Գլխավոր տեղեկություն
Համար
N 404-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.03/12(395).1 Հոդ.202
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.04.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011215

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 ապրիլի 2011 թ. 

 N 404-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 396-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 1-ին կետի «(այսուհետ` Հավաստագրման հանձնաժողով)» բառերը փոխարինել «(այսուհետ` Հանձնաժողով)» բառերով,

2) Կարգի ամբողջ տեքստում «Հավաստագրման հանձնաժողով» բառերը փոխարինել «Հանձնաժողով» բառով,

3) Կարգի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Հավակնորդների քանակից ելնելով (մինչև 30 կամ 70-ից 100), յուրաքանչյուր խմբի համար, Նախարարի հրամանով ձևավորվում են Հավաստագրման կամ հավաստագրման քննությունների (թեստավորման և/կամ հարցազրուցի) հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողով).

1) մինչև 30 մասնակցի դեպքում մեկ հանձնաժողով` քննությունը (թեստավորում և հարցազրույց) և հավաստագրումը անցկացնելու իրավասությամբ,

2) 70-ից 100 մասնակցի դեպքում ձևավորվում է` քննություն թեստավորման փուլը անցկացնող 1 և հարցազրուցը հավաստագրման հետ անցկացնող 2 առանձին գործող հանձնաժողովներ:»,

4) 2-րդ բաժնի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ»,

 

5) կարգի 7-րդ կետում «Հանձնաժողովի» բառը փոխարինել «Հավաստագրման և հավաստագրման քննական հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով)» բառերով,

6) կարգի 9-րդ կետի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

7) «6-րդ կետի պահանջներին բավարարող համապատասխան հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից ընտրված 7 թեկնածուներից, քննությունները և հավաստագրումը կամ քննությունների գրավոր փուլը, հարցազրուցը և հավաստագրումը անցկացնելուց 24 ժամ առաջ` հետևյալ համամասնությամբ.»,

8) կարգի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Սույն կարգի 9-րդ կետով կազմավորված հանձնաժողովների կազմերը հաստատում է Նախարարը:»,

9) կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Նախարարության աշխատակազմը, Հավաստագրման քննությունների հանձնաժողովների կազմավորումից հետո 12 ժամվա ընթացքում տեղեկացնում է քննությունների և հավաստագրման անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:»,

10) կարգի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է Նախարարի հրամանով սահմանված գործողություններն ավարտելուց հետո:»,

11) 3-րդ բաժնի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»,

 

12) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15. Համապատասխան հանձնաժողովի խնդիրն է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացման համար վերապատրաստված անձի համար սահմանված քննության և հավաստագրման կամ քննության գրավոր փուլի կամ քննության հարցազրույցի և հավաստագրման փուլերի անցկացման կազմակերպումն է:»,

13) կարգի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հանձնաժողովների գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.

1) քննությունների անցկացմանը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացնելը,

3) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայման իրականացումը:»,

14) կարգի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«17. Հավաստագրման և հավաստագրման քննությունների հանձնաժողովները`

1) Նախարարության աշխատակազմից ստանում է հավաստագրման ենթակա կամ հարցազրույցի փուլ անցած հավակնորդ անձանց ցանկը և Նախարարության 2010 թվականի մայիսի 18 «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննությունների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 395 հրամանով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հավաստագրման հանձնաժողովի (կամ քննական հանձնաժողովի) կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը,

2) անցկացնում են` հավաստագրման ամբողջական քննությունը /գրավոր, հարցազրույց և հավաստագրման շնորհման ներկայացնել/ կամ քննության հարցազրույցի փուլը և հավաստագրման շնորհման ներկայացնել՝ համաձայն Նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննությունների կազմակերպման և անցկացման կարգի» պահանջներին համապատասխան,

3) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:»,

7) կարգի 26-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ` Մ. Մկրտչյանին:

 

 

Ա. Աշոտյան