«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12111186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 ապրիլի 2011 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 04-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 5-րդ և 6-րդ կետերի «ե» ենթակետը «մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով.
2) Հավելվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի «ե» ենթակետում «պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում» բառերը փոխարինել «պետական կամ համայնքային կառավարման ոլորտի» բառերով.
3) Հավելվածի 5-րդ կետի «ե» ենթակետը «ներկայացվող» բառից հետո լրացնել «բարձրագույն կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և փորձի» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։
Ա. Գևորգյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|