դեկտեմբերի 2010 թ. |
N 1676-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության կրթական համակարգի բարելավման հարցերով աշխատանքային խմբի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման պետական կրթական չափորոշիչը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան |
|
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Գ Լ ՈՒ Խ 1
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Արհեստավոր» որակավորման աստիճանի «Ոստիկան» որակավորումը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի թիվ 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա ձևով։
3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետը.
1) կրթության առկա ձևով`
ա. միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս։
4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով ուսումնառող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 900 ժամ է, առավելագույն ծավալը` 1404 ժամ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.
1) ոստիկան,
2) ավագ ոստիկան,
3) կրտսեր տեսուչ։
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորմամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության պարտականություններն են.
1) ուսումնասիրում և անմիջական ղեկավարին է ներկայացնում սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը,
2) կասեցնում է իրավախախտում թույլ տվող անձանց հակաիրավական գործողությունները, իրականացնում է ընդհանուր նախականխման աշխատանքներ,
3) սպասարկվող տեղամասում համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև տեղամասի բնակիչների հետ հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ծնող պատճառներն ու նպաստող պայմանները պարզելու, և այդ ուղղությամբ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու նպատակով հանդես է գալիս առաջարկություններով,
4) հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ և այլ տեղեկություններ ստանալու դեպքում անմիջապես իրազեկում է ոստիկանության ստորաբաժանման հերթապահ մաս և մինչև օպերատիվ խմբի ժամանելն իր իրավասության սահմաններում կատարում դատավարական անհրաժեշտ գործողություններ (դեպքի վայրի պահպանում, ականատես անձանց հայտնաբերում և այլն),
5) հայտնաբերում է օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց կամ նրանց հավաքատեղիները,
6) տեղամասում օպերատիվ իրավիճակի փոփոխման, կատարված հանցագործությունների և կասկածվող անձանց մասին անմիջապես տեղեկացնում է հերթապահ մաս,
7) վթարների, հրդեհների, տարերային աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկում է անհետաձգելի միջոցներ մարդկանց կյանքը փրկելու, գույքը պահպանելու ուղղությամբ, նրանց ցույց տալիս առաջին բժշկական օգնություն,
8) միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրի պահպանության և բնակչության էկոլոգիական անվտանգության ուղղությամբ,
9) սպասարկվող տեղամասի բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ է տանում հանցավոր և այլ ոտնձգություններից օրենքի սահմաններում պաշտպանվելու ձևերի և միջոցների մասին,
10) անհրաժեշտության դեպքում կարգավորում է ճանապարհային երթևեկությունը և վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատմամբ,
11) հսկողություն է իրականացնում սպասարկվող տեղամասում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ,
12) մասնագիտական պարապմունքների ընթացքում պարբերաբար ուսումնասիրում է իր գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը,
13) իրականացնում է օրենքով վերապահված այլ գործառույթներ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար ապահովում է հետևյալ ընդհանուր պահանջները`
1) ոստիկանական գործունեության բնագավառի կարողություններն ու հմտությունները ձեռք բերելու համար պահանջվող ծավալով տեսական ու գործնական գիտելիքների յուրացում,
2) ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում աշխատանքային կոլեկտիվի անդամների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողության ձևավորում,
3) ինչպես տիպական, այնպես էլ որոշակի փոփոխվող իրավիճակներում մասնագիտական հարցերում կողմնորոշվելու անհրաժեշտ կարողությունների ձևավորում,
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտությունների ձևավորում,
6) մասնագիտական և ընդհանուր բնույթի տեղեկատվության գոյություն ունեցող աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու կարողության ձևավորում,
7) ոստիկանական գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կիրառելու հմտությունների ձևավորում,
8) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողությունների ձևավորում,
9) հասարակության հետ շփումների և հաղորդակցության հմտությունների ձևավորում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում ապահովելու է`
1) ՀՀ Սահմանադրության, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող, իր բնագավառի օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,
2) հայոց լեզվի տիրապետում,
3) մեկ օտար լեզվով հաղորդակցում,
4) առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոնները տիրապետելու իմացություն,
5) ազգային և համաշխարհային պատմության ու մշակույթի որոշակի իմացություն,
6) պատկերացում ունենալ անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների մասին,
7) հոգեբանության, միջանձնային փոխհարաբերությունների, վարվելակերպի, հաղորդակցման կանոնների իմացություն,
8) մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ։
9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում ապահովելու է`
1) էկոլոգիական հիմնական հասկացություններին, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկում,
2) արտակարգ իրավիճակների մասին պատկերացումների ձևավորում և արտակարգ իրավիճակներում գործելու սկզբունքներին տիրապետում, փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքային և փրկարարական տեխնիկայի վերաբերյալ պատկերացումների ձևավորում, անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարողություն։
10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը ապահովում է շրջանավարտի կողմից առանցքային հմտություններին տիրապետումը` օգտվելով աղյուսակ 1-ում բերված մոդուլներից։
11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար ապահովում է ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների ձեռքբերումը` օգտվելով աղյուսակ 2-ում բերված մոդուլներից:
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ կիրառվում են ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշմամբ հաստատված «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները»։
13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման համար սահմանվում են հետևյալ պահանջները.
ա) ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա) ապահովում, որոնք բովանդակությամբ համապատասխանում են տվյալ մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ցանկին,
բ) յուրաքանչյուր առարկայի և մոդուլի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերի համար (տեսական, գործնական պարապմունքների, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների, կուրսային և դիպլոմային աշխատանքների) ձևավորվում են համապատասխան բազաներ. դասագրքեր, ուսումնամեթոդական և մեթոդական նյութեր, ձեռնարկներ, ուղեցույցներ, գործնական խաղեր կամ իրավիճակային սցենարներ, թեստային հանձնարարականների հավաքածուներ, երաշխավորություններ, տեղեկատվական գրականություն, դիտողական նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ, ինչպես նաև միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր։
14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող կազմակերպության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝
ա. ընդհանուր հումանիտար առարկաների
բ. անհատական համակարգիչների
2) Մասնագիտական լսարաններ.
ա. Ծառայության իրականացման մարտավարության լսարան
բ. Կրիմինալիստիկայի լսարան
գ. Հատուկ տեխնիկայի լսարան
դ. Իրավագիտության լսարան
ե. Կրակային լսարան
զ. Հոգեբանության լսարան
3) Հրաձգարան
ա. մարտական
բ. լազերային
4) Սպորտային համալիր
ա. մարզադահլիճ
բ. մարզահրապարակ։
Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, մասնագիտական լսարաններ, ինչպես նաև սոցիալական գործընկերության հիման վրա օգտվել համապատասխան կազմակերպությունների նյութատեխնիկական բազաներից։
15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնական տարվա սկիզբը սահմանվում է ապրիլի 1-ը և հոկտեմբերի 1-ը,
2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,
3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,
4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,
5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամ,
6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակներով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։
16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) մասնագիտության հիմնական կրթական ծրագրի որոշակի մասի ուսուցումն իրականացվում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման) արտադրական և նախաավարտական պրակտիկաների ձևով։ Պրակտիկաների ընթացքում ուսանողները կատարելագործում են իրենց գործնական հմտությունները.
2) պրակտիկայի տևողությունը սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով.
3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները` համաձայնացնելով շահագրգիռ ստորաբաժանումների հետ.
4) պրակտիկաների անցկացումը վարում են գործնական ուսուցման ղեկավար-դաստիարակները, դասախոսները.
5) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնաօժանդակ կազմակերպություններում և համապատասխան հիմնարկներում.
6) մասնագիտական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում ոստիկանության ստորաբաժանումներում։
17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու ընթացքում ուսանողների ամփոփիչ ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսանողի միջանկյալ ատեստավորում` ուսուցման ընթացքը վերահսկելու և արդյունքների ձեռքբերումը գնահատելու նպատակով։ Միջանկյալ ատեստավորում կարող է անցկացվել արդյունքի (մոդուլի) յուրացման ընթացքում կամ ավարտին,
2) որակավորման շնորհում` շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման միջոցով,
3) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողին տեղեկացվում է` կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ներառվող նյութի ծավալի և ժամկետների մասին: Միջանկյալ ատեստավորման համար ընտրված ուսումնական նյութը չի կարող ավելին լինել երկու անընդմեջ կիսամյակների նյութից,
4) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) աշխատանք կատարելու կամ պաշտպանելու ձևով,
5) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է երաշխավորի սույն չափորոշչով 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման մասնագետի պատրաստվածության նկատմամբ սահմանված պահանջներին շրջանավարտի համապատասխանության մեջ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0101 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման կրթական ծրագիրն իրականացվում է հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը, որը չպետք է սահմանափակի ուսումնական գործընթացի իրականացման եղանակների, ձևերի, մեթոդների ընտրության հնարավորությունները։
19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող կազմակերպությունը օրինակելի ուսումնական պլանը կիրառելիս`
1) օգտվելով սույն չափորոշչով սահմանված օրինակելի ուսումնական պլանից կազմում և հաստատում է մասնագիտության ուսումնական պլանը,
2) կարող է մասնագիտության ուսումնական պլանը կազմելիս փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանուր պահանջները,
3) կարող է փոփոխել առանձին առարկաների և մոդուլների ծրագրային նյութի բովանդակությունը` պահպանելով արդյունքները և կատարման չափանիշները,
4) առարկայի և (կամ) մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշում է տեսական և գործնական պարապմունքների ժամաքանակները,
5) պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշում է ուսումնական և մասնագիտական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,
6) մասնագիտական առարկաների և մոդուլների ուսումնական ծրագրերը կազմելիս հաշվի է առնում ՀՀ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների առաջարկությունները,
7) ընտրում է շրջանավարտների` սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերից մեկը:
Աղյուսակ 1
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» | |
Մոդուլի դասիչը |
ՏՏ 3 - 10 - 001 |
Մոդուլի նպատակը |
Տալ տարրական գիտելիքներ MICROSOFT WORD տեքստային խմբագրի մասին, ուսանողի մոտ զարգացնել տեքստային փաստաթղթերի պատրաստման, խմբագրման, դրանց ֆորմատավորման ու ձևավորման, ինչպես նաև փաստաթղթերի պահպանման, տպագրման և ինտերնետ ցանցում աշխատելու տարրական հմտություններ։ |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
WORD ծրագիր (հիմնական տեղեկություններ) |
Կատարման չափանիշներ |
ա. իմանալ Micrօsօft Wօrd ծրագրի պատուհանի կառուցվածքը |
Ուսումնառության արդյունք 2 |
Տեքստերի տարրական ֆորմատավորում |
Կատարման չափանիշներ |
ա. պատրաստել Word ծրագիրը հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար |
Ուսումնառության արդյունք 3 |
Փաստաթղթի պահպանում |
Կատարման չափանիշներ |
ա. իմանալ փաստաթղթերի պահպանման իմաստը |
Ուսումնառության արդյունք 4 |
Աղյուսակների պատրաստում և խմբագրում |
Կատարման չափանիշներ |
ա. պատրաստել աղյուսակ, |
Ուսումնառության արդյունք 5 |
Գրաֆիկական խմբագրում և նկարազարդում |
Կատարման չափանիշներ |
ա. գծագրել գրաֆիկական օբյեկտներ, |
Ուսումնառության արդյունք 6 |
Փաստաթղթի տպագրում |
Կատարման չափանիշներ |
ա. նախադիտման ռեժիմում թերթել փաստաթուղթը, |
Ուսումնառության արդյունք 7 |
Ինտերնետում աշխատելու իմացություն |
Կատարման չափանիշներ |
ա. իմանալ Ինտերնետ հասկացության նշանակությունը, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» | |
Մոդուլի դասիչը |
ԱԱՕ-3-10-001 |
Մոդուլի նպատակը |
Սովորողների մոտ ձևավորել արտակարգ պատահարների ժամանակ ծառայողական անվտանգության կանոնների պահպանման և առաջին օգնության կազմակերպման կարողություններ: |
Մոդուլի տևողությունը |
28 ժամ |
Մուտքային պահանջները | Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 | Ներկայացնել` արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման իրավական և կազմակերպչական դրույթները |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է գնահատում իրավիճակը, |
Ուսումնառության արդյունք 2 | Ցուցաբերել առաջին օգնություն |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է գնահատում տուժողի վիճակը, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» | |
Մոդուլի դասիչը |
ՀՀ-3-10-001 |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ ձևավորել ծառայողական ու մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես նաև անձնական կյանքում արդյունավետ և ակտիվ հաղորդակցվելու կարողություններ։ |
Մոդուլի տևողությունը |
40 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Բանավոր և գրավոր տեղեկատվական հաղորդում կատարել պարզ թեմաների և տեքստերի մասին |
Կատարման չափանիշներ |
ա. օգտագործում է բանավոր և գրավոր խոսքի համապատասխան կառուցվածք, |
Ուսումնառության արդյունք 2 |
Նախաձեռնել, պահպանել, եզրափակել երկխոսություններ և քննարկումներ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է կիրառում «ակտիվ ունկնդրման» ժամանակ օգտագործվող հմտությունները (պարզաբանումներ ստանալու ձգտումը, գրառումներ կատարելը, ամփոփելը), |
Ուսումնառության արդյունք 3 |
Մեկնաբանել սխեմաներ, աղյուսակներ, դիագրամներ, քարտեզներ և նկարներ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է նախանշում սխեմաների, աղյուսակների, դիագրամների, քարտեզների և նկարների նշանակությունը և նրանց միջև եղած տարբերությունները, |
Ուսումնառության արդյունք 4 |
Կատարել փաստաթղթավորում |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է սահմանում տարբեր փաստաթղթերը՝ ըստ դրանց նշանակության, |
Աղյուսակ 2
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական ԵՎ հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ | |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏ-3-10-001 |
Մոդուլի նպատակը |
Սովորողների մոտ ձևավորել ոստիկանին անհրաժեշտ հոգեբանական համապատասխան գիտելիքներ և որակներ քաղաքացիների հետ շփման ընթացքում դրանք արդյունավետ կիրառելու համար։ |
Մոդուլի տևողությունը |
30 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հոգեբանության և մանկավարժության խնդիրները և հոգեբանության կատեգորիաները |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում հոգեբանության ուսումնասիրման առարկան և ուսումնասիրման օբյեկտը, |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել անձի հոգեբանական բնութագրերը |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում անձի տիպաբանական |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ոստիկանության ծառայողի գործունեության հոգեբանական առանձնահատկությունները |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում ոստիկանի ծառայության ընթացքում առաջացող բացասական հոգեվիճակները և դրանց հաղթահարման եղանակները, |
Ուսումնառության արդյունք 4 |
Կառավարել սթրեսը, լուծել պրոբլեմներ և կոնֆլիկտներ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում սթրեսի կանխարգելման և անխուսափելի սթրեսին դիմակայելու մեթոդները, |
Ուսումնառության արդյունք 5 |
Տիրապետել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների պահանջներին |
Կատարման չափանիշներ |
ա. հստակ ներկայացնում է ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» | |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏ-3-10-002 |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ ձևավորել ոստիկանության պարեկապահակետային ծառայողի գործունեության հիմնական մարտավարական հմտություններ։ |
Մոդուլի տևողությունը |
104 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել պարեկապահակետային ծառայության իրականացման կարգը, իրավական հիմքերը և սկզբունքները |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում ոստիկանության գործունեության իրավական հիմքերը, |
Ուսումնառության արդյունք 2 |
Տիրապետել հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի գործադրման օրենքով սահմանված կարգին |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի գործադրման իրավական հիմքերը, պայմաններն ու սահմանները, |
Ուսումնառության արդյունք 3 |
Տիրապետել օրենքով սահմանված այլ հարկադրանքի միջոցներ գործադրելու հմտություններին |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում քաղաքացիներին ներկայանալու, կարգի հրավիրելու, իրեր և փաստաթղթեր վերցնելու, դրանք ստուգելու օրենքով սահմանված կարգը, |
Ուսումնառության արդյունք 4 |
Ցուցադրել հասարակական կարգի ապահովման անհրաժեշտ կարողություններ և հմտություններ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում զանգվածային միջոցառումների ընթացքում վերակարգերով հասարակական կարգի ապահովման մարտավարությունը, |
Ուսումնառության արդյունք 5 |
Կատարել հանցագործության դեպքի վայրում ոստիկանության ծառայողի անհետաձգելի գործողություններ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում հանցագործությունների և այլ իրավախախտումների մասին հաղորդում ստանալու դեպքում ոստիկանության ծառայողի մարտավարական գործողությունները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» | |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏ-3-10-003 |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ ձևավորել ոստիկանության գործունեության ընթացքում մարդու անձեռնմխելիության երաշխիքները պահպանելով գործելու հմտություններ։ |
Մոդուլի տևողությունը |
26 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Սահմանել մարդու իրավունքների հասկացությունը, դրանց իրավական բնույթը, գերակայությունը և համընդհանրությունը |
Կատարման չափանիշներ |
ա. սահմանում է մարդու իրավունքները, բացատրում դրանց բնական, բարոյական, փիլիսոփայական հիմքերը, |
Ուսումնառության արդյունք 2 |
Թվարկել մարդու իրավունքների ներպետական և միջազգային իրավական աղբյուրները |
Կատարման չափանիշներ |
ա. ներկայացնում է ՀՀ Սահմանադրությունը` որպես մարդու իրավունքների աղբյուր և բացատրում է մարդու իրավունքների սահմանադրական սկզբունքները, |
Ուսումնառության արդյունք 3 |
Սահմանել քաղաքացիություն հասկացությունը և ներկայացնել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությունը |
Կատարման չափանիշներ |
ա. տարբերում է քաղաքացի, օտարերկրացի, քաղաքացիություն չունեցող անձ հասկացությունների իրավական բովանդակությունը, |
Ուսումնառության արդյունք 4 |
Բացատրել մարդու անձնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքները |
Կատարման չափանիշներ |
ա. թվարկում և բացատրում է մարդու անձնական իրավունքները, |
Ուսումնառության արդյունք 5 |
Բնութագրել մարդու իրավունքների երաշխիքները |
Կատարման չափանիշներ |
ա. սահմանում է մարդու իրավունքների երաշխիքների հասկացությունը, |
Ուսումնառության արդյունք 6 |
Ցուցադրել մարդու իրավունքները և ազատությունները սահմանափակելիս ոստիկանության ծառայողի օրենքով նախատեսված հմտություններ և կարողություններ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում օրենքի առջև բոլորի հավասարության, մարդու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու և կամայականության արգելքի սկզբունքները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» | |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏ-3-10-004 |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ ձևավորել ծառայողական բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարների և գործընկերների հետ արդյունավետ ծառայողական հարաբերություններ կարգավորելու, առաջացած ծառայողական խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություններ։ |
Մոդուլի տևողությունը |
22 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ոստիկանության խնդիրները, գործունեության սկզբունքները և իրավական հիմքերը |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում ոստիկանության խնդիրները, գործունեության սկզբունքները, իրավական հիմքերը և ոստիկանության դերը իրավապահ մարմինների համակարգում, |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել ոստիկանության ծառայողի իրավական և սոցիալական ապահովման երաշխիքները |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է թվարկում ոստիկանության ծառայողին ներկայացվող սահմանափակումները, |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ծառայողական կարգապահության նախապայմանները և ղեկավարների հետ պատշաճ հարաբերվելու կարգը |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է բացատրում ծառայողական կարգապահության և ճշտապահության կարևորությունը. |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» | |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏ-3-10-005 |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ ձևավորել օրենքով սահմանված կարգով զենքի խնամքի, պահպանման, գործադրման, դրա հետ վարվելու անվտանգության հմտություններ |
Մոդուլի տևողությունը |
42 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հրաձգության հիմունքները, հրազենի տակտիկա-տեխնիկական բնութագրերը, |
Կատարման չափանիշներ |
ա. ունի անհրաժեշտ տեղեկություններ հրազենի ստեղծման և կատարելագործման մասին, |
Ուսումնառության արդյունք 2 |
Տիրապետել հրազենի կառուցվածքին |
Կատարման չափանիշներ |
ա. ըստ համապատասխան նորմատիվների իրականացնում է «ԱՄ»-ի մասնակի քանդում և հավաքում, |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել հրազենի խնամքի և պահպանության սկզբունքները |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում հրազենի ստուգման, մաքրման և յուղման նորմատիվային պահանջները, |
Ուսումնառության արդյունք 3 |
Հրաձգության հմտություններ |
Կատարման չափանիշներ |
ա. կարողանում է ճիշտ դիրքավորվել, մարտական վիճակի բերել հրազենը, նշան բռնել և կատարել կրակահերթ, |
Ուսումնառության արդյունք 3 |
Ապահովել հրազենի գործադրման անվտանգությունը |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում հրաձգության կարգապահության կանոնները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» | |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏ-3-10-006 |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ ձևավորել ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու, իրավախախտումների դեմ մղվող պայքարում բնակչությանը ներգրավելու գործնական կարողություններ։ |
Մոդուլի տևողությունը |
34 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ժողովրդավարական ոստիկանության հիմնարար սկզբունքները և դրանց նշանակությունը ոստիկանության հանդեպ հարգանքի, վստահության և հասարակական աջակցության ձեռքբերման գործում |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում ոստիկանության գործունեության հրապարակայնության սկզբունքի բովանդակությունը, |
Ուսումնառության արդյունք 2 |
Դրսևորել անհրաժեշտ վերաբերմունք սպասարկվող տարածքի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների նկատմամբ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում ծառայության և շրջապատի նկատմամբ դրական վերաբերմունքի կարևորությունը, |
Ուսումնառության արդյունք 3 |
Դրսևորել քննադատական մտածողություն |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է գնահատում տեղեկատվության հուսալիության և զգացմունքայնության աստիճանը, |
Ուսումնառության արդյունք 4 |
ԿաԿառավարել ժամանակը, լուծել պրոբլեմներ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում ժամանակի արդյունավետ օգտագործման միջոցները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱ» | |
Մոդուլի դասիչը |
ԸՍՏ-3-10-007 |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ ձևավորել ոստիկանության ծառայողի գործունեության մեջ կիրառվող տեխնիկական միջոցները գործնականում օգտագործելու կարողություններ։ |
Մոդուլի տևողությունը |
24 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ոստիկանությունում կիրառվող հատուկ տեխնիկայի հասկացությունը, գործադրման հիմնական ուղղություններն ու իրավական հիմքերը։ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում հատուկ տեխնիկայի հասկացությունը, |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել ոստիկանությունում կիրառվող կապի միջոցների դասակարգումը և դրանց աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև կարողանալ օգտվել դրանցից |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է դասակարգում կապի միջոցները, |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ոստիկանությունում կիրառվող հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերը |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում անձնակազմի անհատական պաշտպանական միջոցները, |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել ոստիկանությունում կիրառվող պահպանատագնապային, հակահրդեհային ահազանգման համակարգերի դասակարգումը, աշխատանքի սկզբունքները և դրանց ներկայացվող պահանջները |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում պահպանատագնապային, հակահրդեհային միջոցների կիրառման նպատակները, օգտագործման ուղղությունները և հիմնական ֆունկցիաները, |
Ուսումնառության արդյունք 5 |
ճանաչել և բնութագրել ոստիկանությունում կիրառվող հատուկ տեխնիկական և այլ միջոցները և կարողանալ գործադրել դրանք |
Կատարման չափանիշներ |
ա. կարողանում է ներկայացնել և օգտագործել որոնման տեխնիկական, ձայնային ուժեղացման միջոցները և գիշերային տեսանելիության սարքեր, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ» | |
Մոդուլի դասիչը |
ԸՍՏ-3-10-008 |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ զարգացնել դեպքի վայրում իրավիճակը գնահատելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ճանաչելու տեսական մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև ձևավորել իր իրավասության սահմաններում անհետաձգելի գործողություններ իրականացնելու գործնական հմտություններ և կարողություններ։ |
Մոդուլի տևողությունը |
32 ժամ |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել անձի արտաքին հատկանիշների ընդհանուր դրույթները և «բանավոր պատկեր»-ի նկարագրման մեթոդիկան |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում անձի արտաքին հատկանիշների նկարագրման մեթոդիկան (անատոմիական և ֆունկցիոնալ հատկանիշները), |
Ուսումնառության արդյունք 2 |
Գիտելիքներ Տրասոլոգիայի (հետքաբանության) վերաբերյալ |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում հետքերի առաջացման մեխանիզմները, |
Ուսումնառության արդյունք 3 |
Ճանաչել հոգեներգործուն նյութերը և դասակարգել դրանք |
Կատարման չափանիշներ |
ա. տիրապետում է հոգեներգործուն նյութերի և դրանց տեսակների մասին գիտելիքներին, |
Ուսումնառության արդյունք 4 |
Գիտելիքներ դատական ձգաբանության մասին (բալիստիկա) |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է դասակարգում ձեռքի հրազենի տեսակները, |
Ուսումնառության արդյունք 5 |
Կեղծված հատուկ թղթերի և փաստաթղթերի հայտնաբերման եղանակները |
Կատարման չափանիշներ |
ա. ճիշտ է ներկայացնում իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերի տեսակները, |
Աղյուսակ 3
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0101 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման օրինակելի ուսումնական պլան
N |
Առարկայախմբեր, առարկաներ և |
Շաբաթների քանակը |
Ուսանողի առա- վելագույն բեռնվա- ծությունը, ժամ |
Պարտադիր լսարանային պարապմունքներ, |
Ուսուցման |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ -ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1 |
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ |
85 |
70 |
1 | |
2 |
Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ |
24 |
18 |
1 | |
3 |
Իրավունքի հիմունքներ |
65 |
54 |
1 | |
4 |
Պատմություն |
54 |
36 |
1 | |
5 |
Օտար լեզու |
90 |
60 |
1 | |
6 |
Ֆիզիկական կուլտուրա |
48 |
48 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
366 |
286 |
|||
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1 |
Էկոլոգիայի հիմունքներ |
42 |
34 |
1 | |
2 |
Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
24 |
18 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
66 |
52 |
|||
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|||||
1 |
Անվտանգություն և առաջին օգնություն |
35 |
28 |
1 | |
2 |
Հաղորդակցման հմտություններ |
52 |
40 |
1 | |
3 |
Համակարգչային օպերատորության հիմունքներ |
44 |
36 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
131 |
104 |
|||
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ |
|||||
1 |
Մանկավարժությունը և հոգեբանությունը ոստիկանության ծառայողի գործունեության մեջ |
42 |
30 |
1 | |
2 |
Մարդու իրավունքները և ոստիկանությունը |
38 |
26 |
1 | |
3 |
Ոստիկանության գործունեության կառավարում |
36 |
22 |
1 | |
4 |
Ոստիկանության և հասարակության փոխհամագործակցությունը |
46 |
34 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
162 |
112 |
|||
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ |
|||||
1 |
Ծառայության իրականացման մարտավարություն |
134 |
104 |
1 | |
2 |
Կրիմինալիստիկա |
42 |
32 |
1 | |
3 |
Հատուկ տեխնիկա |
36 |
24 |
1 | |
4 |
Կրակային պատրաստականություն |
54 |
42 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
266 |
202 |
|||
ԸՆՏՐՈՎԻ |
24 |
18 |
|||
Պահուստային ժամեր |
30 |
18 |
1 | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
22 |
1045 |
792 |
||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
50 |
50 |
|||
ՊՐԱԿՏԻԿԱ |
3 |
||||
ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
1 |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|