Գլխավոր տեղեկություն
Համար
N 235-Ա
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.09.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 235-Ա հրամանից

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

Անվճարունակության գործերով կառավարիչ Կարեն Կարապետյանին 09.09.2000թ. տրված թիվ 01Ա N 00243 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 11.09.2007 թ. եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. 2007 թվականի սեպտեմբերի 11-ից ուժը կորցրած ճանաչել Կարեն Կարապետյանին 09.09.2003 թ. տրված թիվ 01Ա N 00243 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

 

Գ. Դանիելյան