«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12111185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 ապրիլի 2011 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 55-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում և 81-րդ կետում «75» թիվը փոխարինել «85» թվով.
2) կարգի 71-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
3) կարգի 74-րդ կետի «ժբ» ենթակետը «արձանագրությունները» բառից հետո լրացնել «և ձայնագրությունները» բառերով.
4) կարգի 82-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովի իրավազոր չլինելու (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների կեսից ավելին) կամ տեխնիկական պատճառներով մրցույթի անցկացման անհնարինության դեպքերում մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։
Ա. Գևորգյան |