ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
26 նոյեմբերի 2010 թ. |
N 2447-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՆԱՏ ԲՐՈՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 24.11.2010 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը՝ ուժը կորցրած ճանաչել «Վանատ բրոք» ՍՊԸ-ին 12.11.2008 թ. տրամադրված «Մաքսային միջնորդական գործունեության» թիվ ՊԼ-5289 լիցենզիան։
Նախագահի ժ/պ` |
Ա. Աֆրիկյան |