«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
4 փետրվարի 2011 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2005 Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի N 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի և 59-րդ հոդվածի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների, մարզերի և Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռները կազմելու մասին հրահանգները հաստատելու մասին» N 143-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի «ՀՀ համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու մասին» հրահանգի`
1) IV. Բաժնի տեքստից «(Երևանի թաղապետերին)», «(Երևանի թաղապետի)», «(Երևանում Երևանի թաղապետարանի)» բառերը հանել.
2) VI. Բաժնի վերնագիրը և առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VI. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջների համաձայն` համայնքի ղեկավարը հողային հաշվեկշիռը համաձայնեցնում է համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման (Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի) հետ և ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում է համապատասխան մարզպետին: Համայնքի ղեկավարը մարզպետին է ներկայացնում (իսկ Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո, մինչև օգոստոսի 1-ը թղթային տեսքով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին է ներկայացնում) ներքոհիշյալ նյութերը.»:
2. Հրամանի 2-րդ կետով հաստատված թիվ 2 հավելվածի «ՀՀ մարզի (Երևան քաղաքի) հողային հաշվեկշիռը կազմելու մասին» հրահանգի`
1) վերնագրից հանել «(Երևան քաղաքի)» բառերը.
2) I. Բաժնում տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի պահանջների համաձայն մարզպետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված համակարգչային ծրագրավորման միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները` կազմում մարզի հողային հաշվեկշիռը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը թղթային տեսքով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:».
3) IV. Բաժնի վերնագիրը, առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջների համաձայն` համայնքի ղեկավարը հողային հաշվեկշիռը համաձայնեցնում է համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման (Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի) հետ և ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի): Համայնքի ղեկավարը մարզպետին (Երևանի քաղաքապետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին) է ներկայացնում ներքոհիշյալ նյութերը.»:
4) V. Բաժնում`
ա. վերնագրից և տեքստից հանել «(Երևանի թաղապետերից)», «(Երևան քաղաքի), «(Երևանի թաղապետերի)», «(Երևանի քաղաքապետին)», «(Երևանի քաղաքապետը)», «(Երևան քաղաքի)» բառերը.
բ. Բաժնի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի պահանջների համաձայն մարզպետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված համակարգչային ծրագրավորման միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում մարզի հողային հաշվեկշիռը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը թղթային տեսքով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Ծանոթություն. ՀՀ Գեղարքունիքի մարզպետը մարզի հողային հաշվեկշիռը կազմելիս Ձև 22-ում ներառում է նաև «Սևան» ազգային պարկի տարածք հանդիսացող` Սևանա լճի մակերեսը, որը չի ընդգրկված համայնքների վարչական սահմաններում, իսկ որպես ծանոթություն նշում է այդ տվյալը առանձին թվով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացվող բացատրագրում:»:
3. Հրամանի 3-րդ կետով հաստատված թիվ 3 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու մասին» հրահանգի`
1) Ընդհանուր դրույթներ բաժնի տասներորդ պարբերությունում.
«Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին» բառերը փոխարինել հետևյալ բառերով.
«Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին»:
2) II. Բաժնի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի պահանջների համաձայն, մարզպետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված համակարգչային ծրագրավորման միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում մարզի հողային հաշվեկշիռը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը թղթային տեսքով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:»:
3) «II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՆՅՈՒԹԵՐԸ» բաժնի վերնագիրը և առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի պահանջների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ամփոփված հողային հաշվեկշիռը շահագրգիռ նախարարությունների հետ համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:»:
4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |