Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2011-11.02.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հոդ.336
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.08.2007
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 սեպտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10607335

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2007 թ.

ք. Երևան

N 191-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին համապատասխան.

(նախաբանը փոփ. 13.12.10 N 247-Ն)

 

Հրամայում եմ`

 

Հաստատել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը` համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Դ. Լոքյան

 

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության

նախարարի 2007 թվականի

օգոստոսի 23-ի N 191-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

Ծածկագիրը

Ա ն վ ա ն ու մ ը

1

2

0601

1. Գյուղատնտեսական, անտառային և գեղազարդային մշակաբույսերի սերմեր և տնկանյութ, սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ

0602

ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, գեղազարդային և այլն) տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացուներ, ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ, սնկամարմիններ (միցելիաներ) սուբստրատում, այդ թվում՝ հողով և բուսական նյութերով

0603

թարմ, չոր կտրած ծաղիկներ և կոկոններ, տերևներ, ճյուղեր և բույսի այլ մասեր առանց ծաղիկների և կոկոնների

0604

ծառերի, թփերի կտրտված ճյուղեր տերևներով, ծաղիկներով և կոկոններով, խոտեր, մամուռներ և քարաքոսեր, բնական եղևնիներ (սղոցած)

0701 10 000

սերմացու կարտոֆիլ

0703 10 110

սերմացու գլուխ սոխ

0713 10 100

սերմացու ոլոռ

0713 20 000

սերմացու սիսեռ

0713 33 100

սերմացու լոբի

0713 40 000

սերմացու ոսպ

0713 50 000

սերմացու կերային լոբի և այլ ընդեղեններ

1001 90 910

սերմացու ցորեն

1003 00100

սերմացու գարի

1004 00 000

սերմացու վարսակ

1005 10

սերմացու եգիպտացորեն

1006 10 100

սերմացու բրինձ

1007 00 100

սերմացու սորգո

1201 00 100

սերմացու սոյա

1202 10 100

սերմացու գետնընկույզ

1204 00 100

սերմացու վուշ (կտավատ)

1205 10 100

սերմացու կանճրակ (հլածուկ)

1206 00 100

սերմացու արևածաղիկ

1207

սերմեր և պտուղներ յուղատու այլ մշակաբույսերի

1209

այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի և անտառային ծառատեսակների)

2. Թարմ և չոր պտուղներ ու բանջարեղեններ

0701

կարտոֆիլ

0702 00 000

լոլիկ

0703 10

գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ-պրաս

0703 20 000

սխտոր

0703 90 000

սոխանման այլ բանջարեղեններ

0704 90 100

գլուխ կաղամբ, կոլրաբի և այլն

0704 10 000

ծաղկակաղամբ

0705 11 000

սալաթ, կաթնուկ

0706 10 000

գազար, շաղգամ, բողկ

0706

սեղանի ճակնդեղ

0707 00 050

վարունգ

0708

ընդավոր բանջարեղեններ

0709

այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, սմբուկ, սնկեր և գետնասնկեր տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն` կողրերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն)

0712

չորացած այլ բանջարեղեններ

0802

ընկույզներ (նուշ, անտառային, հունական, շագանակներ, գետնանուշեր)

0803 00

բանաններ

0804

խուրմաներ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա, մանգո

0805

ցիտրուսային պտուղներ

0806

խաղող

0807

սեխ, ձմերուկ, պապայա

0808

խնձոր, տանձ և սերկևիլ

0809

ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր

0810

այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի),

0810 20

մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն

0813

չորացած պտուղներ` ծիրան, սև սալոր, խնձոր, դեղձ, տանձ, ընկույզ, կամ չոր պտուղների խառնուրդ

1212 91

շաքարի ճակնդեղ

3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, կոպրա, սոլոդ (գարեջրի ածիկ), դեղագործական և բուսական հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք

1001

ցորեն

1002 00 000

տարեկան (աշորա)

1003 00

գարի

1004 00 000

վարսակ

1005

եգիպտացորեն

1006

բրինձ

1006 30

կեղևահանված բրինձ

1007 00

հատիկային սորգո

1008

հնդկացորեն և այլ հացահատիկներ

1107

գարեջրի ածիկ

1201 00

սոյա

1203 00 000

ալյուր և քուսպ՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից և պտուղներից

1211

բույսերը, դրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը և պտուղները, որոնք օգտագործվում են պարֆյումերիայում, դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու ծառի ունդեր, ծովային և այլ ջրիմուռներ, պտուղների կորիզներ, բուսական ծագում ունեցող այլ մթերք)

2302

թեփ, մաղվածքներ և այլ մնացորդներ, ինչպես նաև հացահատիկային և ընդավոր մշակաբույսերի աղալուց հետո ստացված թափոններ

2304 00 000

քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են սոյայի յուղի լուծազատումից

2306

քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են վուշի, արևածաղկի սերմերի, կոկոսյան ընկույզի կամ կեղևի, բամբակի, քունջութի և ձիթապտղի սերմերի լուծազատումից

4. Ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի հումք և համեմունքներ

0901

սուրճ

0902

թեյ

0904

տաքդեղ, չորացած, ջարդած կամ աղացած

0910

իմբիր, քրքում, ուրց, դափնետերև և այլ համեմունքներ

1101 00

ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր

1102

տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի ալյուր և այլն

1103

ձավարեղեն

1801 00 000

կակաոյի ունդեր

2401

ծխախոտի հումք

5. Փայտանյութ և փայտե արտադրանք

4401

վառելափայտ՝ գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների խրձերի կամ նմանատիպ այլ ձևերով, փայտե տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ թափոններ և կտորտանք, շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ նմանատիպ այլ ձևով

4403

չմշակված անտառանյութ՝ արմատներով կամ առանց արմատների, սևացած կամ չսևացած չորսուներ

4404

տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե հենացցեր կամ ցցեր՝ սրված, բայց երկայնակի չսղոցված, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված՝ ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների, բռնակների և նմանատիպ այլ սարքերի պատրաստման համար, կեղևահանված կամ նմանատիպ այլ բնափայտ

4407

անտառանյութ՝ երկայնակի սղոցված կամ կոտրատված, ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ առանց միացման՝ 6 միլիմետրից հաստ

4412

սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե պանելներ և շերտավոր բնափայտից պատրաստված համանման նյութեր

4415

փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ, թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ (մալուխների համար), կրկնատակեր, եզրավոր կրկնատակեր և փայտե այլ բեռնաբարձման վահանիկներ, փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի ձևավորման համար

4416 00 000

տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և տակառագործական այլ արտադրանք և դրանց առանձին փայտե մասեր՝ ներառյալ փայտե երեսվածք

4501

բնական խցան` չմշակված կամ առաջնային մշակման ենթարկված, խցանի թափոններ, մանրացված, հատիկավորված կամ աղացված խցան

4502 00 000

բնական խցան` արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր կտրտված կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) տեսքով բլոկներ, սալիկներ կամ շերտեր (ներառյալ չկլորացված եզրեր ունեցող խցանների արտադրության համար նախապատրաստվածքները)

(հավելվածը խմբ. 17.03.08 N 60-Ն, 13.12.10 N 247-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.2013, N 218-Ն 11.02.2014, N 191-Ն
13.12.2010, N 247-Ն 09.01.2011, N 191-Ն
17.03.2008, N 60-Ն 25.04.2008, N 191-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան