ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 մարտի 2011 թ. |
N 531-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԴԱՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Ադամաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 25.03.2011թ. N 5953 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի մարտի 11-ին «Ադամաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX–001123 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Ադամաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան |