Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2011-11.07.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.254
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 12405273

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ


30 մայիսի 2005 թ.
ք. Երևան

N 1-05/05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 08.12.08 N 13-Ն)

 

Հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը` համաձայն հավելվածի:

(Հրամանը փոփ. 08.12.08 N 13-Ն)


ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան



Համաձայնեցված է
Հայաստանի
Հանրապետության
ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարության հետ

___ ______ 2005 թ.

Համաձայնեցված է
Հայաստանի
Հանրապետության
աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարության
հետ
16.06.2005 թ. N 80-Ն

Համաձայնեցված է
Հայաստանի
Հանրապետության
առևտրի և տնտեսա-
կան զարգացման
նախարարության հետ

02.07.2005 թ. N 142-Ն

Հավելված
Հայաստանի
Հանրապետության
կառավարությանն
առընթեր հարկային
պետական ծառա-
յության պետի

30.05.2005 թ.

N 1-05/05-Ն հրամանի


 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 08.12.08 N 13-Ն)

 

Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի 13-րդ հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ նաև` սոցիալական վճարներ) հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (այսուհետ` պետական բյուջե) վճարման հարցերը:

(Պարբերությունը խմբ. 08.12.08 N 13-Ն)

 

1. Սոցիալական վճարների հասկացությունը եվ ապահովադիրները

 

1. Սոցիալական վճարները` ապահովադիրների կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով և չափով պարտադիր սոցիալական ապահովության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջե պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

(1-ին կետը խմբ. 08.12.08 N 13-Ն)

2. Ապահովադիրը Օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարներ կատարող և պետական բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձն է, պետական և համայնքային ենթակայության հիմնարկը:

(2-րդ կետը խմբ. 08.12.08 N 13-Ն)

3. Ապահովադիր են հանդիսանում`

ա) իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպությունները`

- տնտեսական ընկերություններ (բաց բաժնետիրական ընկերություններ, փակ բաժնետիրական ընկերություններ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություններ),

- տնտեսական ընկերակցություններ (լիակատար ընկերակցություններ, վստահության վրա հիմնված (կոմանդիտային) ընկերակցություններ),

- այլ առևտրային կազմակերպություններ (այդ թվում` առևտրային կոոպերատիվները).

բ) իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպությունները`

- հասարակական միավորումներ, հիմնադրամներ, իրավաբանական անձանց միություններ (այդ թվում` գյուղատնտեսական վարկային ակումբների միությունները),

- պետական ոչ առևտրային կազմակերպություններ,

- այլ ոչ առևտրային կազմակերպություններ (այդ թվում` ոչ առևտրային կոոպերատիվներ, համատիրություններ, գյուղատնտեսական վարկային ակումբներ, հասարակական կազմակերպություններ, կրոնական կազմակերպություններ, կուսակցություններ, արհեստակցական կազմակերպություններ և արհեստակցական կազմակերպությունների միություններ, սպառողական ընկերություններ և սպառողական ընկերությունների միություններ).

գ) առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հիմնարկները.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված և դեռևս չլուծարված ձեռնարկությունները.

ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները.

զ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև նրա կողմից ստեղծված հիմնարկները.

է) օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները.

ը) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները.

թ) անհատ ձեռնարկատերերը (անհատ ձեռներեցները, այսուհետ` անհատ ձեռնարկատերեր).

ժ) նոտարները.

ժա) վարձու աշխատողները` սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված դեպքերում.

ժբ) արտոնագրային վճար վճարողները` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(3-րդ կետը խմբ., լրաց. 04.02.11 N 34-Ն)

4. Պետական գրանցում (հաշվառում) (այդ թվում` սույն հրահանգի 23-րդ կետում նշված դեպքում վարձու աշխատողները որպես ապահովադիր), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած ապահովադիրները համարվում են հաշվառված լիազորված մարմնում, որը հանդիսանում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմինը (այսուհետ` հարկային մարմին), գրանցում (հաշվառում) ստանալու պահից:

Ապահովադիրների հաշվառումը լիազորված մարմնում կատարվում է ըստ իրենց գտնվելու վայրի կամ ըստ իրենց բնակության վայրի:

(4-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն, 04.02.11 N 34-Ն)

 

2. Սոցիալական վճարներ կատարողները

 

5. Սոցիալական վճարներ են կատարում` գործատուները, վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև արտոնագրային վճար վճարողները` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(5-րդ կետը լրաց. 04.02.11 N 34-Ն)

6. Գործատուն քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտն է, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր (աշխատանքային, քաղաքացիաիրավական) կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները):

Գործատու կարող են լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից) ու նրանց կողմից ստեղծված կազմակերպությունները (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն), ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները: Գործատու կարող է լինել նաև յուրաքանչյուր ֆիզիկական անձ (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), մասնավորապես` գործատու կարող են լինել անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

(6-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

7. Վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

Վարձու աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող 14-ից մինչև 16 տարեկան անձինք:

(7-րդ կետը խմբ. 04.02.11 N 34-Ն)

8. Աշխատանքային հարաբերությունները վարձու աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` վարձու աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

Վարձու աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների կարգավորման Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները:

(8-րդ կետը խմբ. 04.02.11 N 34-Ն)

9. Հայաստանի Հանրապետությունում գործատուները անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատերերի և նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում:

Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատողները (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` օտարերկրացիներ)) Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ:

Սույն կետի դրույթները վերաբերում են նաև այն դեպքերին, երբ անհատ ձեռնարկատերը այլ գործատուի մոտ ձևակերպված է որպես վարձու աշխատող ֆիզիկական անձ:

(9-րդ կետը խմբ. 04.02.11 N 34-Ն)

10. Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր (այդ թվում` օտարերկրացիները) կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձինք Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ:

(10-րդ կետը խմբ. 04.02.11 N 34-Ն)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 04.02.11 N 34-Ն)

 

3. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

 

12. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների վճարմանն ուղղվող միջոցները).

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռնարկատերերի տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի (այդ թվում` նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը) և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները.

դ) նոտարների տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:

13. Գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ցանկը բերված է հավելված 1-ում): Վարձակալության և փոխառության պայմանագրերի շրջանակներում նախատեսված վարձատրությունը (վարձավճար, տոկոս և այլ հատուցում) սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ չի հանդիսանում (սոցիալական վճարներ չեն կատարվում):

Վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները համապատասխանում են գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներին և դրանց հավասարեցված եկամուտներին (բացառությամբ` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների):

14. Անհատ ձեռնարկատերերի սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը որոշելիս կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նոտարների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը որոշելիս կիրառվում է հաշվառման դրամարկղային եղանակը` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Անհատ ձեռնարկատերերի և նոտարների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը որոշելիս նվազեցվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը համախառն եկամտից չեն նվազեցվում:

15. Բնաիրային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

16. Արտարժույթով (օտարերկրյա արժույթով) ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման (հաշվարկման) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

Արտարժույթով (օտարերկրյա արժույթով) կատարված ծախսերը սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց կատարման (հաշվարկման) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

(16-րդ կետը փոփ. 08.12.08 N 13-Ն)

 

4. Սոցիալական վճարների դրույքաչափերը եվ արտոնությունները

 

17. Գործատուները (անկախ հարկման կարգերից) աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) դիմաց յուրաքանչյուր աշխատողի (վարձու աշխատողի) համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի
ամսական չափը 

Սոցիալական վճարի չափը
մինչև 20,0 հազ. դրամ  7,0 հազ. դրամ
20,0 հազ. դրամից մինչև 100,0 հազ. դրամ  7,0 հազ. դրամ գումարած 20,0 հազ. դրամը
գերազանցող գումարի 15%-ը
100,0 հազ. դրամից ավելի

19,0 հազ. դրամ գումարած 100,0 հազ.
դրամը գերազանցող գումարի 5%-ը:


Սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից աշխատողի (կամ վարձու աշխատողի) համար կատարված սոցիալական վճարները:

(17-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

18. Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) աշխատանքային պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար վարձու աշխատողները սոցիալական վճարներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով, որոնց պահումները կատարում են և պետական բյուջե փոխանցում են գործատուները (բացառությամբ հրահանգի 23-րդ կետում սահմանված դեպքի):

Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում (այսինքն` գործատուները այդ պայմանագրերի շրջանակներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով սոցիալական վճարներ չեն կատարում):

(18-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն, փոփ. 08.12.08 N 13-Ն)

19. Բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարող չհամարվող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների), նոտարների և եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (անկախ հարկման կարգերից) սոցիալական վճարները կատարում են հետևյալ դրույքաչափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի
տարեկան չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 1200,0 հազ. դրամ 15%, բայց ոչ պակաս 60,0 հազ. դրամից
1200,0 հազ. դրամից ավելի 180,0 հազ. դրամ գումարած 1200,0 հազ.
դրամը գերազանցող գումարի 5%-ը

 

Տարվա ընթացքում բացառապես ԱԱՀ վճարող չհամարվող և (կամ) եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը և նոտարները սոցիալական վճարները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3% դրույքաչափով (բայց ոչ պակաս 60,0 հազ. դրամից): 2008 թվականի համար սոցիալական վճարները նշված չափերով կատարում են նաև պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները, հաստատագրված վճար վճարող անհատ ձեռնարկատերերը և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով 2008 թվականի հունվարի 1-ից պարզեցված հարկից ընդհանուր հարկման կարգին անցած անհատ ձեռնարկատերերը:

Ընդ որում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5,0 հազ. դրամ (անկախ գործունեություն իրականացնելու հանգամանքից): Պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար (օրինակ` պետական գրանցման վկայականը հարկային մարմին 2006 թ. մարտի 20-ին ժամանակավորապես հանձնած, 2007 թ. նոյեմբերի 10-ին հետ ստացած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը ամսական նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում 2006 թ. ապրիլ-դեկտեմբեր և 2007 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համար): Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ժամանակավորապես հանձնումը իր հաշվառման վայրի հարկային մարմին կատարվում է գրավոր դիմումի հետ միասին նույն (դիմումի ներկայացման և վկայականի հանձնելու) օրը` հարկային մարմնի կողմից անհատ ձեռնարկատիրոջը վկայականի հանձնման վերաբերյալ տեղեկանքի (ստացականի) տրամադրմամբ: Ժամանակավորապես հանձնված վկայականի վերադարձը հարկային մարմնի կողմից կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ գրավոր դիմումի համաձայն նույն (դիմումի ներկայացման) օրը` վկայականը ստանալու վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ:

(19-րդ կետը փոփ., լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն, 08.12.08 N 13-Ն)

20. Տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարվողից ԱԱՀ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները այդ տարվա համար սոցիալական վճարները կատարում են սույն հրահանգի 19-րդ կետի առաջին պարբերության աղյուսակում նշված չափերով:

(20-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն, խմբ. 08.12.08 N 13-Ն)

21. Սոցիալական վճարների կատարման և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

(21-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

 

5. Սոցիալական վճարների հաշվարկման կարգը եվ վճարման ժամկետները

 

22. Սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և պետական բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(22-րդ կետը փոփ. 08.12.08 N 13-Ն)

23. Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին սույն հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` հարկային մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25,0 հազ. դրամի չափով: Ստացված տեղեկությունները հարկային տեսչությունը վերահասցեագրում է վարձու աշխատողի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հարկային տեսչություն:

Սույն կետով սահմանված դրույթները վերաբերվում են, մասնավորապես`

ա) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրի և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության ծրագրեր իրականացնողներին (Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնավոր կազմակերպություններ և ֆիզիկական անձինք).

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև 1999 թվականի ապրիլի 12-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1999 թվականի ապրիլի 28-ի N Ն-327-1 որոշմամբ վավերացված «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրի շրջանակներում ծրագրի իրականացման գրասենյակներին (ԾԻԳ-երին).

գ) Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում (վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին) ծրագրերի իրականացման գրասենյակներին (ԾԻԳ-երին).

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում (Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին) ծրագրերն իրականացնող իրավաբանական անձանց.

ե) Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում (Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցների հաշվին) ծրագիր իրականացնող գրասենյակին (ԾԻԳ-ին):

Սոցիալական վճարները հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու պարտականությունը վարձու աշխատողների վրա դրված լինելու դեպքում վարձու աշխատողները սոցիալական վճարները (աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով) կատարում են ինքնուրույն` գործատուների համար սահմանված ժամկետներում, իսկ չվճարված (պակաս վճարված) սոցիալական վճարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այս դեպքում վարձու աշխատողների կողմից վճարված սոցիալական վճարները համարվում են նաև իրենց կողմից հաշվարկված սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն կետով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո: Լիազոր մարմին ներկայացրած տեղեկության մեջ հետագայում սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն հարկային մարմին կարող է ներկայացնել ճշտված տեղեկություն:

(23-րդ կետը փոփ., լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն, փոփ. 08.12.08 N 13-Ն, լրաց. 04.02.11 N 34-Ն)

24. Սոցիալական վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ արտարժույթով վճարվող (վճարված, փոխանցված) սոցիալական վճարների գումարները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան:

Սոցիալական վճարների կատարման օր է համարվում պետական բյուջեն սպասարկող բանկի հաշվին գումարների մուտքագրման օրը:

(24-րդ կետը փոփ. 08.12.08 N 13-Ն)

25. Գործատուները (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպությունների, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում) յուրաքանչյուր ամսվա համար սոցիալական վճարները հաշվարկում և պետական բյուջե են փոխանցում (վճարում) մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ): Լուծարվող գործատուները սոցիալական վճարները կատարում են մինչև լուծարման գործընթացի ավարտն ընկած ժամանակաշրջանի համար:

Գործատուները հաշվետու եռամսյակի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 3ա-ով սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ): Հաշվետվություններում ներառվում են նաև սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից հաշվետու ամսում վճարված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստները (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ), ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվետվություն հարկային մարմին չեն ներկայացնում, եթե հաշվետու եռամսյակում չեն հանդիսանում գործատու (չունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող (վարձու աշխատող) և փաստացի չեն օգտագործում ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները):

Գործատուն նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմին ներկայացնել սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից գործատուների մոտ իրականացվող` սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների ընթացքում գործատուի կողմից ներկայացված ստուգվող ժամանակաշրջաններին վերաբերող հաշվետվությունների ճշտում չի իրականացվում (սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ չեն ներկայացվում): Սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ չեն ներկայացվում նաև հարկային մարմինների կողմից կատարված` սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված հաշվետու ժամանակաշրջանների համար: Ստուգված ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն գործատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

(25-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն, փոփ., խմբ. 08.12.08 N 13-Ն, խմբ. 04.02.11 N 34-Ն)

26. Տվյալ ամսում աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (այսուհետ` հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):

27. Աշխատողի (վարձու աշխատողի) աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի (աշխատանքային կամ քաղաքացիաիրավական) բացակայության) փաստը արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար 60,0 հազ. դրամի չափով, որը արտացոլվում է տվյալ ամիսը ներառող հաշվետվությունում:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալն է կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

Չձևակերպված աշխատողի (վարձու աշխատողի) բացահայտումը չի դիտվում որպես սոցիալական վճարների օբյեկտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը (այդ թվում` այդ աշխատողի (վարձու աշխատողի) համար տվյալ (արձանագրման) ամսում առաջադրված սոցիալական վճարի գումարը հաշվետվությունում չարտացոլելու դեպքում), ընդ որում`

ա) եթե խախտումը վերաբերվում է նախորդ կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջաններին և այդ աշխատողը գործատուի մոտ այլևս չի աշխատում, ապա չձևակերպված վարձու աշխատողի համար տվյալ (արձանագրման) ամսում մինչև այդ ամսվա վերջին օրը (ներառյալ) գործատուն վճարում է սոցիալական վճար 60,0 հազ. դրամ և այդ ժամանակաշրջանների համար այն չի դիտվում (դիտվելու) որպես սոցիալական վճարների օբյեկտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը.

բ) եթե խախտումը վերաբերում է նախորդ կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջաններին և այդ աշխատողը շարունակում է աշխատել գործատուի մոտ, ապա չձևակերպված վարձու աշխատողի համար տվյալ (արձանագրման) ամսում մինչև այդ ամսվա վերջին օրը (ներառյալ) գործատուն վճարում է սոցիալական վճար 60,0 հազ. դրամ և այդ ժամանակաշրջանների համար այն չի դիտվում (դիտվելու) որպես սոցիալական վճարների օբյեկտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը, այնուամենայնիվ` մինչև տվյալ (արձանագրման) ամսվա վերջին օրը (ներառյալ) այդ աշխատողը ենթակա է ձևակերպման գործատուի մոտ որպես վարձու աշխատող և աշխատանքային պայմանագիրը կնքելու օրվանից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Եթե չձևակերպված աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է այդպիսի փաստը արձանագրելու ամսում, ապա տվյալ (արձանագրման) ամսում աշխատանքային պայմանագրին համապատասխան աշխատած օրերի համար գործատուն նաև հաշվարկում և վճարում է սոցիալական վճար` ընդհանուր սահմանված կարգով (անկախ չձևակերպված աշխատողի համար հաշվարկված և վճարված սոցիալական վճարի գումարից).

գ) նույն գործատուի մոտ նույն աշխատողին (վարձու աշխատողին) վերաբերող` մեկ ամսվա ընթացքում և (կամ) նույն ժամանակաշրջանի համար կարող է արձանագրվել միայն մեկ չձևակերպված աշխատողի (վարձու աշխատողի) խախտում, իսկ նույն գործատուի մոտ նույն աշխատողի (վարձու աշխատողի) աշխատանքի չձևակերպման փաստը հաջորդ ամիսներին կրկնակի արձանագրելու դեպքում այն ևս չի դիտվում (դիտվելու) որպես սոցիալական վճարների օբյեկտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը:

(Պարբերությունն ուժը կորցրել է 04.02.11 N 34-Ն)

(27-րդ կետը փոփ. 04.02.11 N 34-Ն)

28. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները յուրաքանչյուր ամսվա համար (անկախ գործունեություն իրականացնելու հանգամանքից) նվազագույն սոցիալական վճարները պետական բյուջե են փոխանցում մինչև հաջորդ ամսվա 15-ը, իսկ հաշվետու տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և ամսական նվազագույն սոցիալական վճարների հանրագումարի դրական տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը (ներառյալ):

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվետու տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 4-ով սահմանված ձևով տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր):

Հաշվետու տարում պետական գրանցում ստացած (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը և նոտարները այդ տարվա նվազագույն սոցիալական վճարի գումարները վճարում են պետական գրանցում (հաշվառում) ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջին օրը ընկած ժամանակահատվածի ամիսների համար: Լուծարվող (գործունեությունը դադարեցնող) անհատ ձեռնարկատերերը և նոտարները սոցիալական վճարները կատարում են մինչև գործունեության դադարեցման պետական գրանցումն (պետական հաշվառումից հանելը) ընկած ժամանակաշրջանի համար: Մինչև հաշվետու տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետութունից մեկնելու դեպքում անհատ ձեռնարկատերը տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնում և պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնում է հարկային մարմին ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ` այս դեպքում հայտարարագրով հաշվարկված սոցիալական վճարի գումարը վճարվում է վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո 5-օրյա ժամկետում:

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները հայտարարագրերը Օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնելուց հետո իրավունք ունեն ճշգրտումներ մտցնել դրանցում արտացոլված տվյալներում (ներկայացնել նոր (ճշտված) հայտարարագիր), որոնց հիման վրա կատարվում է այդ տարվա համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատերերի և նոտարների մոտ իրականացված ստուգումների ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ներկայացված ստուգվող տարիներին վերաբերող հայտարարագրերի ճշտում չի իրականացվում (սոցիալական վճարների ճշտված հայտարարագրեր չեն ներկայացվում): Սոցիալական վճարների ճշտված հայտարարագրեր չեն ներկայացվում նաև հարկային մարմինների կողմից կատարված ստուգմամբ ընդգրկված հաշվետու տարիների համար: Ստուգված տարիների համար սոցիալական վճարների գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

Արտոնագրային վճար վճարողները (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր) արտոնագիրն ստանալիս արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար իրենց հայեցողությամբ կատարում են անհատ ձեռնարկատերերի համար Օրենքով սահմանված նվազագույն սոցիալական վճարներ, որն արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում է սոցիալական վճարների պարտավորության վերջնական գումար և այդ դեպքում արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ: Արտոնագրային վճար վճարողները արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածում սոցիալական վճարների մասով Օրենքով սահմանված հայտարարագրեր (հաշվետվություններ) հարկային մարմին չեն ներկայացնում: Հաշվետու տարվա ընթացքում արտոնագրային վճար վճարող լինելուց դադարելու դեպքում անհատ ձեռնարկատերը այդ պահից սկսած տվյալ տարվա մնացած ժամանակահատվածի համար սոցիալական վճարները կատարում է և հայտարարագիրը ներկայացնում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Ընդ որում` այդ դեպքում սոցիալական վճարի տարեկան գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում միայն արտոնագրային վճար վճարող լինելուց դադարելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ստացված եկամուտները և կատարված ծախսերը, արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի համար վճարված սոցիալական վճարները հաշվի չեն առնվում (անկախ տվյալ տարում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի փաստացի տևողությունից), տարեկան նվազագույն սոցիալական վճարի չափը որոշվում է արտոնագրային վճար վճարող լինելուց դադարելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածի համար նվազագույն սոցիալական վճարների հանրագումարի չափով, տվյալ տարվա հայտարարագրում ներառում են միայն արտոնագրային վճար վճարող համարվելու դադարելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածին վերաբերող տվյալները:

(28-րդ կետը փոփ. 13.02.06 N 1-05/04-Ն, 08.12.08 N 13-Ն, խմբ., լրաց.  04.02.11 N 34-Ն)

29. Անձանց կամ անհատ ձեռնարկատերերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն ապահովադրին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու պահից սոցիալական վճարների կատարումը կասեցվում է մինչև պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

Մորատորիումի (պարտատերերի պահանջների բավարարման սառեցում) գործողությունը չի տարածվում միջանկյալ բաշխման ծրագրերով դատավորի կողմից թույլատրվող կառավարչի վարձատրության, վարչական և պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա:

(29-րդ կետը փոփ. 08.12.08 N 13-Ն)

30. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում վարվում են անձնական հաշվի քարտեր:

Սոցիալական վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև սոցիալական վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները անձնական հաշվի քարտում հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հաշվետվություններում (հայտարարագրերում), տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում սոցիալական վճարների մինչև 100 դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

Սոցիալական վճարների պարտավորությունները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի նվազագույն սոցիալական վճարների ամսական գումարները) անձնական հաշվի քարտում հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ սոցիալական վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվետվությունների (հայտարարագրերի) ներկայացման ամսաթվից: Նշվածը վերաբերում է նաև ճշտված հաշվետվություններով (հայտարարագրերով) առաջացող սոցիալական վճարների պարտավորություններին:

Որևէ հաշվետու ժամանակաշրջան (գործատուների կողմից ներկայացվող հաշվետվությունների համար` եռամսյակ, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից ներկայացվող հայտարարագրերի համար` տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված ապահովադրի համար` պետական գրանցման (հաշվառման) պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հարկային մարմին հաշվետվությունները (հայտարարագրերը) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` ապահովադրի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունների (հայտարարագրերի) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը (վերջնաժամկետը) և դրանից հետո ներկայացված մեկից ավելի հաշվետվություններ (հայտարարագրեր) ներկայացված լինելու դեպքում առաջինը ներկայացված հաշվետվությունը (հայտարարագիրը) համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվետվություն (հայտարարագիր), իսկ մյուսները` ճշտված հաշվետվություն (հայտարարագիր):

Ապահովադրի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հաշվետվությունները (հայտարարագրերը) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններ (հայտարարագրեր), եթե այդ հաշվետվությունները (հայտարարագրերը) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ապահովադիրը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Ապահովադրի` միջանկյալ և (կամ) լուծարային հաշվետվությունները (հայտարարագրերը) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնք չեն համարվում ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր):

Անհատ ձեռնարկատիրոջ` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):

Հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարները և հաշվանցվող գումարները չեն կարող փոփոխվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի` այդ ժամկետը լրանալուց հետո սոցիալական վճարների պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող հաշվետվություններ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել (այսինքն` ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր) չեն ներկայացվում):

Օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող 3 տարի հետո (նշված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից, և կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին): Հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարները ստուգմամբ չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի:

Ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցումը, սոցիալական վճարների գերավճարի հաշվին պետական բյուջեի նկատմամբ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը իրականացվում է Օրենքի 7-րդ հոդվածով և Օրենքի 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

(30-րդ կետը խմբ. 08.12.08 N 13-Ն, 04.02.11 N 34-Ն)

 

6. Աշխատանքային պայմանագրերի շրջանակներում սոցիալական վճարների հաշվարկման եվ վճարման առանձնահատկությունները

 

31. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` անորոշ կամ որոշակի ժամկետով (կապված աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու հանգամանքից): Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերն են, մասնավորապես`

ա) տնաշխատների հետ աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են վարձու տնաշխատողին վճարվող գումարից (բացառությամբ` վարձու տնաշխատողի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով կատարվող աշխատանքների դիմաց գործատուի կողմից գործիքների ու սարքավորումների համար վճարվող հատուցման գումարներից).

բ) համատեղությամբ պայմանագիրը` նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատելու դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են տվյալ գործատուի կողմից այդ վարձու աշխատողին վճարվող ամբողջ գումարներից, իսկ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատելու դեպքում սոցիալական վճարները գործատուները հաշվարկում են առանձին (այդ վարձու աշխատողին իրենց կողմից վճարվող գումարներից).

գ) սեզոնային աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են 8 ամիս չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում) կատարվող աշխատանքների համար (յուրաքանչյուր ամիս).

դ) ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով կնքվող) աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են աշխատած ամիսների համար (յուրաքանչյուր ամիս).

ե) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են ընտրված ժամանակահատվածի համար ընտրովի պաշտոն զբաղեցնողներին հաշվարկվող գումարից.

զ) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են փոխարինող աշխատողին վճարվող գումարից, մինչև բացակայող աշխատողի աշխատանքի վերադառնալը:

Կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով աշխատանքների կատարման (այդ թվում` հասարակական և կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարի և գլխավոր հաշվապահի) կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Գործատուի (բացառությամբ` հասարակական և կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների) ղեկավարի և գլխավոր հաշվապահի սոցիալական վճարները հաշվարկվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով և չափերով, իսկ գլխավոր հաշվապահի պարտականությունները գործատուի ղեկավարի կողմից համատեղելու դեպքում` հաշվի առնելով նաև համատեղության պայմանագրերի շրջանակներում սոցիալական վճարների հաշվարկման առանձնահատկությունները: Ընտրովի պաշտոններում (այդ թվում` արհեստակցական միությունների (արհեստակցական կազմակերպություն, արհեստակցական կազմակերպությունների միություն) ընտրովի մարմինների (ղեկավար մարմին, վերահսկողության մարմին) անդամների) աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները որպես գործատու սոցիալական վճարները կատարում են աշխատող (կամ վարձու աշխատող) ունենալու դեպքում` Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Աշխատանքի ընդունման մասին գործատուի անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների հետ կապված Օրենքի դրույթները:

(31-րդ կետը լրաց. 04.02.11 N 34-Ն)

32. Գործատուները աշխատանքային պայմանագրերի շրջանակներում իրենց մոտ վարձու աշխատողներին վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրան հավասարեցված եկամուտներից յուրաքանչյուր ամիս սոցիալական վճարները հաշվարկում են տվյալ ամսվա համար հաշվարկված (հաշվարկման ենթակա) եկամուտներից` անկախ վճարման պահից:

Օրինակ 1. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2006 թ. հոկտեմբերի 5-ին հաշվարկում և վճարում է սեպտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով: 2006 թ. հոկտեմբերի 9-ին ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է սեպտեմբեր ամսվա պարգևատրում` 40,0 հազ. դրամ գումարով, իսկ 2006 թ. նոյեմբերի 6-ին հաշվարկվում և վճարվում է հոկտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով:

Սեպտեմբեր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով սեպտեմբեր ամսվա համար ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) ընդհանուր գումարից`

- ԱՎՈՒՄ (70,0+40,0)`

110,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (19,0+(110,0-100,0)x5%)`

19,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (110,0x3%)`

3,3 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (19,5+3,3)`

22,8 հազ. դրամ:

Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (110,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (22,8 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.10.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` հոկտեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0+40,0=110,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը (8,0+(110,0-(20,0+3,3)-80,0)x20%=9,3 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (հոկտեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.11.2006 թ. (ներառյալ):

Հոկտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ`

70,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(70,0-20,0)x15%)`

14,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (70,0x3%)`

2,1 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (14,5+2,1)`

16,6 հազ. դրամ:

Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (70,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (16,6 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` նոյեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը ((70,0-(20,0+2,1))x10%=4,8 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (նոյեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.12.2006 թ. (ներառյալ):

Օրինակ 2. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2006 թ. հոկտեմբերի 5-ին հաշվարկում և վճարում է սեպտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով: 2006 թ. հոկտեմբերի 9-ին ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է 3-րդ եռամսյակի պարգևատրում` 40,0 հազ. դրամ գումարով, իսկ 2006 թ. նոյեմբերի 6-ին հաշվարկվում և վճարվում է հոկտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով:

Սեպտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ`

70,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(70,0-20,0)x15%)`

14,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (70,0x3%)` 

2,1 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (14,5+2,1)`

16,6 հազ. դրամ:

Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (70,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (16,6 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.10.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ հոկտեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0+40,0=110,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը ((70,0-(20,0+2,1))x10%=4,8 հազ. դրամի և (40,0-(20,0+1,2))x10%=1,9 հազ. դրամի հանրագումար, ընդամենը` 4,8+1,9=6,7 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (հոկտեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.11.2006 թ. (ներառյալ):

Հոկտեմբեր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով հոկտեմբեր ամսվա համար ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) ընդհանուր գումարից`

- ԱՎՈՒՄ (40,0+70,0)`

110,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (19,0+(110,0-100,0)x5%)`

19,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (110,0x3%)` 

3,3 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (19,5+3,3)`

22,8 հազ. դրամ:

Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (110,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (22,8 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` նոյեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը (8,0+(110,0-(20,0+3,3)-80,0)x20%=9,3 հազ. դրամի և (40,0-(20,0+1,2))x10%=1,9 հազ. դրամի տարբերություն, ընդամենը` 9,3-1,9=7,4 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (նոյեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.12.2006 թ. (ներառյալ):

(32-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

33. Ամենամյա արձակուրդի (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) ընթացքում պահպանվում է վարձու աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում միջին աշխատավարձը:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով վարձու աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում: Օրենքով սահմանված դեպքերում վարձու աշխատողին կարող է տրվել ամենամյա երկարացված արձակուրդ կամ ամենամյա լրացուցիչ արձակուրդ (ամենամյա լրացուցիչ արձակուրդը կարող է տրամադրվել ամենամյա նվազագույն արձակուրդի հետ միասին կամ առանձին): Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում` օրենքով սահմանված կարգով:

Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն վարձու աշխատողի համաձայնությամբ: Այդ դեպքում աշխատանքի վերադարձած աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է միջին աշխատավարձ:

Ամենամյա արձակուրդի տեղափոխումը (մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը կամ ամենամյա արձակուրդի ընթացքում) կատարվում է վարձու աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ամենամյա արձակուրդի չօգտագործված (տեղափոխված) մասը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում (բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը), իսկ վարձու աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի: Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին օրական աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը աշխատած օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում նախորդ վերջին 12 ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն)` անկախ վճարման աղբյուրներից և նույն գործատուի մոտ այդ ժամանակահատվածում (միջին աշխատավարձը հաշվարկելու անհրաժեշտություն առաջանալու նախորդող 12 ամսվա ընթացքում) այլ աշխատանքի անցնելուց (այլ հաստիքային միավոր զբաղեցնելուց):

Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

Տրամադրվող արձակուրդի տևողությունը և արձակուրդայինի գումարը հաշվարկելիս, եթե`

1) արձակուրդը տրամադրվում է ամբողջությամբ, ընդ որում` արձակուրդը սկսվում է մինչ 07.08.2010թ. և ավարտվում է 07.08.2010թ-ին կամ դրանից հետո, ապա արձակուրդի (այդ թվում` լրացուցիչ արձակուրդի) համար տևողությունը որոշվում է օրացուցային օրերով: Արձակուրդի գումարը որոշվում է տվյալ աշխատողին հասանելի արձակուրդի օրացուցային օրերի և միջին օրական աշխատավարձի արտադրյալով: Միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա միջին օրացուցային օրերի թվի (30.4) վրա բաժանելու միջոցով.

2) արձակուրդը տրամադրվում է մաս-մաս, ընդ որում` արձակուրդի մի մասը տրամադրվել (օգտագործվել) է մինչ 07.08.2010թ., իսկ մյուս մասը տրամադրվում (սկսվում) է մինչ 07.08.2010թ. և ավարտվում է 07.08.2010թ-ին կամ դրանից հետո, ապա արձակուրդի մնացած մասի (այդ թվում` լրացուցիչ արձակուրդի) համար տևողությունը որոշվում է օրացուցային օրերով: Արձակուրդի գումարը որոշվում է տվյալ աշխատողին հասանելի արձակուրդի օրացուցային օրերի և միջին օրական աշխատավարձի արտադրյալով: Միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա միջին օրացուցային օրերի թվի (30.4) վրա բաժանելու միջոցով.

3) արձակուրդը տրամադրվում է մաս-մաս, ընդ որում` արձակուրդի մի մասը տրամադրվել (օգտագործվել) է մինչ 07.08.2010թ., իսկ մյուս մասը տրամադրվում (սկսվում) է 07.08.2010թ-ին կամ դրանից հետո, ապա արձակուրդի մնացած մասի համար տևողությունը որոշվում է աշխատանքային օրերով` հաշվի առնելով չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերում առկա աշխատանքային օրերի թիվը: Արձակուրդի գումարը որոշվում է տվյալ աշխատողին հասանելի արձակուրդի աշխատանքային օրերի և միջին օրական աշխատավարձի արտադրյալով: Միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա միջին աշխատանքային օրերի թվի (21 կամ 25) վրա բաժանելու միջոցով.

4) ամբողջ արձակուրդը կամ դրա առաջին մասը տրամադրվում (սկսվում) է 07.08.2010թ-ին կամ դրանից հետո, ապա արձակուրդի տևողությունը որոշվում է աշխատանքային օրերով: Այս դեպքում արձակուրդի գումարը որոշվում է տվյալ աշխատողին հասանելի արձակուրդի աշխատանքային օրերի և միջին օրական աշխատավարձի արտադրյալով: Միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա միջին աշխատանքային օրերի թվի (21 կամ 25) վրա բաժանելու միջոցով.

5) 07.08.2010թ-ին և դրանից հետո լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքային օրերով հետևյալ տևողությամբ. 2 օրացուցային օրը` 2 աշխատանքային օր, 4 օրացուցային օրը` 4 աշխատանքային օր, 7 օրացուցային օրը` 5 աշխատանքային օր և 12 օրացուցային օրը` 9 աշխատանքային օր:

Նշված առաջին երկու դեպքերում պարգևատրումները ներառվում են միջին վաստակի մեջ հիմնական աշխատավարձին համանման, ընդ որում` միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում պարգևատրման այն գումարները, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց:

Այն դեպքերում, երբ տրամադրվում է չօգտագործված արձակուրդ նախորդ տարվա համար, ապա այդ արձակուրդի վարձատրությունը հաշվարկվում է արձակուրդը տրամադրելու ամսվան նախորդող 12 ամսվա միջին վաստակից (այլ ոչ թե նախկին աշխատանքային տարվա այն ժամանակաշրջանի վաստակից, երբ առաջացել է արձակուրդ գնալու իրավունքը):

Ամենամյա արձակուրդի վճարումների դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Օրինակ 3. Կազմակերպության վարձու աշխատողը գնում է ամենամյա արձակուրդ 2010թ. օգոստոսի 9-ին և վերադառնում է 2010թ. սեպտեմբերի 6-ին (արձակուրդի տևողությունը` 20 աշխատանքային օր): Արձակուրդային գումարը հաշվարկվել է 130,0 հազ. դրամի չափով և վճարվել է աշխատողին 2010թ. օգոստոսի 6-ին: 2010թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների աշխատավարձը կազմում է ամսական 120,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում յուրաքանչյուր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով տվյալ ամսվա աշխատավարձից և այդ ամսվան վերաբերող արձակուրդային գումարի ընդհանուր գումարից (ԱՎՈՒՄ):

Օգոստոս ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ (120,0:22/օր/x5/օր/+130,0:20/օր/x17/օր/)` 137,8 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (19,0+(137,8-100,0)x5%)` 20,9 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (137,8x3%)` 4,1 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (20,9+4,1)` 25,0 հազ. դրամ:

Օգոստոս ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (137,8 հազ. դրամ) և սոցիալական վճարները (25,0 հազ. դրամ) արտացոլվում են օգոստոս ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.09.2010թ. (ներառյալ):

Սեպտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ (130,0:20/օր/x3/օր/+120,0:21/օր/x18/օր/` 122,4 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (19,0+(122,4-100,0)x5%)` 20,1 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (122,4x3%)` 3,7 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (20,1+3,7)` 23,8 հազ. դրամ:

Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (122,4 հազ. դրամ) և սոցիալական վճարները (23,8 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.10.2010թ. (ներառյալ):

(33-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն, խմբ. 04.02.11 N 34-Ն)

34. Նպատակային արձակուրդներն են` հղիության և ծննդաբերության արձակուրդը, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը, ուսումնական արձակուրդը, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը, չվճարվող արձակուրդը:

Աշխատող կանանց օրենքով սահմանված կարգով տրամադրված հղիության և ծննդաբերության արձակուրդի համար վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, որից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:

Երեխային փաստացի խնամողների ցանկությամբ տրամադրված մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում պահպանվում է վարձու աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` առանց վարձատրության և այդ ժամանակաշրջանում վարձու աշխատողի մասով սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:

Միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով վարձու աշխատողներին օրենքով սահմանված կարգով տրամադրված ուսումնական արձակուրդներում գտնվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը կարգավորվում է աշխատանքային պայմանագրերով: Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող վարձու աշխատողներին օրենքով սահմանված կարգով տրամադրված ուսումնական արձակուրդներում գտնվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը կատարվում է, եթե գործատուն վարձու աշխատողին գործուղել է սովորելու (յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով): Նշված դեպքերում վարձու աշխատողներին տրվող վարձատրության գումարներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդի ընթացքում պահպանվում է վարձու աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` օրենքով սահմանված կարգով կատարվող վարձատրությամբ, որից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

Օրենքով սահմանված կարգով և ժամկետով վարձու աշխատողին տրամադրվող չվճարվող արձակուրդների ժամանակաշրջանում վարձու աշխատողի մասով սոցիալական վճարներ հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով (բացառությամբ` հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն, մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն, հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին, ամուսնության համար, ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքերում տրված չվճարվող արձակուրդների, որոնց ժամանակահատվածում վարձու աշխատողի մասով սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Նպատակային արձակուրդների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված այլ տեսակի և ավելի երկար տևողությամբ արձակուրդների, լրացուցիչ արտոնությունների (կապված ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ), ամենամյա և նպատակային արձակուրդի համար ավելի մեծ վճարումների դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են ընդհանուր սահմանված կարգով:

(34-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

35. Գործատուները յուրաքանչյուր ամսվա սոցիալական վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) հաշվարկում ու վճարում են ժամանակավոր անաշխատունակության նպաստները (բացառությամբ` հիվանդության (վնասվածքի), պրոթեզավորման, առողջարանային բուժման անհրաժեշտության և ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքերում երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարվող ժանամանակավոր անաշխատունակության նպաստների), ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը, որից հետո սոցիալական վճարների մնացորդ գումարները փոխանցում են պետական բյուջե: Ընդ որում` գործատուները յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարներից փաստացի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների և թաղման նպաստների գումարների չափով պակասեցումը (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը) կատարում են սոցիալական վճարների համար Օրենքով սահմանված վճարման ժամկետի վերջին օրվա (այսինքն` այդ նպաստների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ի) հաշվով:

Օրինակ 4. Կազմակերպության վարձու աշխատողին (օտարերկրացու) ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2011թ. հունվարի 10-ին վճարվում է 2010թ. դեկտեմբեր ամսվա համար հիվանդության նպաստ 25,0 հազ. դրամ, որից 15,0 հազ. դրամը վերաբերում է ժամանակավոր անաշխատունակության երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային օրերին, իսկ ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար գործատուն իր հայեցողությամբ վարձու աշխատողին ևս վճարում է 5,0 հազ. դրամ: 2011թ. հունվար ամսվա աշխատավարձը կազմում է 120,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում 2011թ. հունվար ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ`

120,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(120,0-20,0)x15%)`

 22,0 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (120,0x3%)`

 3,6 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (22,0+3,6)`

 25,6 հազ. դրամ,

- անհատույց տրված գումար`

 5,0 հազ. դրամ,

- հիվանդության նպաստ (ընդամենը)`

 25,0 հազ. դրամ,

- հաշվարկված սոցիալական վճարից պակասեցվող

      հիվանդության նպաստ (25,0-15,0)`

10,0 հազ. դրամ,

- վճարման ենթակա սոցիալական վճար (25,6-10,0)`

15,6 հազ. դրամ:

Հունվար ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (120,0 հազ. դրամ), սոցիալական վճարները (25,6 հազ. դրամ) և հիվանդության նպաստը (10,0 հազ. դրամ) արտացոլվում են 2011թ. 1-ին եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ կազմակերպության կողմից մինչև 20.02.2011թ. (ներառյալ) ենթակա է վճարման 15,6 հազ. դրամ հունվար ամսվա սոցիալական վճարների գումարը: Ընդ որում` 2011թ. հունվարի 10-ին վճարված հիվանդության նպաստի չափով սոցիալական վճարի ապառքի գումարի պակասեցումը կատարվում է 2011թ. փետրվարի 20-ին:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների ստացման իրավունք ունեն գործատուների մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք, ում համար Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ են կատարվում պետական բյուջե: Նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում (ներառյալ` փորձաշրջանը): Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացիները ժամանակավոր անաշխատունակության նպաստների իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար: Ժամանակավոր անաշխատունակության նպաստները նշանակվում են, եթե դրանց համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության ու ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից 6 ամսվա ժամկետում: Ժամանակավոր ապահովագրական նպաստ վճարվում է նաև արտադրությունում դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում:

Վարձու աշխատողին հիվանդության նպաստը տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից և այդ նպաստի նշանակման համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և առողջարանային բուժման ուղեգրի պատճենը: Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության` օրենքով սահմանված կարգով հատկացված (գործատուի կողմից ձևակերպված) արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է օրենքով սահմանված դեպքերում և ժամանակահատվածի` աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում` նաև առողջարանային բուժման ուղեգրի պատճենը: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վարերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի պատճենը:

Բացառությամբ հղիության և ծննդաբերության դեպքի, ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար գործատուի հայեցողությամբ վարձու աշխատողին վճարվող գումարները համարվում են անհատույց տրված գումարներ, որոնց մասով սոցիալական վճարներ չեն հաշվարկվում, այդ գումարները չեն նվազեցվում սոցիալական վճարների գումարներից և պետական բյուջեից փոխհատուցման ենթակա չեն:

Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստը (բացառությամբ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

Չվճարվող արձակուրդում կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում անաշխատունակության դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստի): Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի: Չվճարվող արձակուրդում կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի համար:

Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս: Հղիության և ծննդաբերության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում և վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը):

Ժամանակավոր անաշխատունակության նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի միջին աշխատավարձից (եկամտից): Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է սույն հրահանգի 33-րդ կետում նշված կարգով: Եթե հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 5-ապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նշված օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկից ելնելով, իսկ եթե հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը պակաս է անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ նշված օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափից, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նշված օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափից ելնելով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 25-ի) և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության և ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը իրականացնում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն սոցիալական վճարների հաշվին վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստների և թաղման նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն ժամանակավոր անաշխատունակության նպաստների և թաղման նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված` համապատասխան տեղեկանքի հիման վրա (հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում):

Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստները և թաղման նպաստը ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին: Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստները նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման կամ ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում` լիազոր մարմինը:

Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման, ընդ որում` վարձու աշխատողներին պակաս վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալի կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով: Ավելի վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում` հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստի կամ աշխատավարձի 20%-ը: Եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալով, ապա ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավելի: Եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվել և վճարվել է սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով, ապա ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման: Այս դեպքերում սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկման համար գործատուն Օրենքով սահմանված կարգով ներկայացնում է ճշտված հաշվետվություն:

Հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստը վերահաշվարկվում է, և ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(35-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն, փոփ. 08.12.08 N 13-Ն, խմբ. 04.02.11 N 34-Ն)

36. Գործատուի լուծարման, արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման կամ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման, աշխատողին նախկին աշխատանքում վերականգնման հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Օրենքով նախատեսված այլ հիմքերով (աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում, աշխատողի երկարատև անաշխատունակության դեպքում, աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում (եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ), աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում) աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ վարձու աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` մինչև 1 տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով, 1-ից մինչև 5 տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով, 5-ից մինչև 10-ը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով, 10-ից մինչև 15 տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով, 15 տարի և ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով: Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով: Վարձու աշխատողին վճարվող արձակման նպաստից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

(Պարբերությունն ուժը կորցրել է 04.02.11 N 34-Ն)

Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվող գումարներից (գործազրկության նպաստ, կրթաթոշակ), ինչպես նաև աշխատանքի դիմաց վճարվող նպաստներից սոցիալական վճարներ չեն կատարվում: Վարձատրվող հասարակական աշխատանքներում մասնակցող անձանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարվող գումարներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

(36-րդ կետը խմբ., փոփ. 04.02.11 N 34-Ն)

 

7. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում սոցիալական վճարների հաշվարկման եվ վճարման առանձնահատկությունները

 

37. Եթե աշխատանքները կատարվում են կամ ծառայությունները մատուցվում են քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրում նշված կոնկրետ ժամկետում, ապա`

ա) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով չեն նախատեսվում աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և չեն կատարվում.

բ) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով նախատեսվում է աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սոցիալական վճարները հաշվարկվում են այդ ամիսների համար պայմանագրով առանձնացված վարձատրությունից ելնելով (բայց ոչ պակաս, քան 7,0 հազ. դրամ) և վճարվում են այդ ամիսների հաշվարկված սոցիալական վճարների համար սահմանված ժամկետներում.

գ) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով նախատեսվում է աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սակայն այդ ամիսների համար պայմանագրով առանձնացված վարձատրություն նախատեսված չէ, սոցիալական վճարները հաշվարկվում են պայմանագրով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների (կամ դրանց փուլերի) ընդհանուր արժեքի և այդ արժեքի մեջ ընդգրկված ու պայմանագրով առանձնացված վարձատրությամբ ամիսների վարձատրության տարբերությունը ըստ ամիսների հավասարաչափ բաշխվող գումարից ելնելով (բայց ոչ պակաս, քան 7,0 հազ. դրամ), և վճարվում են այդ ամիսների հաշվարկված սոցիալական վճարների համար սահմանված ժամկետներում.

դ) պայմանագրի (կամ դրա փուլերի) ավարտից հետո հանձնման-ընդունման փաստաթղթերով հիմնավորված փաստացի կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ըստ ամիսների արժեքային այլ բաշխման դեպքում գործատուն սույն հրահանգի 25-րդ կետին համապատասխան ներկայացնում է ճշտված հաշվետվություններ բոլոր այն ամիսների համար, որոնց հաշվարկով (վերահաշվարկով) կատարվում է սոցիալական վճարների փոփոխություն, և դրանց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ:

Օրինակ 5. Կազմակերպության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու միջև 2006 թ. մայիսի 5-ին կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է կազմակերպության համար կատարել աշխատանքներ և ստանալ վարձատրություն (ընդամենը` 2000,0 հազ. դրամ) հետևյալ կարգով (ընդունենք, որ այդ աշխատանքների համար օրենսդրությամբ նախատեսված են սոցիալական վճարներ)`

- 1-ին փուլ (հունիս-հոկտեմբեր 2006 թ.)` 1100,0 հազ. դրամ (այդ թվում` հուլիսի համար 490,0 հազ. դրամ և օգոստոսի համար 10,0 հազ. դրամ),

- 2-րդ փուլ (նոյեմբեր-դեկտեմբեր 2006 թ.)` 900,0 հազ. դրամ:

Ըստ 2006 թ. նոյեմբերին (1-ին փուլի համար) և 2007 թ. հունվարին (2-րդ փուլի համար) կազմված հանձնման-ընդունման փաստաթղթերի ընդհանուր աշխատանքները կատարվել են համապատասխանաբար 110%-ով և 90%-ով:

Սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են հետևյալ կարգով`

(հազ. դրամ)

Ցուցանիշ/Ամիս 

V

VI 

 VII

 VIII 

IX 

XI

 XII 

Տարի

I. Սոցիալական վճարների հաշվարկ

Վարձատրություն

-

200,01)

 490,0 

10,0

200,01)

200,01)

450,01)

450,01)

2000,0

Սոցիալական վճարներ 

-

24,0

38,5 

 7,0

 24,0 

24,0 

36,5

36,5

190,5

II. Սոցիալական վճարների վերահաշվարկ

Վարձատրություն

-

 242,02)

242,02)

 242,02)

 242,02)

 242,02)

 405,02)

405,02)

2020,0

Սոցիալական վճարներ 

-

26,1

26,1

26,1

26,1

26,1

 34,25

 34,25 

199,0

1) (1100,0-(490,0+10,0)):3=200,0 հազ. դրամ և 900,0:2=450,0 հազ. դրամ:

2) 1100x110%=1210,0:5= 242,0 հազ. դրամ և 900,0x90%=810,0:2=405,0 հազ. դրամ:

(37-րդ կետը փոփ., խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

38. Եթե աշխատանքները կատարվում կամ ծառայությունները մատուցվում են քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրում նշված ժամկետում, որը պայմանավորված է որոշակի իրադարձությունների (այդ թվում` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, դրանց հանձնման-ընդունման) հետ, որի հետևանքով պայմանագրի հիման վրա հնարավոր չէ որոշել սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը ըստ ամիսների, կամ` եթե քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրից, սկզբնական հաշվառման և վճարման փաստաթղթերից հնարավոր չէ որոշել սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը ըստ ամիսների, ապա սոցիալական վճարները հաշվարկվում են պայմանագրի շրջանակներում կատարված վճարումներից (վճարման ամիսների համար) և պայմանագրով (կամ դրա փուլերով) նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող հանձնման-ընդունման փաստաթղթերի հիման վրա, ընդ որում`

ա) պայմանագրի շրջանակներում կատարված վճարումներից (այդ թվում` կանխավճարային ձևով) սոցիալական վճարները հաշվարկվում են` հաշվի առնելով պայմանագրի (կամ դրա փուլերի) կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման փաստաթղթերի տվյալները.

բ) պայմանագրի (կամ դրա փուլերի) կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման փաստաթղթերի հիման վրա սոցիալական վճարները հաշվարկվում են` հաշվի առնելով պայմանագրի շրջանակներում կատարված վճարումները (այդ թվում` կանխավճարային ձևով):

39. Սույն հրահանգի 37-րդ և 38-րդ կետերի դրույթները տարածվում են նաև`

ա) լրագրողների վրա, որոնք քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրերի հիման վրա տեղեկատվություն են փնտրում, հավաքում, ստանում, պատրաստում, խմբագրում լրատվական գործունեություն իրականացնողների համար.

բ) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա մանկավարժական աշխատանքներ կատարողների (ծառայություններ մատուցողների) վրա:

Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ տեղեկությունների կամ հրապարակման համար տրամադրված տեղեկատվության դիմաց վարձատրության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ այդ մասով սոցիալական վճարների հաշվարկման համար: Սոցիալական վճարները հաշվարկվում են տեղեկատվություն տրամադրող ֆիզիկական անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) հետ կնքված քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրի առկայության դեպքում, եթե պայմանագրով այդ ֆիզիկական անձի համար նախատեսվում է վարձատրություն կամ պայմանագրի շրջանակներում այդ ֆիզիկական անձին կատարվում են վճարումներ և այդ գումարները (վարձատրությունը, վճարումները) չեն դիտվում (դիտվելու) որպես ռոյալթի:

(39-րդ կետը խմբ. 04.02.11 N 34-Ն)

 

8. Անհատ ձեռնարկատերերի եվ նոտարների սոցիալական վճարների հաշվարկման եվ վճարման առանձնահատկությունները

 

40. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվետու տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և ամսական նվազագույն սոցիալական վճարների հանրագումարի բացասական տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման սոցիալական վճարների այլ պարտավորությունների հաշվին:

Օրինակ 6. Անհատ ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել ամբողջ 2005թ. ընթացքում և ստացել եկամուտներ հետևյալ գործարքներից`

- մարտին մատուցվել են ծառայություններ 300,0 հազ. դրամ գումարի չափով, որի դիմաց վճարումը կատարվել է սեպտեմբերին,

- հոկտեմբերին առաքվել են հուլիսին ձեռքբերված ապրանքների (ձեռքբերման արժեքը` 600,0 հազ. դրամ) 50%-ը, որի իրացումից հասույթը կազմել է 700,0 հազ. դրամ, իսկ վճարումը կատարվել է 2006թ. հունվարին:

Տարվա ընթացքում կատարվել են հետևյալ ծախսերը`

- տարվա սկզբից որպես ֆիզիկական անձ վարձակալվել է տարածք, որի դիմաց վճարվել է ամսական 20,0 հազ. դրամ,

- հուլիսին որպես անհատ ձեռնարկատեր ձեռք են բերվել ապրանքներ 600,0 հազ. դրամ արժողությամբ, որի դիմաց վճարվել է 500,0 հազ. դրամը, իսկ մնացած 100,0 հազ. դրամը վճարվել է 2006թ. հունվարին,

- ապրանք ձեռք բերելու համար հուլիսին 2 օրով որպես անհատ ձեռնարկատերը գործուղվել է Թբիլիսի և կատարել է ծախսեր 75,0 հազ. դրամ գումարի չափով (տրանսպորտային ծախսերը (20,0 հազ. դրամ) և գիշերավարձը (5,0 հազ. դրամ) փաստաթղթերով հիմնավորված են, իսկ օրապահիկը փաստաթղթերով հիմնավորված չէ և կազմում է 50,0 հազ. դրամ (2/օր/x25,0)),

- վարձակալված տարածքի համար տարվա ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր կատարվել են էլեկտրաէներգիայի և հեռախոսավարձի ծախսեր` 100,0 հազ. դրամ գումարի չափով,

- Հայաստանի Հանրապետության տարածքում որպես անհատ ձեռնարկատեր կատարվել են գովազդային ծախսեր` 40,0 հազ. դրամ գումարի չափով,

- Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր ձեռք է բերել գրենական պիտույքներ` 10,0 հազ. դրամ ընդհանուր գումարով, որի վերաբերյալ բացակայում են հիմնավորված փաստաթղթեր:

Տվյալ դեպքում 2005թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարները հաշվարկվում են հետևյալ ձևով.

ա) տարեկան համախառն եկամուտ (300,0+700,0)`

1000,0 հազ. դրամ.

բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր`

490,0 հազ. դրամ,

այդ թվում`

- ապրանքների ձեռքբերման արժեքը (600,0x50%)`

300,0 հազ. դրամ,

- գործուղման ծախսեր (նորմայի սահմաններում` 1000,0x5%)`

50,0 հազ. դրամ,

- էլեկտրաէներգիայի և հեռախոսավարձի ծախսեր`

100,0 հազ. դրամ,

- գովազդային ծախսեր`

40,0 հազ. դրամ.

գ) սոցիալական վճար ((1000,0-490,0)x15%>60,0)`

76,5 հազ. դրամ:

 

Քանի որ տարածքը չի վարձակալվել անհատ ձեռնարկատիրոջ անունից, ապա այդ ծախսերը համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Անհատ ձեռնարկատերը հաշվարկված սոցիալական վճարը արտացոլում է 2005թ. սոցիալական վճարների հայտարարագրում և նվազագույն սոցիալական վճարի տարեկան գումարը գերազանցող մասը (76,5-60,0=16,5 հազ. դրամ) վճարում է մինչև 01.03.2006թ. (ներառյալ):

Օրինակ 7. Անհատ ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել ամբողջ 2005թ. ընթացքում և ստացել է 1000,0 հազ. դրամի չափով եկամուտներ, որոնց գծով կատարել է 900,0 հազ. դրամ անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսեր:

Տվյալ դեպքում 2005թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների գծով կատարվում է հետևյալ հաշվարկը.

ա) համախառն եկամուտ`

1000,0 հազ. դրամ.

բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր`

900,0 հազ. դրամ.

գ) սոցիալական վճար ((1000,0-900,0)x15%<60,0)`

60,0 հազ. դրամ:

Անհատ ձեռնարկատերը հաշվարկված սոցիալական վճարը արտացոլում է 2005թ. սոցիալական վճարների հայտարարագրում և տարեկան արդյունքներով սոցիալական վճարի լրացուցիչ գումար չի վճարում:

Տարվա ընթացքում բացառապես ԱԱՀ վճարող չհամարվող անհատ ձեռնարկատերերի և նոտարների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամտից նվազեցվում են գործունեության հետ կապված և փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը (ամբողջությամբ), որոնց համար հարկային օրենսդրությամբ նախատեսված են սահմանային չափեր (նշվածը չի վերաբերում օրապահիկի, դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարներին, որոնք հաշվի են առնվում միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի շրջանակներում)

(40-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն, խմբ. 08.12.08 N 13-Ն)

41. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված հայտարարագրերում սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալն է կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

42. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների ժամանակավոր անաշխատունակության նպաստները (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է Լիազոր մարմինը:

(42-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն, փոփ. 08.12.08 N 13-Ն, 04.02.11 N 34-Ն)

43. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվող տուգանքը հաշվարկվում է այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար Օրենքով սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամտի 10%-ի չափով (բայց 60,0 հազ. դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով սոցիալական վճարների վերջնական պարտավորություն է: Այդ դեպքում համախառն եկամուտը որոշվում է հարկային մարմնի կողմից` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 24.11.2005 թ. N 2094-Ն որոշմամբ հաստատված «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման» կարգը:

(43-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

44. Պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնելուց հետո մինչև պետական գրանցման վկայականի հետ ստանալը ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը չի դիտվում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` այդ փաստը հարկային մարմնի կողմից արձանագրելու դեպքում սոցիալական վճարների պարտավորությունները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնելու պահից սկսած:

(44-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

 

Հավելված 1

 

Ց Ա Ն Կ

 

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եվ դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)

 

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`

ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ`

- արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,

- գիշերային աշխատանքի վարձատրությունը,

- ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,

- լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),

- աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ` օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման և օգնության գումարների),

- պարապուրդի ժամանակ վճարումը,

- օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,

- լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,

- առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով),

- աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.

բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը.

գ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.

դ) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ` ռոյալթիների).

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարվող աշխատանքներից և մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտները, մասնավորապես`

- կապալի (այդ թվում` շինարարական, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի) պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

- մանկավարժական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

- հանձնարարության և գործակալության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

- պահատվության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

- փոխադրման և տրանսպորտային առաքման պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը:

3. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա գիտական և ստեղծագործական աշխատանքների դիմաց եկամուտները չեն դիտվում որպես աշխատանքի վարձատրությանն ուղղված կամ դրանց հավասարեցված եկամուտներ:

 

 

Հավելված 2

 

Վարձու աշխատողների, նրանց վճարվող
աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին

 Փաստաթղթի հերթական համարը
 N _____________________________
               (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ  20__թ. ___եռամսյակ)

      Գործատուի տվյալները

 

Պետական գրանցման համարը [1]

                     

Պետական գրանցման ամսաթիվը                      [2]

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)    [3]

               

Ապահովադրի կոդը                                             [4]

               

Կազմակերպության անվանումը                         [5]

               

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  [6]

               

Հասցեն                                                                 [7]

               

Հեռախոսը                                                            [8]

               

Տեղեկության ներկայացման ամսաթիվը             [9]

               
 

 Չափի միավոր
 

Դրամ

[1] և [2] տողերում նշվում է գործատուի պետական գրանցման (հաշվառման) համարը և օրը, ամիսը, տարին

[3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[4] տողում նշվում է ապահովադրի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր) կոդը

[5] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

[6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

[7] և [8] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

[9] տողում նշվում է հարկային մարմին տեղեկության ներկայացման օրը, ամիսը, տարին

 

Տվյալներ վարձու աշխատողի մասին

 

Սոցիալական քարտի համարը                                                [10]

 

    

             

Ազգանուն                                                                               [11]

        

Անուն     [12]

 

Անձնագրի սերիան, համարը                                                 [13]

     

Տրված    [14]

 

Մշտական բնակության հասցեն                                                    [15]

 

ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն                                [16]

 

 

[10] տողում նշվում է վարձու աշխատողի սոցիալական քարտի համարը

[11] և [12] տողերում նշվում են վարձու աշխատողի ազգանունը և անունը

[13] տողում նշվում է վարձու աշխատողի անձնագրի սերիան և համարը

[14] տողում նշվում է լիազորված մարմնի կոդը և անձնագրի տրման օրը, ամիսը, տարին

[15] և [16] տողերում նշվում է վարձու աշխատողի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը) և ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակության հասցեն

 

Տվյալներ վարձու աշխատողի եկամուտների մասին

 

 Հաշվարկված ԱՎՈՒՄ 

 [17]

     

 

[17] տողում նշվում է վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) գումարը՝ ըստ ամիսների

 

 Կ.Տ.    
     
 Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

     
 Գլխ. հաշվապահ

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, տեղեկությունը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:

 

(Հավելվածը խմբ. 04.02.11 N 34-Ն)

 

 

Հավելված 3


(Հավելվածն ուժը կորցրել է 04.02.11 N 34-Ն)

Հավելված 3ա

 

Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների

 Փաստաթղթի հերթական համարը
 N _____________________________
               (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  20__թ. ___եռամսյակ)

 

Պետական գրանցման համարը[1]

                     

Պետական գրանցման ամսաթիվը                                                        [2]

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                                      [3]

               

Ապահովադրի կոդը                                                                               [4]

               

Կազմակերպության անվանումը                                                           [5]

 

Ֆիզիկական անձի անուն, ազգանունը                                                 [6]

 

Գործունեության ոլորտը (ոլորտները)                                                  [7]

 

Գտնվելու (բնակության) վայրը                                                             [8]

 

Հեռախոսը                                                                                              [9]

 

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը                                       [10]

 
 

Չափի միավոր

Դրամ

 

[1] և [2] տողերում նշվում է գործատուի պետական գրանցման (հաշվառան) համարը և օրը, ամիսը, տարին

[3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[4] տողում նշվում է ապահովադրի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) կոդը

[5] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

[6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

[7] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեութուն իրականացնելու վերաբերյալ

[8] և [9] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

[10] տողում նշվում է հարկային մարմին հաշվետվության ներկայացման օրը, ամիսը, տարին

 

Աղյուսակ 1

 

Սոցիալական վճարների օբյեկտի (ԱՎՈՒՄ) միջակայքերը և քանակը

Հաշվարկված
ԱՎՈՒՄ [11]

Սոցիալական
վճար [12]

 Վարձու աշխատողների մասով

 [13] 

           

 20000 դրամից ոչ ավել  

    [13ա] 

           

 վարձու աշխատողների թվաքանակ

   [13ա-1] 

     

x

x

x

 100000 դրամից ոչ ավել

  [13բ] 

           

 վարձու աշխատողների թվաքանակ    

  [13բ-1] 

     

x

x

x

 100000 դրամից ավել

  [13գ] 

           

 վարձու աշխատողների թվաքանակ    

 [13գ-1] 

     

x

x

x

 Այլ աշխատողների մասովի   

 [14] 

           

 20000 դրամից ոչ ավել

 [14ա] 

           

 աշխատողների թվաքանակ     

[14ա-1] 

     

x

x

x

 100000 դրամից ոչ ավել     

[14բ] 

           

 աշխատողների թվաքանակ     

[14բ-1] 

     

x

x

x

 100000 դրամից ավել

[14գ] 

           

 աշխատողների թվաքանակ     

[14գ-1] 

     

x

x

x

 Ընդամենը   

[15] 

           

 

[11] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (ԱՎՈՒՄ)

[12] սյունակներում նշվում են [11] սյունակներում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները (սոցիալական վճարները)

[13] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատողների (վարձու աշխատողներ) հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13ա]+տող[13բ]+տող[13գ])

[13ա], [13բ], [13գ] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողների նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

[13ա-1], [13բ-1] և [13գ-1] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատող վարձու աշխատողների թվաքանակը, որոնց հաշվարկված ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [13ա], [13բ] և [13գ] տողերում

[14] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրերով (աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում) աշխատողների (այլ աշխատողներ) հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[14ա]+տող[14բ]+տող[14գ])

[14ա], [14բ], [14գ] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից այլ աշխատողներին նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարմերը

[14ա-1], [14բ-1] և [14գ-1] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ այլ աշխատողների թվաքանակը, որոնց ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [14ա], [14բ] և [14գ] տողերում

[15] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ վարձու և այլ աշխատողներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13]+տող[14])

Աղյուսակ 2

 

Առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ և դրա նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարներ

ԱՎՈՒՄ[16]

Վճարված ԱՎՈՒՄ-ի սոցիալական վճար [17]

 Մնացորդը ամսվա սկզբին   

 [18] 

           

 Վճարվել է տվյալ ամսում ԱՎՈՒՄ 

 [19] 

           

 Վճարված ԱՎՈՒՄ-ների քանակը

 [20] 

     

x

x

x

 Մնացորդը ամսվա վերջում

[21] 

           

 

[16] սյունակներում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ները

[17] սյունակներում նշվում են [16] սյունակներում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հարկման տարբեր կարգերին (ընդհանուր, հաստատագրված վճարով, պարզեցված հարկով) համապատասխան հաշվարկված սոցիալական վճարների գումարները (հաշվարկային պարտքերը)

[18] տողում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա սկզբին

[19] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (գումարը) և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

[20] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (քանակը)

[21] տողում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա վերջում (տող[18]-տող[19])

Աղյուսակ 3

 

Ժամանակավոր անաշխատունակության և
թաղման նպաստներ

Նպաստառուներ
[22]

Օրեր
[23]

Վճարված
գումարը [24]

 Հիվանդության նպաստ

[25] 

           

( )

( )

( )

 Պրոթեզավորման նպաստ

[26] 

           

( )

( )

( )

 Առողջարանային բուժման նպաստ

[27] 

           

( )

( )

( )

 Հղիության և ծննդաբերության նպաստ

[28] 

           

( )

( )

( )

 Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ

[29] 

           

( )

( )

( )

 Թաղման նպաստ 

[30] 

     

x

x

x

( )

( )

( )

 Ընդամենը

 [31] 

           

( )

( )

( )

Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը

  [32] 

                 

 

[22] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուից Ժամանակավոր անաշխատունակության և թաղման նպաստներ (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) (այսուհետ` նպաստներ) ստացած վարձու աշխատողների (նպաստառուների) թիվը

[23] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) հաշվարկման աշխատանքային օրերի թիվը

[24] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) գումարները և ՀՀ պետական բյուջեից վերականգնված միջոցները

[25], [26], [27], [28], [29] և [30] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) յուրաքանչյուր տեսակների վերաբերյալ տվյալները (նպաստառուների թիվը, աշխատանքային օրերի թիվը, վճարված գումարները)

[31] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) գումարների հանրագումարը (տող[25]+տող[26]+տող[27]+տող[28]+տող[29]+տող[30])

[32] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավել վճարված նպաստի հետպահվող գումարների վերաբերյալ տվյալները (նպաստառուների թիվը, աշխատանքային օրերի թիվը, հետպահվող գումարները)

 

Աղյուսակ 4

 

Հաշվարկված սոցիալական վճարի գումարը

 [33]  

     

Կատարված ծախսեր

 [34]  

( )

( )

( )
Վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը

 [35]  

     
Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար1 

[36]  

     
Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար2

[37]  

     

 

[33] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարը (տող[15]/սյունակ[12]+տող[19]/սյունակ[17]+տող[32]/սյունակ[24])

[34] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) ընդհանուր գումարը (տող[31]/սյունակ[24])

[35] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) սոցիալական վճարների և դրանց հաշվին կատարված ծախսերի դրական տարբերությունը (տող[33]+տող[34], եթե տող[33]տող[34]) կամ 0 (եթե տող[33]=<տող[34])

[36] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60000 դրամ)

[37] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ հարկային մարմինների կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60000 դրամ)

 

 Կ.Տ.    
     
 Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար)

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

     
 Գլխ. հաշվապահ

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հաշվետվությունը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:

 

(Հավելվածը լրաց. 08.12.08 N 13-Ն, խմբ. 04.02.11 N 34-Ն)


 

Հավելված 4

Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի
պարտադիր
սոցիալական ապահովության վճարի տարեկան
եկամուտների մասին

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Բաժին I

Փաստաթղթի հերթական համարը

N ________________________________
  (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 1. Պետական գրանմցման (հաշվառման) համարը
                                                                                       

 2. Պետական գրանցման ամսաթիվը (օր,ամիս,տարի)
                                                               

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

4. Հաշվետու տարի 
                               

 

 

 

 

 

 

 

 

6. Սոցիալական քարտի համարը

5. Ապահովադրի կոդը

                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

8. Մշտական բնակության հասցեն

7. Անունը, ազգանունը, հայրանունը

9. ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն

10. Տան հեռախոսի համարը

11. Աշխատանքային հեռախոսի համարը

12. Գործունեության վայրի հասցեն

13. Վկայականի համարը
                                                               

14. Անձնագրի սերիան 

15. Անձնագրի համարը 
                                                               

 
 

16. Տրված
                   

17. Գործունեության ոլորտ(ներ)ը

  18. Ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի)
            
            
                  

19. Հարկային մարմին ներկայացման ամսաթիվը

20. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անուն(ներ)ը, գտնվելու վայրը)

 

Չափի միավոր

Դրամ

1 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պետական գրանցման (հաշվառման) համարը

2 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պետական գրանցման (հաշվառման) ամսաթիվը

3 - նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

4 - նշվում է հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հայտարարագիրը

5 - նշվում է ապահովադրի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կոդը

6 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի սոցիալական քարտի համարը

7 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը և հայրանունը

8 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը)

9 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակության հասցեն

10, 11 - նշվում են անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի տան և աշխատանքային հեռախոսի համարները

12 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի գործունեության իրականացման վայրը (հասցեն)

13 - նշվում է պետական ռեգիստրի կողմից անհատ ձեռնարկատիրոջը տրված վկայականի համարը

14, 15 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անձնագրի սերիան և համարը

16 - նշվում է անձնագիր տված լիազորված մարմնի անվանումը (կոդը)

17 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտը (ոլորտները), իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեութուն իրականացնելու վերաբերյալ

18 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի ծննդյան թիվը և ամիսը

19 - նշվում է հարկային մարմին հայտարարագրի ներկայացման ամսաթիվը

20 - նշվում են անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի բանկային հաշիվների համարները (պարտադիր նշելով բանկի կամ բանկի մասնաճյուղի անվանումը)

 

Բաժին II. Գործունեությունից ստացված եկամուտներ

 

Գործունեությունից ստացված եկամուտները 

[21]  

 

Եկամուտների ստացման հետ կապված անհրաժեշտ ծախսերը 

 [22]  

   

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը

[23]  

         

 

Սոցիալական վճարի գումարը       

[24]  

                      

 

 

[21] տողում անհատ ձեռնարկատերերի կողմից նշվում են հաշվետու տարում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, իսկ նոտարների կողմից` նոտարական և դրա հետ կապված գործունեությունից ստացված եկամուտները (առանց նվազեցվող եկամուտների)

[22] տողում անհատ ձեռնարկատերերի կողմից նշվում են հաշվետու տարում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը (այդ թվում` նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը), իսկ նոտարների կողմից` նոտարական և դրա հետ կապված գործունեությունից ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը

[23] տողում նշվում է պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկման օբյեկտը (տող[21]-տող[22])` պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկման ժամանակ անձնական նվազեցումները հաշվի չեն առնվում

[24] տողում նշվում է պարտադիր սոցիալական ապահովության վճարի գումարը

 

Բաժին III. ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկ

 

Հաշվետու տարում հաշվարկված սոցիալական վճարի գումար

[25]  

 

Հաշվետու տարվա սոցիալական վճարի նվազագույն գումարը

[26]  

 

Հաշվետու տարվա վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը

[27]  

 

 

[25] տողում նշվում է հաշվետու տարում գործունեությունից ստացված եկամուտներից հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարի գումարը (տող[24])

[26] տողում նշվում է հաշվետու տարվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարի նվազագույն գումարը

[27] տողում նշվում է հաշվետու տարվա համար վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարի գումարը ([25] և [26] տողերի առավելագույնը)

 

Հայտարարագիրը ներկայացնողի ստորագրությունը
 

Հայտարարագրի ընդունման ամսաթիվը

Հայտարարագիրը ընդունողի անուն, ազգանունը
 

Ստորագրությունը

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հայտարարատուին:

 

(Հավելվածը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն, փոփ. 08.12.08 N 13-Ն,  խմբ. 04.02.11 N 34-Ն)