«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10607335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
23 օգոստոսի 2007 թ. ք. Երևան |
N 191-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին համապատասխան.
Հրամայում եմ`
Հաստատել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը` համաձայն հավելվածի:
|
Նախարար` |
Դ. Լոքյան |
|
Հավելված ՀՀ գյուղատնտեսությաննախարարի 2007 թվականի օգոստոսի 23-ի N 191-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
|
Ծածկագիրը |
Ա ն վ ա ն ու մ ը |
|
1 |
2 |
|
0601 |
1. Գյուղատնտեսական, անտառային և դեկորատիվ մշակաբույսերի սերմեր և տնկանյութ, սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ |
|
0602 |
ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, դեկորատիվ և այլն) |
|
0602 |
տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացուներ, ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ |
|
0602 |
սնկամարմիններ (միցելիաներ) սուբստրատում |
|
0603 |
թարմ կտրած ծաղիկներ և կոկոններ |
|
0604 |
տերևներ, ճյուղեր և բույսի այլ մասեր տերևներով |
|
0604 |
ծառերի թփերի կտրտված ճյուղեր` տերևներով, ծաղիկներով և կոկոններով |
|
0604 |
բնական եղևնիներ (սղոցած) |
|
0701 10 000 |
սերմացու կարտոֆիլ |
|
0703 10 110 |
սերմացու գլուխ սոխ |
|
1005 10 |
սերմացու եգիպտացորեն |
|
0713 10 100 |
սերմացու ոլոռ |
|
0713 20 000 |
սերմացու սիսեռ |
|
0713 33 100 |
սերմացու լոբի |
|
0713 40 000 |
սերմացու ոսպ |
|
0713 50 000 |
սերմացու կերային լոբի և այլ ընդեղեն |
|
1001 90 910 |
սերմացու ցորեն |
|
1003 00100 |
սերմացու գարի |
|
1004 00 000 |
սերմացու վարսակ |
|
1006 10 100 |
սերմացու բրինձ |
|
1007 00 100 |
սերմացու սորգո |
|
1201 00 100 |
սերմացու սոյա |
|
1204 00 100 |
սերմացու վուշ |
|
1205 10 100 |
սերմացու կանճրակ (հլածուկ) |
|
1206 00 100 |
սերմացու արևածաղիկ |
|
1207 |
սերմեր և պտուղներ այլ յուղատու մշակաբույսերի |
|
1209 |
այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի) |
|
2. Թարմ պտուղներ ու բանջարեղեն | |
|
0701 |
կարտոֆիլ |
|
0702 00 000 |
լոլիկ |
|
0703 10 |
գլուխ սոխ, սոխ-շալոտ |
|
0703 20 000 |
սխտոր |
|
0703 90 000 |
այլ սոխանման բանջարեղեն |
|
0704 90 100 |
գլուխ կաղամբ, կոլրաբի և այլն |
|
0704 10 000 |
ծաղկակաղամբ |
|
0705 11 000 |
սալաթ, կաթնուկ |
|
0705 21 000 |
ճարճատուկ |
|
0706 10 000 |
գազար, շաղգամ, բողկ |
|
0706 90 900 |
սեղանի ճակնդեղ և այլ արմատապտուղներ |
|
0706 90 100 |
նեխուր |
|
0707 00 050 |
վարունգ |
|
0707 00 900 |
կորնիշոն |
|
0708 |
ընդավոր բանջարեղեն |
|
0709 |
այլ թարմ բանջարեղեն (ծնեբեկ, սմբուկ, տաքդեղ, քաղցր եգիպտացորեն` կողրերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն) |
|
1206 00 |
արևածաղկի զամբյուղ (բատատ) |
|
0803 00 |
բանաններ |
|
0804 |
խուրմա, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա, մանգո |
|
0805 |
ցիտրուսային պտուղներ |
|
0806 |
խաղող |
|
0807 |
սեխ, ձմերուկ, պապայա |
|
0808 |
խնձոր, տանձ և սերկևիլ |
|
0809 |
ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր |
|
0810 |
այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի) |
|
0810 20 |
մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն |
|
1212 91 |
շաքարի ճակնդեղ |
|
1212 99 200 |
շաքարեղեգ |
|
3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, դեղագործական և բուսական հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք | |
|
1001 |
ցորեն |
|
1002 00 000 |
տարեկան (աշորա) |
|
1003 00 |
գարի |
|
1004 00 000 |
վարսակ |
|
1005 |
եգիպտացորեն |
|
1006 |
բրինձ |
|
1007 00 |
հատիկային սորգո |
|
1008 |
հնդկացորեն և այլ հացահատիկներ |
|
120100 |
սոյա |
|
1203 00 000 |
քուսպ ստացված յուղատու մշակաբույերի սերմերից և պտուղներից |
|
1210 |
գայլուկի կոներ, թարմ բույսեր, դրանց առանձին մասեր, ներառյալ սերմեր և պտուղներ, որոնք օգտագործվում են պարֆումերիայում դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու ծառի ունդեր) |
|
1214 |
խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային ճակնդեղ, լյուպին, վիկ, գոնգեղ և այլ համանման կերային բույսեր |
|
2302 |
թեփ |
|
4. Հարուցիչներ հանդիսացող կենդանի սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, նեմատոդներ և կենսաբանական ակտիվ նյութեր | |
|
3002 |
բուսական ծագում ունեցող վիրուսներ, կենսաբանական ակտիվ նյութեր |
|
0106 |
կենդանի միջատներ |
|
5. Փայտանյութ և փայտե արտադրանք | |
|
4401 |
վառելափայտ՝ գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների խրձերի կամ այլ նմանատիպ ձևերով, փայտե տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ թափոններ և կտորտանք, շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ այլ նմանատիպ ձևով |
|
4403 |
չմշակված անտառանյութ՝ արմատներով կամ առանց արմատների, սևացած կամ չսևացած չորսուներ |
|
4404 |
տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե հենացցեր կամ ցցեր՝ սրված, բայց երկայնակի չսղոցված, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված՝ ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների, բռնակների և այլ նմանատիպ սարքերի պատրաստման համար. կեղևահանված կամ այլ նմանատիպ բնափայտ |
|
4406 |
երկաթուղային և տրամվայի գծերի փայտակոճեր |
|
4407 |
անտառանյութ՝ երկայնակի սղոցված կամ կոտրատված, ռանդած կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ առանց միացման՝ 6 միլիմետրից հաստ |
|
4409 |
սղոցանյութեր (ներառյալ մանրահատակի պատրաստման համար չհավաքած ծոփորները և շերտաձողերը)՝ ձևավորված (սանդերքաձև, փոսիկներով, ագուցված, հարթեցված եզրերով, կիսաշրջանաձև միացված նախշառանդվածքի տեսքով, ձևավոր, կլորացված և նմանաձև)՝ ցանկացած եզրով կամ հարթությամբ, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացման |
|
4415 |
փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորված զամբյուղներ, թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ (մալուխների համար), կրկնատակեր և այլ փայտե բեռնաբարձման վահանակներ, փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի ձևավորման համար |
|
4416 00 000 |
տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և այլ տակառագործական արտադրանք և դրանց առանձին փայտե մասեր, ներառյալ փայտե երեսվածք |
|
940600200 |
փայտե կիսապատրաստ տնակներ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.12.2013, N 218-Ն | 11.02.2014, N 191-Ն | |
| 13.12.2010, N 247-Ն | 09.01.2011, N 191-Ն | |
| 17.03.2008, N 60-Ն | 25.04.2008, N 191-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|