Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2011-24.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.25/14(288) Հոդ.134
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.01.2008
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11708116

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունվարի 2008 թ.
ք. Երևան

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ I-3.01.01-2008 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի ու ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն և ի կատարումն ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվ-տեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով սահմանված ՍՆիՊ 3.01.01-85 «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերը:

 

Նախարար

Վ. Վարդանյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2008 թ. հունվարի 14-ի N 11-Ն հրամանով

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՀՀՇՆ I-3.01.01-2008

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» նորմատիվատեխնիկական փաստաթղթի (այսուհետ՝ Շինարարական նորմերի) կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների (այդ թվում՝ կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների) վրա:

2. Սույն Շինարարական նորմերը սահմանում են ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում՝ Շինարարության) ընթացքում կազմակերպման աշխատանքներին ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք պետք է պահպանվեն օբյեկտների շինարարության բոլոր մասնակիցների կողմից (բացառությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի):

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. Սույն նորմերում կատարվել են հղումներ նորմատիվ փաստաթղթերին` ՍՆԻՊ III-4-80*, ՍՆիՊ 1.04.03-85*, ՀՍՏ-188-99, ՀՍՏ-199-2000:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. Սույն նորմերում վկայակոչված հատուկ և կարևոր նշանակության օբյեկտները սահմանվում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 812, 1999 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 657-Ն և 2003 թվականի մարտի 13-ի թիվ 237-Ն որոշումներով:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5. Շինարարական արտադրության կազմակերպման նպատակն է՝ կազմակերպչական, տեխնիկական և տեխնոլոգիական նպատակաուղղված համալիր միջոցառումների կիրառման արդյունքում ապահովել՝ սահմանված ժամկետում և պատշաճ որակով օբյեկտի շահագործումը:

Շինարարական արտադրության կազմակերպումն ապահովում է`

1) օբյեկտի շինարարության բոլոր մասնակիցների համաձայնեցված աշխատանքը` Պատվիրատուի (գլխավոր կապալառուի) հետ իրենց գործունեության համակարգմամբ,

2) նյութական ռեսուրսների համալիր մատակարարումը՝ հաշվարկված շենքի, շինության, հանգույցի, տեղամասի, սեկցիայի, հարկի, հարկաբաժնի, սենքի համար օրացուցային գրաֆիկներով նախատեսված ժամկետներում,

3) շինարարական, մոնտաժային ու հատուկ շինարարական աշխատանքների կատարումը տեխնոլոգիական հաջորդականության պահպանմամբ և տեխնիկապես հիմնավորված համատեղմամբ,

4) անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը,

5) շրջակա միջավայրի պահպանության պահանջների ապահովումը:

6. Յուրաքանչյուր օբյեկտի շինարարությունն անհրաժեշտ է իրականացնել շինարարության կազմակերպման և աշխատանքների իրականացման տեխնոլոգիաների վերաբերյալ նախօրոք ընդունված լուծումների հիման վրա, որոնք պետք է մշակված լինեն շինարարության կազմակերպման նախագծում և աշխատանքների կատարման նախագծում: Շինարարության կազմակերպման նախագծի և աշխատանքների կատարման նախագծի կազմն ու բովանդակությունը պայմանավորված են շինարարության բարդության աստիճանով` համապատասխան սույն նորմերի:

7. Մինչև շենքի և շինության շինարարության սկիզբը՝ անհրաժեշտ է շինարարության կատարման նախագծի լուծումներին համապատասխան իրականացնել տեղում շինարարական հրապարակի (ուղեգծի) հատկացումը, շինարարական հրապարակի անհրաժեշտ ցանկապատումը (պահպանական, պաշտպանական կամ ազդանշանային), երկրաբաշխական նշահարման հիմքի ստեղծումը, մոտեցման ճանապարհների կառուցումը, պահեստային տնտեսության ստեղծումը և շինարարության կարիքների համար անհրաժեշտ ծավալի կենցաղային նշանակության ու կոմունալ տնտեսության շինությունների նախապատրաստումը՝ հաշվի առնելով գոյություն ունեցող շենքերի ու շինությունների այդ նպատակների համար ժամանակավոր օգտագործման հնարավորությունը:

7.1 Մինչև շինարարության սկիզբը՝ անհրաժեշտ է հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի /այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի/ կամ մեկ այլ առավել տեսանելի տեղամասում տեղադրել պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալները /անվանում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար/, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների, իսկ ՀՀ պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների կամ դրանց ներգրավմամբ և համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների դեպքում նաև շինարարության նախահաշվային արժեքի մասին տեղեկատվություն պարունակող վահանակներ` մինչև ավարտված շինարարության փաստագրումը դրանք պահպանելու պայմանով:

(7.1-ին կետը լրաց. 01.03.11 N 18-Ն)

8.    Հատուկ օբյեկտների շինարարության դեպքում նրանց կառուցման շինարարական ու մոնտաժային աշխատանքները պետք է իրականացվեն գործարկման համալիրների նախագծային փաստաթղթերում նախատեսված կազմին և հաջորդականությանը համապատասխան:

9. Յուրաքանչյուր շինարարական օբյեկտում անհրաժեշտ է՝

1) լրացնել աշխատանքների վարման մատյան` ըստ Հավելված Ա-ում բերված ձևի,

2) կազմել ծածկված աշխատանքների փաստագրման, կարևոր կոնստրուկցիաների ընդունման միջանկյալ (սարքավորումների, համակարգերի, ցանցերի) ու փորձարկման ակտեր,

3) անհրաժեշտության դեպքում ձևակերպել այլ շինարարական նորմերով և կանոններով նախատեսված լրացուցիչ կատարողական փաստաթղթեր:

 

V. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՒՄ

 

10. Շինարարական արտադրության կազմակերպատեխնոլոգիական նախապատրաստումը պետք է ընդգրկի՝

1) շինարարության ապահովումը նախագծային փաստաթղթերով,

2) շինարարության համար տեղամասի (ուղեգծի) հատկացում, կապալի և ենթակապալի պայմանագրերի կազմում, աշխատանքների կատարման համար թույլտվությունների ձեռքբերում,

3) շինարարության ապահովում մատուցային ճանապարհներով, էլեկտրա-, ջրա- և ջերմամատակարարումով, կապի համակարգով ու շինարարությունում աշխատողների համար կենցաղային սպասարկման շինություններով,

4) նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստի շինվածքների և սարքավորումների մատակարարման կազմակերպում:

11. Յուրաքանչյուր օբյեկտի շինարարության նախապատրաստումը պետք է նախատեսի ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից նախագծային փաստաթղթերի (ներառյալ գործող կազմակերպության վերակառուցման դեպքում կոնստրուկցիաների տեխնիկական հետազննության արդյունքների փաստաթղթերի) ուսումնասիրություն, շինարարության պայմաններին մանրազնին ծանոթություն, արտահրապարակային ու ներհրապարակային նախապատրաստական աշխատանքներ, շենքերի, շինությունների և նրանց մասերի կառուցման, ինչպես նաև անմիջական նախապատրաստական փուլի աշխատանքների իրականացման նախագծերի մշակում՝ հաշվի առնելով բնապահպանական անվտանգության պահանջները:

12. Հատուկ և եզակի օբյեկտների շինարարության նախապատրաստումը պետք է ընդգրկի հատուկ ծրագրով գործելակարգային դիտարկումների (երկրաշարժաչափական, ջրաերկրաբանական, ջրաբանական, երկրաքիմիական, երկրաբաշխական, մարկշեյդերյան, օդերևութաբանական, լարումաչափական և այլն) կազմակերպման աշխատանքներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փորձարարական պոլիգոնների, օդերևութաբանական կետերի և չափողական կայանքների ստեղծումը: Հետազոտական աշխատանքների, կոնստրուկցիաների ու կառույցների էլեմենտների փորձարկումների և գործելակարգային դիտարկումների ծրագրերը պետք է մշակվեն շինարարության կազմակերպման նախագծի և աշխատանքների կատարման նախագծի մշակմանը զուգընթաց՝ կառուցապատողի և գլխավոր նախագծային կազմակերպության կողմից:

 

VI. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

 

1. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

13. Օբյեկտի շինարարությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ նախագծով նախատեսված շինարարության ամբողջ ծավալի համար մշակվում է շինարարության կազմակերպման նախագիծ:

14. Շինարարության կազմակերպման նախագիծը հանդիսանում է ճարտարապետաշինարարական նախագծի բաղկացուցիչ մաս:

Շինարարության կազմակերպման նախագծի մշակման համար որպես ելակետային նյութեր ծառայում են՝

1) ինժեներական հետազոտությունների նյութերը (օբյեկտի վերակառուցման դեպքում՝ նրանց մինչնախագծային տեխնիկական հետազննության նյութերը) և անբարենպաստ բնական երևույթներին և երկրաբանական պրոցեսներին ենթարկված տարածքների գործելակարգային դիտարկումների տվյալները,

2) կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների կողմից համաձայնեցված որոշումները՝ նյութերի ու կոնստրուկցիաների, շինմոնտաժային աշխատանքների մեքենայացման միջոցների կիրառման, շինարարությունը էներգետիկական ռեսուրսներով, ջրով, ժամանակավոր ինժեներական ցանցերով, ինչպես նաև տեղական շինարարական նյութերով ապահովման վերաբերյալ,

3) շինարարական կոնստրուկցիաների, պատրաստվածքների, նյութերի ու սարքավորումների մատակարարման և փոխադրման պայմանների մասին տեղեկությունները,

4) հատուկ և եզակի օբյեկտների շինարարությանը ներկայացվող հատուկ պահանջները,

5) վերակառուցվող օբյեկտում շինմոնտաժային աշխատանքների կատարման պայմանների մասին տեղեկությունները,

6) շենքերի ու շինությունների ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումները և շինարարության ենթակա օբյեկտի հիմնական արտադրության տեխնոլոգիական սխեմաները՝ գործարկման հերթերի ու հանգույցների առանձնացմամբ,

7) անհրաժեշտության դեպքում շինարարությունը կադրերով ապահովելու վերաբերյալ տեղեկությունները,

8) անհրաժեշտության դեպքում շինարարությունը տրանսպորտով ապահովելու պայմանների վերաբերյալ տեղեկությունները,

9) շինարարական արտադրական բազաների առկայության ու նրանց հզորությունների օգտագործման վերաբերյալ տեղեկությունները,

10) անբարենպաստ բնական երևույթներից և երկրաբանական պրոցեսներից շինարարության տեղամասի պաշտպանության միջոցառումները և նրանց իրականացման հերթականությունը:

15. Հատուկ ու կարևոր օբյեկտներում շենքերի ու շինությունների շինարարության համար նախագծային կազմակերպություններն աշխատանքային փաստաթղթերի կազմում պետք է մշակեն հատուկ օժանդակ շինությունների, հարմարանքների, սարքավորումների և տեղակայանքների աշխատանքային գծագրեր: Դրանց թվին են պատկանում՝

1) եզակի սարքավորումների, ոչ եզրաչափային և ծանրաքաշ, շինարարական ու շինտեխնոլոգիական բլոկների տեղափոխման ու մոնտաժման (բարձման, բեռնաթափման, հավաքման) համար հանդերձանք և հարմարանքներ,

2) թաղ-թաղանթների հատուկ կաղապարը, չհանվող և սահող կաղապարամածները,

3) գրունտային ջրերի մակարդակի արհեստական իջեցման և բնահողերի արհեստական ամրացման աշխատանքների ապահովման սարքվածքները,

4) գոյություն ունեցող շենքերի ու շինությունների մերձակայքում հորատապայթեցման աշխատանքների իրականացման դեպքում պաշտպանիչ-ապահովական հարմարանքները,

5) շենքերի տեղաշարժման, վերակառուցման և ուժեղացման, նեղվածքի պայմաններում նրանց կառուցման ժամանակ, ինչպես նաև գործող արդյունաբերական հիմնարկների շենքերի, շինությունների վերակառուցման դեպքում անհրաժեշտ օժանդակ հարմարանքները:

16. Քաղաքային կառուցապատման տեղամասերում կազմավորված (տարածքներում) օբյեկտների շինարարության կազմակերպման նախագծում տրվում են աշխատանքների կատարման պայմաններ՝ առանձնացնելով վտանգավոր գոտիները, ստորգետնյա կառույցների ու հաղորդակցուղիների առանցքները, ինչպես նաև տրանսպորտի ու հետիոտնի տեղաշարժման սխեմաները (ապահովելով գործող կազմակերպությունների, շենքերի ու կառույցների մուտքերի ու մոտեցումների անվտանգությունը):

17. Շինարարության կազմակերպման նախագծերի անհրաժեշտ կազմն ու բովանդակությունը, հիմնական նախագծային փաստաթղթերի ձևերը պետք է համապատասխանեն հավելված Բ-ին:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

18.  Շինարարության կազմակերպման նախագծերի լուծումները մանրամասնվում են աշխատանքների կատարման նախագծերում:

19.  Կախված օբյեկտի շինարարության տևողությունից և աշխատանքների ծավալներից՝ աշխատանքների կատարման նախագիծը կարող է մշակվել շենքի ու շինության ամբողջ շինարարության, նրանց առանձին մասերի (ստորգետնյա ու վերգետնյա մասեր, սեկցիա, թռիչք, հարկ, հարկաբաժին) կառուցման, առանձին տեխնոլոգիապես բարդ շինարարական, մոնտաժային և հատուկ օբյեկտներում շինարարական աշխատանքների կատարման, ինչպես նաև նախապատրաստական շրջանի աշխատանքների համար: Աշխատանքների կատարման նախագիծը պետք է տրվի շինարարական աշխատանքներ կատարողներին մինչև շենքի (կառույցի) մասերի կառուցման սկիզբը կամ այն աշխատանքների կատարման սկիզբը, որոնց համար կազմված է աշխատանքների իրականացման նախագիծը:

20.  Աշխատանքների կատարման նախագծի մշակման համար որպես ելակետային նյութեր պետք է ծառայեն՝

1) աշխատանքների կատարման նախագծի պատվիրատու շինարարական կազմակերպության կողմից տրված մշակման առաջադրանքը՝ ամբողջ շենքի (կառույցի), նրա մասերի կամ աշխատանքների տեսակների համար աշխատանքների կատարման նախագծի մշակման անհրաժեշտության հիմնավորմամբ և մշակման ժամկետների նշմամբ,

2) շինարարության կազմակերպման նախագիծը,

3) անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթերը,

4) անհրաժեշտության դեպքում կոնստրուկցիաների, պատրաստվածքների, նյութերի ու սարքավորումների մատակարարման, շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների օգտագործման, ըստ հիմնական մասնագիտությունների շինարարական կադրերով ապահովման, արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորման և շինարարական բեռների փոխադրման պայմանները,

5) գործող արտադրական կազմակերպության շենքի և շինության վերակառուցման դեպքում տեխնիկական հետազննության նյութերը և արդյունքները, ինչպես նաև գործող կազմակերպության (արտադրության) պայմաններում շինարարական, մոնտաժային և հատուկ օբյեկտների շինարարական աշխատանքների կատարմանը ներկայացվող պահանջները:

21. Աշխատանքների կատարման նախագծում մշակվող նյութերի կազմն ու մանրամասնումը սահմանվում է համապատասխան կապալային շինմոնտաժային կազմակերպության կողմից՝ ելնելով իրականացվող աշխատանքների առանձնահատկությունից և ծավալներից: Աշխատանքների կատարման նախագծի կազմը և բովանդակությունը պետք է համապատասխանեն հավելված Գ-ին:

 

VII. ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

22. Օբյեկտի վերակառուցման պայմաններում շինմոնտաժային աշխատանքների կատարումը պետք է կապակցվի վերջինիս արտադրական գործունեության հետ: Պատվիրատուն (կառուցապատողը) և Կապալառուն (շինարարություն իրականացնողը) սահմանում են համաձայնեցված գործողությունների կարգը:

23. Օբյեկտների վերակառուցման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ներգործարանային տրանսպորտային հաղորդակցուղիների և ինժեներական ցանցերի, արտադրամասային բեռնամբարձ սարքավորումների համատեղ օգտագործումը:

24. Օբյեկտների վերակառուցման դեպքում պետք է հաշվի առնել կոնստրուկցիաների, ներարտադրամասային ու ներհրապարակային տրանսպորտային միջոցների և հաղորդակցուղիների, սարքավորումների ու ինժեներական ցանցերի տեխնիկական վիճակի հետազննության տվյալները, ապամոնտաժման և շինմոնտաժային աշխատանքների կատարման պայմանները (գազից և փոշուց աղտոտվածությունը, ինչպես նաև պայթյունավտանգության ու հրդեհավտանգության հնարավորությունները, բարձր աղմուկը, նեղվածքի պայմանները):

25. Կառուցապատողին և Կապալառուին գլխավոր նախագծային կազմակերպության հետ համատեղ անհրաժեշտ է համաձայնեցնել`

1) շինմոնտաժային աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը, կատարման տևողությունը, ինչպես նաև վերակառուցվող օբյեկտի արտադրամասերի ու տեղամասերի աշխատանքների հետ նրանց համատեղման պայմանները,

2) օպերատիվ ղեկավարման կարգը՝ շինարարների և շահագործողների գործողությունները հնարավոր վթարային իրադրության դեպքում,

3) կոնստրուկցիաների քանդման (մասնատման), ինչպես նաև ինժեներական ցանցերի ապամոնտաժման կամ նրանց տեղափոխման հաջորդականությունը, ժամանակավոր ջրամատակարարման, էլեկտրամատակարարման միացման տեղերն ու պայմանները,

4) կառուցապատողի ծառայությունների և նրա տեխնիկական միջոցների ցանկը, որոնք կարող են շինարարների կողմից օգտագործվել աշխատանքների կատարման ընթացքում:

 

VIII. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ

 

1. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

26. Շինարարական արտադրության նյութատեխնիկական ապահովման հիմնական գործառույթներն են՝

1) շինարարական արտադրության ապահովումը անհրաժեշտ նյութերով, կոնստրուկցիաներով, ինժեներական սարքավորումներով, դրանց լրակազմումը և պահպանումը,

2) շինարարական արտադրության ապահովումը գործիքներով, հարմարանքներով, հանդերձանքով,

3) տեխնոլոգիական, էներգետիկական, տրանսպորտային և այլ սարքավորումների վերանորոգումը, խնամքը, վերահսկումը, աշխատանքային վիճակում պահպանումը,

4) բեռների փոխադրումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս և նրանց տեղափոխումը շինարարական հրապարակի ներսում, բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը:

27. Շինարարական արտադրության նյութատեխնիկական մատակարարումն իրականացվում է շինմոնտաժային աշխատանքների կատարման տեխնոլոգիական հաջորդականությանը համապատասխան՝ օրացուցային գրաֆիկներով սահմանված ժամկետներում:

28. Շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ սպառվող նյութերի, շինվածքների և կոնստրուկցիաների, ինչպես նաև կոնստրուկցիաների արտադրությունում սպառվող նյութերի պահանջարկը որոշվում է նախագծային փաստաթղթերով՝ ըստ գործող ստանդարտների:

29. Նյութերի, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների լրակազմ առաքման կազմակերպումը նախատեսում է՝

1) շենքի, շինության, հանգույցի, տեղամասի, սեկցիայի, հարկի, հարկաբաժնի կոմպլեկտավորում անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներով,

2) նյութերի, շինվածքների, ինժեներական սարքավորումների տեխնոլոգիական պատրաստվածության բարձրացում և առաքում շինարարական օբյեկտներ՝ անհրաժեշտ գույքային ամրակցման իրերի և այլ զուգակցող օժանդակ նյութերի լրակազմով:

30. Նյութերի, կոնստրուկցիաների փոխադրման, պահեստավորման և պահպանման կազմակերպումը պետք է համապատասխանի ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և բացառի նրանց վնասումը, փչացումը, կորուստը:

 

2. ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

31. Շինարարական, մոնտաժային և հատուկ նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքների մեքենայացումը պետք է կրի համալիր բնույթ և իրականացվի շինարարական մեքենաների, սարքավորումների, փոքր մեքենայացման միջոցների, անհրաժեշտ մոնտաժային հանդերձանքի, գույքի և հարմարանքների լրակազմով:

Մեքենաների տեսակների, բնութագրերի և քանակի վերաբերյալ որոշումներն ընդունվում են շինարարության կազմակերպման և աշխատանքների իրականացման նախագծում՝ ելնելով շենքերի և շինությունների կառուցվածքային և ծավալահատակագծային լուծումներից, աշխատանքների ծավալներից, տեմպերից և կատարման պայմաններից (կլիմայական, լեռնային, նեղվածքային):

32.  Շինմոնտաժային աշխատանքների մեքենայացումը նեղվածքի պայմաններում (շենքերի և շինությունների վերակառուցման ժամանակ) պետք է իրականացվի փոքր եզրաչափեր և շարժման մեծ հնարավորություն (մանևրայնություն) ունեցող շինարարական մեքենաներով:

33. Փոքր մեքենայացման միջոցները նպատակահարմար է կենտրոնացնել մասնագիտացված ստորաբաժիններում, որոնց գործունեությունն ուղղված է սեփական ուժերով առանձին աշխատանքների կամ դրանց համալիրների կատարմանը, կամ վարձակալման սկզբունքով առկա միջոցների տրամադրմանը շինարարական կազմակերպություններին ինչպես սպասարկող անձնակազմով, այնպես էլ առանց դրա, մեքենայացման միջոցների տեխնիկական սպասարկմանը և վերանորոգմանը:

34. Շինարարական մեքենաների և փոքր մեքենայացման միջոցների տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը իրականացվում են նրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների (դիագնոստիկայի) հիման վրա, որի նպատակն է գնահատել նրանց տեխնիկական վիճակն առանց կազմատման:

35.  Տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը պետք է դիտարկվի շինարարության կազմակերպման նախագծում նյութերի, կոնստրուկցիաների, սարքավորումների մատակարարման սխեմաների ընտրության, տրանսպորտային միջոցների պահանջարկի օբյեկտի շինարարության հետ տեխնիկապես կապակցված գրաֆիկների մշակման ժամանակ:

36. Տրանսպորտի տեսակի ընտրությունը հիմնավորվում է արտադրատեխնիկական գործոններով (փոխադրվող բեռների ծավալներ, տեսակներ, եզրաչափեր, փոխադրման հեռավորություն և ժամկետներ, բեռնման-բեռնաթափման աշխատանքների պայմաններ, տրանսպորտային ուղիների առկայություն և վիճակ, տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիր), բնակլիմայական պայմաններով և յուրաքանչյուր կոնկրետ դեպքին բնորոշ այլ առանձնահատկություններով:

 

IX. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

37. Կապալառուն շինարարության և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս պարտավոր է կատարել շրջակա միջավայրի պահպանության և շինարարական աշխատանքների անվտանգության վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

38. Կապալառուն աշխատանքներ իրականացնելիս իրավունք չունի օգտագործել Պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումները կամ կատարել նրա ցուցումները, եթե դրանք կարող են հանգեցնել կողմերի համար՝ շրջակա միջավայրի պահպանությանն ու շինարարական աշխատանքների անվտանգությանն ուղղված պահանջների խախտմանը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 749):

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

39. Աշխատանքների բնույթից ելնելով՝ բանվորական բրիգադները ձևավորվում են որպես բազմապրոֆիլ կամ մասնագիտացված:

40. Բազմապրոֆիլ բրիգադները նպատակահարմար է կազմավորել խոշորացված (ընդհանրացված) տիպի ավարտուն շինարարական արտադրանքի, աշխատանքների ընդհանրացված փուլի, կոնստրուկտիվ հանգույցի ստեղծման նպատակով:

41. Բրիգադների քանակական և մասնագիտական -որակական կազմը սահմանվում է աշխատանքների ծրագրված ծավալների, աշխատատարության և աշխատանքների կատարման ժամկետների հիման վրա:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

42. Բանվորների աշխատանքի պաշտպանությունը պետք է ապահովվի անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ (հատուկ արտահագուստ, կոշիկ), համալիր պաշտպանության միջոցառումների կատարումով (ցանկապատում, լուսավորում, օդափոխում, պաշտպանիչ և արգելակիչ սարքեր և հարմարանքներ և այլն), սանիտարակենցաղային շինություններով և սարքավորումներով՝ գործող նորմերին և կատարվող աշխատանքների բնույթին համապատասխան:

43. Շինմոնտաժային աշխատանքների կատարման ընթացքում պետք է պահպանվեն շինարարությունում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ շինարարական նորմերի և կանոնների պահանջները:

44. Աշխատանքի պաշտպանության՝ անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարահիգիենիկ միջոցառումների և հակահրդեհային անվտանգության վերաբերյալ անց է կացվում հրահանգում:

45. Բանվորների անվտանգության տեխնիկայի ուսուցման, հրահանգման ժամանակին և որակով անցկացման, անհատական պաշտպանական միջոցների վիճակի և կիրառման, արտադրական անվտանգության և արտադրական սանիտարահիգիենիկ անվտանգության հետ կապված բոլոր միջոցառումների կատարման հսկողությունը վերապահվում է աշխատանքներն իրականացնող կազմակերպությանը:

 

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

46. Շինարարական արտադրության կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ և աշխատանքներ, որոնք պետք է ընդգրկեն. շինարարության ընթացքում խախտված հողերի վերակուլտիվացում (ռեկուլտիվացում), բնական ռեսուրսների կորստի կանխում, հողեր, ջրավազաններ ու մթնոլորտ վնասակար արտանետումների կանխում կամ մաքրում: Նշված միջոցառումները և աշխատանքները պետք է նախատեսված լինեն նախագծային փաստաթղթերում:

47. Շինարարության ընթացքում ծառաթփուտային բուսականության հատումը և արմատների վզիկների և աճող ծառերի բների հողալցումն իրականացվում են միայն նախագծային փաստաթղթերով նախատեսված հիմնավորմամբ:

48. Շինարարության ընթացքում շինարարական հրապարակից անմիջապես ջրի բացթողումը դեպի թեքվածքներ իրականացվում է տարածքների ողողումը բացառող՝ նախօրոք պաշտպանական միջոցառումների ապահովմամբ:

Համահարթեցման աշխատանքների իրականացման ժամանակ հետագա օգտագործմանը պիտանի հողային շերտը պետք է նախօրոք հանվի և պահեստավորվի հատուկ առանձնացված տեղամասերում:

49. Ժամանակավոր ավտոմոբիլային ճանապարհները և մոտեցման այլ ուղիները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով գյուղատնտեսական հողահանդակներին ու ծառաթփուտային բուսականությանը հասցվող վնասի կանխարգելման պահանջները:

50. Շինարարություն իրականացվող տարածքներում շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ պետք է պահպանվեն օդի փոշոտվածության և գազոտվածության կանխարգելման պահանջները:

51. Հորատման աշխատանքների կատարման ընթացքում հասնելով ջրատար (ջրապարունակ) հորիզոններին անհրաժեշտ է ստորգետնյա ջրերի անկազմակերպ հոսքը կանխելու համար ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Թույլ բնահողերի արհեստական ամրացման աշխատանքների կատարման ժամանակ պետք է ղեկավարվել ստորգետնյա ջրերի աղտոտումը կանխող, նախագծով նախատեսված միջոցառումներով:

52. Շինարարական հրապարակում գոյացած արտադրական ու կենցաղային հոսքը (աղբը) պետք է մաքրվի և վնասազերծվի շինարարության կազմակերպման և աշխատանքների իրականացման նախագծերում նախատեսված լուծումներին համապատասխան:

53. Շինարարությանը զուգընթաց բնական ռեսուրսների արդյունահանումը թույլատրվում է միայն համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերի առկայությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

54. Արտադրական և բնակելի-հասարակական նշանակության օբյեկտների շինարարությանը զուգընթաց՝ հողաբարելավման աշխատանքների, լճակների ու ջրամբարների ստեղծման (կառուցման), ձորակների, հեղեղատարների, ճահիճների ու հումքսպառած հանքերի վերացման աշխատանքները հարկավոր է իրականացնել միայն պետական վերահսկող մարմինների ու շահագրգիռ կազմակերպությունների կողմից, սահմանված կարգով, հաստատված համապատասխան նախագծային փաստաթղթերի առկայությամբ:

55. Անտառի ու թփուտի հատման հետ կապված աշխատանքների կատարման դեպքում շինարարությունն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ ապահովվի կենդանական աշխարհի անվնաս դուրս բերումը, հեռացումը շինարարական հրապարակի սահմաններից:

 

X. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

56. Շինարարության տեխնիկական հսկողությունը միջոցառումների (ծառայությունների) համալիր է, որն իրականացվում է շինմոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում և նպատակ ունի պարզելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև ժամանակին կանխելու անորակ շինարարության իրականացումը:

Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը իրականացվում է կառուցապատողի կողմից:

57. Ներքին հսկման կազմում որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունները իրականացվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման» և «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման» հրահանգների (ՀՀ քաղաքաշինության նախարարի 28.04.98թ. թիվ 44 և 28.09.98թ. թիվ 143 հրամանների) համաձայն:

58. Շենքերի և կառույցների բարձր որակն ու հուսալիությունը ապահովվում է շինմոնտաժային աշխատանքների արտադրական հսկողության միջոցով, որն իրենից ներկայացնում է շինարարական արտադրության բոլոր փուլերում իրականացվող տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական միջոցառումների համալիր:

59.  Շինմոնտաժային աշխատանքների որակի արտադրական հսկողությունը ներառում է.

1) կոնստրուկցիաների, նյութերի և սարքավորումների աշխատանքային փաստաթղթերի մուտքային հսկողություն,

2) արտադրական գործողությունների և առանձին գործընթացների օպերատիվ հսկողություն,

3) շինմոնտաժային աշխատանքների ընդունման հսկողություն:

 

2. ՈՐԱԿԻ ՄՈՒՏՔԱՅԻՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

60. Որակի մուտքային հսկողության նպատակն է ստուգել`

1) աշխատանքային փաստաթղթերի լրակազմությունը,

2) տեղեկատվական անհրաժեշտ ծավալը,

3) շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, իրերի, նյութերի և սարքավորումների արտաքին տեսքը և համապատասխանությունը ստանդարտներին, նորմատիվ և աշխատանքային փաստաթղթերին,

4) տեղեկաթերթիկների, հավաստագրերի առկայությունը:

61. Որակի օպերատիվ հսկողության նպատակն է՝ շինարարության ընթացքում թերությունների բացահայտումը և դրանց վերացման կամ կանխման միջոցառումների սահմանումը:

Օպերատիվ հսկողությունը ենթադրում է շինմոնտաժային, ինչպես նաև հատուկ աշխատանքների (նստվածքային բնահողերի, սողանքների և այլ բարդ պայմանների դեպքում) կատարման տեխնոլոգիաների պահպանմանն ու նախագծային փաստաթղթերին, նորմերին, կանոններին, ստանդարտներին համապատասխանությանն ուղղված միջոցառումների համալիր:

Օպերատիվ հսկողության արդյունքները գրանցվում են շինարարության վարման մատյանում:

Օպերատիվ հսկողության սխեմաները պետք է ընդգրկեն կոնստրուկցիաների ուրվագծերը (էսքիզները)՝ չափերի և թույլատրելի շեղումների նշմամբ, աշխղեկի և անհրաժեշտության դեպքում երկրաբաշխական (գեոդեզիական) ծառայության կամ շինարարական լաբորատորիայի կողմից հսկվող ընթացիկ գործողությունների (պրոցեսների) ցանկը, ինչպես նաև հսկողության իրականացման ժամկետների և եղանակների վերաբերյալ տվյալներ:

 

3. ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

62.  Շինմոնտաժային աշխատանքների ընդունման հսկողության նպատակն է՝

1) ծածկված աշխատանքների որակի ստուգումն ու գնահատումը,

2) հետագա աշխատանքների իրականացմանը օբյեկտի տեխնիկապես պատրաստ լինելու փաստագրումը:

63.  Շինմոնտաժային աշխատանքների ընդունման հսկողությունն իրականացվում է.

1) ծածկված աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպմամբ (հավելված Դ),

2) համալիրների, շենքերի մասերի, կառուցվածքների, անհրաժեշտության դեպքում նաև կոնստրուկցիաների, ինժեներական սարքավորումների և առանձին աշխատանքների միջանկյալ ընդունման ակտերի ձևակերպմամբ,

3) շինմոնտաժային աշխատանքների առաջադրվող ցանկը, որոնց համար անհրաժեշտ է ծածկված աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպում) հավելված Դ),

4) ծածկված աշխատանքների ընդունումը կազմակերպում է աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձը:

Ընդունմանը մասնակցում են շինարարության տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողները, գլխավոր Կապալառուի, Ենթակապալառուների (իրենց մասնակցության մասով) ներկայացուցիչները և շահագրգիռ այլ կողմեր,

5) շինարարական աշխատանքների և ինժեներական սարքավորումների միջանկյալ ընդունման ակտերի առաջադրվող ցանկը համապատասխան ակտի ձևի նշումով (հավելված Դ):

 

4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՏՅԱՆ

 

64. Աշխատանքների ընդհանուր մատյանը շինմոնտաժային աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը, ժամկետները, կատարման որակն ու պայմաններն արտացոլող հիմնական առաջնային փաստաթուղթն է:

65. Աշխատանքների ընդհանուր մատյանը լրացվում է առանձին շենքերի (շինությունների) կամ միատիպ, նույն շինարարական հրապարակի սահմաններում կառուցվող շենքերի (շինությունների) խմբերի շինարարության (վերակառուցման, արդիականացման) ժամանակ:

66.  Շինարարության վարման մատյանը վարում է շենքի կամ կառույցի շինարարության համար պատասխանատու անձը (աշխղեկը, ավագ աշխղեկը), որն այն լրացնում է աշխատանքների առաջին օրվանից անձամբ կամ կարգադրում է կատարել մատյանի լրացումը հերթափոխի ղեկավարին: Մասնագիտացված շինմոնտաժային կազմակերպությունները վարում են աշխատանքների հատուկ մատյաններ, որոնք գտնվում են այդ աշխատանքները կատարող պատասխանատու անձանց մոտ: Աշխատանքների ավարտից հետո հատուկ մատյանը փոխանցվում է գլխավոր կապալառու՝ շինարարական կազմակերպությանը:

67.  Տիտղոսաթերթը լրացվում է մինչև շինարարության սկիզբը գլխավոր Կապալառուի կողմից՝ նախագծային կազմակերպության և կառուցապատողի մասնակցությամբ:

68.  Ինժեներատեխնիկական անձնակազմի ցուցակը (Աղյուսակ Ա 1) կազմում է գլխավոր Կապալառուի ղեկավարը:

69.  Աղյուսակ Ա 2-ում լրացվում է բոլոր տեսակի (ընթացիկ, ծածկված) ակտերի ցանկը՝ ըստ ժամանակացույցի:

70.  Աղյուսակ Ա 3-ում ընդգրկված են շենքերի և շինությունների առանձին տարրերի (կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի) և մասերի հետ կապված բոլոր այն աշխատանքները, որոնց կատարման որակը հսկվում է և ենթակա է գնահատման:

71.  Աղյուսակ Ա 4-ը լրացվում է աշխատանքների ընդհանուր մատյանի համար պատասխանատու անձի կողմից: Աշխատանքների կատարման վերաբերյալ կանոնավոր տեղեկությունները ընդգրկվում են Աղյուսակ Ա 4-ում, որը մատյանի հիմնական մասն է հանդիսանում:

Մատյանի տվյալ մասը ներառում է տեղեկություններ աշխատանքների սկզբի և ավարտի, ինչպես նաև կատարման ընթացքի վերաբերյալ:

Աշխատանքների նկարագիրը պետք է կատարվի ըստ շենքի (շինության) կոնստրուկտիվ տարրերի՝ առանցքների, շարքերի, նիշերի, հարկերի, հարկաբաժինների, սեկցիաների և սենքերի նշումով:

Այստեղ բերվում են նաև համառոտ տեղեկություններ`

1) աշխատանքների կատարման եղանակների, օգտագործվող նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների, շինարարական մեքենաների պարապուրդների (ձեռնարկված միջոցառումների նշումով),

2) սարքավորումների, համակարգերի, ցանցերի և սարքերի փորձարկումների, աշխատանքային գծագրերից շեղումների (պատճառների նշումով) և դրանց համաձայնեցման,

3) պահպանական, պաշտպանական և ազդանշանային արգելափակոցների տեղաբաշխման փոփոխման, տրանսպորտային և հրդեհային անցումների տեղափոխման,

4) ժամանակավոր ինժեներական ցանցերի տեղադրման և քանդման,

5) որակի օպերատիվ հսկողության սխեմաների առկայության և կատարման,

6) կատարված աշխատանքների սխալների վերացման և վերակատարման (մեղավորների նշումով), ինչպես նաև աշխատանքների կատարման օդերևութաբանական և այլ հատուկ պայմանների մասին:

72.  Աղյուսակ Ա 5-ում գրանցվում են աշխատանքների կատարման որակը և անվտանգությունը, հսկողություն իրականացնող անձանց, ինչպես նաև նախագծային կազմակերպության կողմից լիազոր ներկայացուցիչների կամ հեղինակային հսկողություն իրականացնողների դիտողությունները:

73.  Աշխատանքների ընդհանուր մատյանի էջերը համարակալվում և կարվում են, տիտղոսաթերթը ձևակերպվում է անհրաժեշտ ստորագրություններով, հավաստագրվում շինարարական կազմակերպության կնիքով:

74.  Աշխատանքների ավարտի փաստագրումից հետո աշխատանքների ընդհանուր և հատուկ մատյանները տրվում են կառուցապատողին և պահպանվում մինչև օբյեկտի շահագործման հանձնելը: Որից հետո մատյանները փոխանցվում են շահագործող կազմակերպությանը՝ մշտական պահպանման կամ պահպանվում են կառուցապատողի մոտ, եթե վերջինս հանդիսանում է նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպություն:

 

Հավելված Ա

 

Աշխատանքների ընդհանուր մատյան

 

Շինարարական կազմակերպության անվանումը

______________________________________________________________

______________________________________________________________

__________________________

 

Աշխատանքների ընդհանուր մատյան N

Օբյեկտի շինարարության ______________________________________________

կազմակերպություն, շենք, շինություն

 

Օբյեկտի հասցեն ___________________________________________________

 

Աշխատանքների ընդհանուր մատյանի լրացման, շինարարական կազմակերպության կողմից լիազորված

պատասխանատու անձի պաշտոնը, Ա.Ա.Հ. և ստորագրությունը

 

_______________________________________________________________

 

Գլխավոր նախագծային կազմակերպությունը, նախագծի գլխավոր ինժեների անունը, ազգանունը,

հայրանունը և ստորագրությունը ___________________________________________

________________________________________________________________

 

Կառուցապատող (կազմակերպություն), տեխնիկական հսկողության պատասխանատու անձի (ղեկավարի)

պաշտոնը, Ա.Ա.Հ. և ստորագրությունը _________________________________________

_________________________________________________________________

 

Աշխատանքների սկիզբը

 

Ըստ պայմանագրերի ____________________________________________________

 

Փաստացի___________________________________________________________

Աշխատանքների ավարտը (շահագործման հանձնումը)

 

Ըստ պայմանագրի______________________________________________________

_________________________________________________________________

Փաստացի ___________________________________________________________

__________________________________________________________________

Սույն մատյանում համարակալված էջերի քանակը ___________________________________

__________________________________________________________________

Շինարարական կազմակերպության ղեկավարի պաշտոնը, Ա.Ա.Հ. և ստորագրությունը

_________________________________________________________________

_____________________________________

___ ____________ թ. կազմակերպության կնիքի տեղը

 

Կառուցվող օբյեկտի հիմնական ցուցանիշները (հզորությունը, արտադրողականությունը, օգտակար մակերեսը,

տարողունակությունը) և նախահաշվային….արժեքը___________________________________

___________________________________________________________________

Ենթակապալառու կազմակերպությունը և նրա կողմից կատարվող աշխատանքները ________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

Նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակող կազմակերպությունները

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

__________________________________

 

Հավելված Ա

 

Ինժեներատեխնիկական անձնակազմի ցուցակը

 

 

Աղյուսակ Ա 1

Ա.Ա.Հ. պաշտոնը, աշխատանքի տեղամասը

Աշխատանքների սկիզբը

Աշխատանքների իրականացման թույլտվության կամ ատեստացիայի վերաբերյալ նշումները

Աշխատանքների ավարտը

1

2

3

4

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Հավելված Ա

 

Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման ակտերի ցանկ
 

 

Աղյուսակ Ա 2

Հ/հ

Ակտերի անվանումները՝
իրականացված աշխատանքների տեղի նշումով (նիշեր, առանցքներ)

Ակտի ստորագրման ամսաթիվը, ստորագրող անձերի պաշտոնները, Ա.Ա.Հ.

1

2

3

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

Հավելված Ա

 

Շինհրապարակ ներկրվող նյութերի, կոնստրուկցիաների ԵՎ շինվածքների գրանցում

 

 

Աղյուսակ Ա 3

Օրը, ամիսը

Նյութերի անվանումը

Քանակը, չափի միավորը

Մատակա-րարողը, վկայագիրը

Ստուգման և փորձարկումների արդյունքները

Պատասխան. անձի ստո-րագրութ.

1

2

3

4

5

6

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Հավելված Ա

 

Ամենօրյա կատարված աշխատանքների ծավալների գրանցում

 

 

Աղյուսակ Ա 4

Օր, ամիս

Կատարվող աշխատանքների անվանումը, կոորդինատները (նիշեր, առանցքներ)

Քանակը, չափի միավորը

Օրվա ջերմ-աստի-ճանը

Հատուկ պայմաններում կիրառվող միջոցառումները

Ստուգման, փորձար-կումների արդյունք.

Պատասխա-նատու անձերի ստորագր.

կատա-րող

աշխատ. ընդու-նող

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

Հավելված Ա

 

Տեխնիկական ԵՎ հեղինակային հսկողության գրանցումներ

 

 

Աղյուսակ Ա 5

N

    Ժամկետը

Նախագծային փաստաթղթերից շեղումները

Շեղումների վերացման վերաբերյալ ցուցումներ և դրանց կատարման ժամկետները

Գրառումը կատարեց՝

անուն,
ազգանուն

Գրառմանը ծանոթացել է ներկայացուցիչը
(Ա.Ա., պաշտոնը, ժամկետը)

Շեղումների վերացման վերաբերյալ նշումը
(պաշտոնը, ժամկետը)

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 


 հ
ավելված
 Բ


 1. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Օբյեկտի շինարարության կազմակերպման նախագիծը մշակվում է նախագծով նախատեսված շինարարության ամբողջ ծավալի համար:

Օբյեկտի փուլային շինարարության դեպքում շինարարության կազմակերպման նախագիծը առաջին փուլի համար մշակվում է՝ հաշվի առնելով շինարարության լրիվ (ամբողջական) ծավալով իրականացման պահանջները:

Շինարարության կազմակերպման նախագծի կազմում ընդգրկվում են.

1) շինարարության օրացուցային գրաֆիկը, որտեղ որոշվում են հիմնական և օժանդակ շենքերի ու շինությունների, տեխնոլոգիական հանգույցների, աշխատանքային փուլերի, թողարկման կամ քաղաքաշինական համալիրների շինարարության տևողություններն ու հաջորդականությունը՝ կապիտալ ներդրումների ու շինմոնտաժային աշխատանքների ծավալների բաշխմամբ, ըստ շենքերի ու կառույցների և շինարարության ժամանակահատվածների (հավելված Բ, աղյուսակ Բ 1):

Նախապատրաստական փուլի համար օրացուցային գրաֆիկը կազմվում է առանձին, աշխատանքային ծավալները բաշխելով ըստ ամիսների,

2) շինարարության իրականացման նախապատրաստական և հիմնական փուլերի համար շինարարական գլխավոր հատակագծերը՝ որտեղ արտահայտվում են,

3) հիմնական շենքերի ու շինությունների, ինչպես նաև ժամանակավոր շենքերի և շինությունների (այդ թվում՝ շարժունակ գույքի) տեղակայումը,

4) կոնստրուկցիաների և սարքավորումների տեղափոխման, ինչպես նաև շինարարական տեխնիկայի տեղաշարժման համար ժամանակավոր ու հիմնական երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ուղիները,

5) շինարարական կոնստրուկցիաների, նյութերի, շինվածքների ու սարքավորումների պահեստավորման հարթակների տեղակայումը,

6) հիմնական և ժամանակավոր ինժեներական ցանցերը գործող ցանցերին միացման տեղերը, շինարարական հրապարակը ջրով, էլեկտրաէներգիայով, ջերմությամբ, գոլորշով ապահովման աղբյուրները,

7) գոյություն ունեցող ու քանդվող կառույցների, շենքերի ու շինությունների նշահարման առանցքներն ամրացնող նշանների տեղադրման կետերը:

Այն դեպքում, երբ կազմակերպչական ու տեխնիկական լուծումներն ընդգրկում են շինարարական հրապարակից դուրս գտնվող տարածքներ, շինարարության գլխավոր հատակագծից զատ մշակվում է նաև իրավիճակային հատակագիծ՝ նյութատեխնիկական բազաների ու հանքերի, բանավանների, արտաքին ուղիների ու ճանապարհների, էլեկտրամատակարարման ու կապի գծերի տեղաբաշխմամբ, շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, շինվածքների ու սարքավորումների բերման տրանսպորտային սխեմաներով, կառուցվող օբյեկտի ու նրան հարակից շենքերի ու կառույցների տեղամասերի, անտառի հատման, շինարարության կարիքների համար ժամանակավոր հատկացված տեղամասերի սահմանագծերի նշմամբ,

8) շենքերի ու շինությունների շինարարական աշխատանքների իրականացման օպտիմալ հերթականությունը որոշող կազմակերպատեխնոլոգիական ուրվագիծը,

9) հիմնական շինմոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ծավալների ամփոփագրերը, որում աշխատանքներն առանձնացվում են ըստ հիմնական շենքերի ու կառույցների, գործարկվող կամ քաղաքաշինական համալիրների և շինարարության փուլերի (հավելված Բ, աղյուսակ 2),

10) շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի ու սարքավորումների պահանջարկի ամփոփագիրը՝ ըստ շինարարության օրացուցային գրաֆիկի (ժամանակացույցի), որը կազմվում է օբյեկտի համար ամբողջությամբ՝ ելնելով աշխատանքների ծավալներից ու շինարարական նյութերի ծախսի գործող նորմերից (հավելված Բ, աղյուսակ 3),

11) ամբողջ շինարարության համար հիմնական շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների պահանջարկի գրաֆիկը, որը կազմվում է աշխատանքների ֆիզիկական ծավալների, բեռնատեղափոխման ծավալների և շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների արտադրողունակության նորմերի հիման վրա,

12) առանձին դեպքերում՝ ըստ հիմնական մասնագիտությունների շինարարական անձնակազմի կադրերի պահանջարկի գրաֆիկը,

13) բացատրագիրը, որն ընդգրկում է՝

շինարարության կազմակերպման եղանակների (տեսակի), շինարարության պայմանների ու բարդության բնութագրերը,

արտադրության եղանակների հիմնավորումը և շինարարական, մոնտաժային ու հատուկ շինարարական աշխատանքների (այդ թվում՝ ձմեռային պայմաններում իրականացվողների) համատեղման հնարավորությունը՝ նշելով սեզոնային բնույթի աշխատանքների կատարման տևողությունը, ինչպես նաև բարդ շենքերի ու շինությունների կառուցման տեխնիկական լուծումները,

շինության որակի գործիքային հսկման իրականացման եղանակների մասին ցուցումները,

աշխատանքի կազմակերպման անվտանգության միջոցառումները,

շրջակա բնական միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումները,

շինարարական հիմնական մեքենաների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, էլեկտրաէներգիայի, ջրի, թթվածնի, ացետիլենի, խտացված օդի, ինչպես նաև ժամանակավոր շենքերի ու շինությունների պահանջարկի հիմնավորումը,

նյութերի, կոնստրուկցիաների ու սարքավորումների պահեստավորման համար հարթակների չափերի ու հանդերձավորման հիմնավորումը, ինչպես նաև ծանրակշիռ, ոչ եզրաչափքային սարքավորումների ու խոշորացված շինարարական կոնստրուկցիաների տեղափոխման լուծումները,

հատուկ օժանդակ շինությունների, հարմարանքների, սարքվածքների ու տեղակայանքների, ինչպես նաև բարդ ժամանակավոր շինությունների ու ցանցերի ցանկը, որոնց աշխատանքային գծագրերը պետք է մշակվեն նախագծային կազմակերպությունների կողմից օբյեկտի շինարարության աշխատանքային գծագրերի կազմում,

շինարարական կադրերի ու նրանց կենցաղային սպասարկման պահանջարկի հիմնավորումը,

շինարարության տևողության հիմնավորումը՝ համաձայն ՍՆԻՊ 1.04.03 և կապալային պայմանագրի:

Շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է բերել հետևյալ տեխնիկատնտեսական ցուցանիշները՝

շինարարության ընդհանուր տևողությունը, այդ թվում՝ նախապատրաստական փուլի և սարքավորումների մոնտաժման ժամանակաշրջանի համար (ամիս),

աշխատողների առավելագույն քանակը (մարդ),

շինմոնտաժային աշխատանքների կատարման աշխատանքային ծախսերը (մարդ-օր):

2. Շինարարության կազմակերպման նախագծերի կազմը կարող է լրացվել՝ ելնելով նախագծվող օբյեկտի բարդությունից, պայմանավորված ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներով, հատուկ օժանդակ հարմարանքների, կառուցվածքների, տեղակայանքների կիրառման անհրաժեշտությամբ, առանձին տեսակի աշխատանքների առանձնահատկությամբ, ինչպես նաև շինարարական հրապարակի կոնստրուկցիաների, նյութերի և սարքավորումների մատակարարման պայմաններով:

Օբյեկտի բարդության աստիճանը սահմանվում է մինչև շինարարության կազմակերպման նախագծի մշակումը` նախագծային առաջադրանքով:

3. Բարդ օբյեկտների համար, որտեղ առաջին անգամ կիրառվում է սկզբունքորեն նոր արտադրության տեխնոլոգիա, եզակի տեխնոլոգիական սարքեր, ինչպես նաև այն շենքերի ու շինությունների համար, որոնց շինարարությունը նախատեսվում է առավել բարդ երկրաբանական կամ բնական պայմաններում, շինարարության կազմակերպման նախագծի կազմում տվյալ հավելվածի 2-րդ կետում թվարկվածներին լրացուցիչ ավելացվում են.

1) շինարարության բոլոր մասնակիցների միջև փոխադարձ կապը արտահայտող խոշորացված ցանցային գրաֆիկ, որում որոշված են աշխատանքային փաստաթղթերի և օբյեկտի շինարարության նախապատրաստման հիմնական փուլերի տևողությունները, նախապատրաստական ժամանակաշրջանի աշխատանքների կազմն ու կատարման տևողությունները, գործարկվող կամ քաղաքաշինական համալիրների կազմում առանձին շենքերի ու շինությունների շինարարության հերթականությունը, տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման ժամկետները,

2) կառուցվող կոնստրուկցիաների, շենքերի ու շինությունների որակի ու հուսալիության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների, փորձարկումների ու գործելակարգային դիտարկումների իրականացման հերթականության և տևողության վերաբերյալ ցուցումները,

3) շինարարության ընթացքում երկրաբաշխական (գեոդեզիական) նշահարման հիմքի կառուցման և հսկման, ինչպես նաև կառուցվող կոնստրուկցիաների, շենքերի ու շինությունների առանձնահատկությունների վերաբերյալ ցուցումները,

4) շինարարության կապի և օպերատիվ-դիսպետչերական կառավարման կազմակերպման առանձնահատկությունները:

4. Բնակելի շենքերի, սոցիալական նշանակության օբյեկտների ու միատիպ արտադրական օբյեկտների համար շինարարության կազմակերպման նախագիծը կարելի է մշակել կրճատված ծավալով՝

1) Շինարարության օրացուցային գրաֆիկը` նախապատրաստական փուլի աշխատանքների առանձնացմամբ:

2) Շինարարության գլխավոր հատակագիծը:

3) Շինմոնտաժային աշխատանքների ծավալների և հիմնական նյութերի, կոնստրուկցիաների, շինվածքների ու սարքավորումների պահանջարկի տվյալները:

4) Շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների պահանջարկի գրաֆիկները:

5) Կարճ բացատրագիրը, որում կարտահայտվեն նաև աշխատանքի պաշտպանության միջոցառումները և տեխնիկատնտեսական ցուցանիշները:

5. Գործող արտադրական կազմակերպությունների, շենքերի ու շինությունների վերակառուցման դեպքում շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է հաշվի առնել սույն նորմերի 4-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և ի լրումն սույն հավելվածի 2-րդ կետի թվարկվածներին անհրաժեշտ է.

1) նշել աշխատանքների կազմը, որոնք իրականացվում են արտադրական գործընթացի կասեցման հետ կապ չունեցող ժամանակաշրջանում և այն աշխատանքների կազմը, որոնք լրիվ կամ մասնակիորեն կապված են արտադրական գործընթացի կասեցման հետ՝ նպատակ ունենալով կրճատել վերջինիս կատարման տևողությունը,

2) սահմանել շինմոնտաժային աշխատանքների կատարման հերթականությունը և համատեղման կարգը՝ նշելով տեղամասերը և արտադրամասերը, որոնցում շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ փոխվում են հիմնական արտադրության տեխնոլոգիական գործընթացները, ինչպես նաև երբ շինմոնտաժային աշխատանքներն իրականացվում են հիմնական արտադրության տեխնոլոգիական ընդհատումների ժամանակ,

3) շինարարական գլխավոր հատակագծում նշել վերակառուցման չենթարկվող շենքերը, շինություններն ու ինժեներական ցանցերը, նոր կառուցվող շենքերը, շինությունները և տեղադրվող ցանցերը, վերակառուցվող շենքերն ու շինությունները, տեղադրվող և վերատեղադրվող ինժեներական ցանցերը, նոր ցանցերի գոյություն ունեցողներին մոտեցման (միացման) տեղերը, տարածքում անցումները, կազմակերպության աշխատակիցների կենցաղային սպասարկման տեղերը, շինարարների ու կազմակերպության շահագործող անձնակազմի անվտանգ անցումների ուղղությունները,

4) բացատրագրում բերել նեղվածքի ու վնասակար պայմաններում իրականացվող աշխատանքների ցանկը և ծավալները, վերակառուցման աշխատանքների օպերատիվ ղեկավարման կարգը, կառուցվող (հիմնանորոգվող) ու շինարարական կազմակերպությունների միասնական գործունեության ապահովման միջոցառումները, վերակառուցման ընթացքում կառուցվող (հիմնանորոգվող) կազմակերպության կողմից շինարարների համար արտադրական պայմանների ստեղծման ծառայությունների և շինարարներին հանձնվող ներգործարանային և ներարտադրամասային բեռնամբարձ և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները, հրդեհա- և պայթյունավտանգության վերաբերյալ միջոցառումները, մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման ժամանակ պահպանվող կոնստրուկցիաների կայունությունը ապահովող միջոցառումները:

6. Ընդհանուր ցանցի մայրուղային գծային կառույցների (մայրուղային երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, մայրուղային գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի) շինարարության դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերի պահանջների, շինարարության կազմակերպման նախագծի կազմում անհրաժեշտ է.

1) ներկայացնել հիմնական շինմոնտաժային աշխատանքների ծավալները և աշխատատարությունը, ըստ մայրուղու (ուղեգծի) տեղամասերի,

2) նշել բնական արգելքների ու խոչընդոտների, գետանցումների շրջանցման կամ հատուկ միջոցներով հաղթահարման տեղերը,

3) արտացոլել նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման տրանսպորտային սխեման՝ բեռնաթափման կայանների, միջանկյալ պահեստների ու ժամանակավոր հարող ճանապարհների (այդ թվում՝ մայրուղու երկարությամբ ժամանակավոր ճանապարհների) տեղաբաշխմամբ,

4) նախատեսել լուծումներ նոր կառուցվող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, կապի և էլեկտրամատակարարման գծերի առանձին տեղամասերի շինարարության կարիքների համար օգտագործման հնարավորության վերաբերյալ:

7. Գյուղական համայնքներում և գյուղատնտեսական կազմակերպություններում ներտնտեսական ավտոմոբիլային ճանապարհների կառուցման դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերի պահանջների, շինարարության կազմակերպման նախագծի կազմում անհրաժեշտ է.

1) հիմնավորված դեպքերում նախատեսել ներտնտեսական ճանապարհների կառուցումը փուլերով՝ ընդ որում, առաջին փուլում ապահովել երթևեկությունը հողային պաստառի վրայով, ինչպես նաև կատարել մայրուղու չերթևեկվող և դժվար երթևեկելի տեղամասերի բարելավում,

2) համաձայնեցնել առանձին ճանապարհաշինարարական աշխատանքների կատարման տևողությունն ու կարգը հողօգտագործողների հետ, որոնց արտադրատնտեսական գործունեության վրա կարող են ազդել այդ աշխատանքները:

8. Հիդրոտեխնիկական և ջրային տնտեսության օբյեկտների շինարարության դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերի պահանջների, շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է.

1) օրացուցային գրաֆիկում նշել շինարարության ժամանակաշրջանի առանձին փուլերում ջրի ծախսի բացթողման տևողությունը, հունի փակման և ջրամբարի լցման տևողությունը, ինչպես նաև նախատեսել ջրահանգույցի կամ ջրակառույցի վերակառուցման ժամանակ նրանց շահագործման նվազագույն ընդմիջումները,

2) գլխավոր հատակագծերում նշել շինարարության ընթացքում գետում ջրի ծախսի բացթողումն ապահովող շինությունների ու սարքվածքների դասավորությունը, հանգույցի կամ հիդրոտեխնիկական շինությունների համալիրի կառուցման աշխատանքների հաջորդականության բաշխումը, ոռոգվող մակերեսների շահագործման հանձնելու հերթականությունը: Ոռոգման և չորացման համակարգերի շինարարության իրավիճակային հատակագծում հարկավոր է ցույց տալ ոռոգվող ու չորացվող տարածքների սահմաններն ու մակերեսները՝ նշելով նրանց հանձնման հաջորդականությունը, շահագործվող ու շինարարական տեղամասերի սահմանները, հանքերի տեղաբաշխումը, իսկ խոշոր կառույցների համար՝ տարածքի հեղեղման սահմանները, ջրանցիկ առուները և ժամանակավոր կամուրջները,

3) մշակել գետում ջրի ծախսի բացթողման սխեմաներ, ինչպես նաև շինարարության ընթացքում գետի հունի պատնեշման, արտուղման (թեքման) միջոցները,

4) ոռոգման համակարգերի վերակառուցման շինմոնտաժային աշխատանքների կատարման դեպքում նախատեսել գյուղատնտեսական հանդակների անխափան ջրման ապահովման միջոցառումներ:

9. Օգտակար հանածոների լեռնային արդյունահանման օբյեկտների և այլ ստորգետնյա հանքափորվածքների շինարարության դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերի պահանջների, շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է ընդգրկել.

1) հանքափողերի, հորիզոնական ու թեք փորանցքերի և խցերի հորատանցման սխեմաները, եթե նրանք տարբերվում են տիպարայիններից,

2) լեռնահորատանցման աշխատանքների կատարման ընթացքում օգտագործվող բարձակների ու վերհան կայանքների տեսակների ընտրության հիմնավորումը,

3) լեռնային հորատանցքերի հորատանցման ժամանակահատվածում նրանց օդափոխության ռեժիմները և սխեմաները, հորատանցքեր տրվող օդի տաքացման և հովացման լուծումները (որոշումները), ինչպես նաև փոշու, գազերի, ապարների արտաթափման, ջրի պոռթկման (ներխուժման) և լողիկների դեմ պայքարի միջոցները,

4) հանքափողերի ու փորանցքերի հորատանցման ժամանակ ջրահանման սխեմաները, հանքահորային ջրերի հեռացման ու մաքրման լուծումները:

10. Էքստրեմալ պայմաններում օբյեկտների շինարարության դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերի պահանջների, շինարարության կազմակերպման նախագծում պետք է հաշվի առնվեն շինարարության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման վրա ֆիզիկական, երկրաբանական և տնտեսական հետևյալ գործոնների հնարավոր ազդեցությունները.

1) լեռնային և բարձրլեռնային գոտիների համար՝

ա. ցածր մթնոլորտային (բարոմետրական) ճնշումը, որը պահանջում է շինարարների աշխատանքի հատուկ հարմարվողականության ռեժիմներ,

բ. քամիները և բարձր կայծակավտանգությունը,

գ. հեղեղային, սելավային, փլվածքային և սողանքային երևույթները,

դ. տարածքների դժվարամատչելիությունը (մեծ թեքություններ, նիշերի անկումներ),

2) առանձնակի շոգ կլիմայով գոտիների համար՝

ա. արտաքին օդի բարձր օրական ջերմաստիճանները,

բ. մեծ տարածքների վրա ջրամատակարարման տեղական աղբյուրների բացակայությունը և դրա հետ կապված ջրի մաքրման, տեղափոխման, սառեցման և պահպանման հատուկ միջոցառումների անհրաժեշտությունը,

գ. թույլ կայունության ավազային բնահողերում բուսական ծածկույթի պահպանման միջոցառումների կատարման անհրաժեշտությունը:

11. Վտանգավոր երկրաբանական պայմաններում օբյեկտների շինարարության դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերի պահանջների, շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ պահանջները՝

1) առանձնահատուկ բնահողերի (նստվածքային, լիրքային և նմանատիպ) վրա օբյեկտների շինարարության դեպքում հարկավոր է ապահովել ջրահեռացման կազմակերպման, ժամանակավոր ջրամատակարարման համակարգի կառուցման ու շահագործման առաջնահերթ հատուկ միջոցառումների կատարումը, որոնք կկանխեն բնահողի անկազմակերպ թրջումը: Անհրաժեշտ է նաև նստվածքների կանոնավոր հսկումը և նրանց կանխարգելումը:

12. Առանձնահատուկ բնական պայմաններում օբյեկտների շինարարության դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերում նշված տվյալների, շինարարության կազմակերպման նախագծում պետք է ընդգրկվեն.

1) հակասողանքային և հակափլվածքային շինությունների համար՝

ա. շինարարության ընթացքում սողանքային ու փլվածքային պրոցեսների ակտիվության և ինտենսիվության կանխատեսումը,

բ. պաշտպանիչ շինությունների կառուցման ընթացքում լանջերի ու թեքությունների (շեպերի) կայունության ապահովման միջոցառումները,

գ. շինարարության օրացուցային պլանը, որը կազմվում է հաշվի առնելով աշխատանքների կատարման խիստ հաջորդականությունն ու տևողությունները՝ կախված մինչև տարվա անձրևային շրջանի սկիզբը հողային աշխատանքների ավարտման կամ ժամանակավոր դադարեցման անհրաժեշտությունից,

դ. բնահողի տեղադրման ու պահեստավորման լուծումները` թույլ չտալով հողակույտերի իրականացումը սողանքային գոտում,

ե. ջրահեռացման, ջրաիջեցման ու բնահողերը հատուկ եղանակներով ամրացման կազմակերպման լուծումները.

2) հակասելավային պաշտպանիչ շինությունների համար՝

ա. անհրաժեշտ դեպքերում վարարաջրերի ու սելավահոսքերի թերակառույց շինություններով բացթողման լուծումներ՝ ապահովելով նրանց պահպանվածությունը,

բ. առանձին տեսակի աշխատանքների կատարման սեզոնայնության հիմնավորման լուծումները՝ հաշվի առնելով տեղական պայմանները,

գ. հետազննությունների նյութերի կանխատեսումների հիման վրա շինարարության օրացուցային պլանում սելավային հոսքի հնարավոր առաջացման ժամկետների մասին ցուցումները,

դ. սելավային հոսքերի առաջացման դիտարկման ծառայությունների կետերի (կայանքների) տեղաբաշխման տվյալները:

13. Շինարարության կազմակերպման նախագծի կազմում, անհրաժեշտության դեպքում, մշակվում է քանդման աշխատանքների կազմակերպման նախագիծ, որպես շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների նախապատրաստական փուլ, որն իր մեջ ներառում է շինմոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով շինարարական հրապարակի ազատումը քանդման կամ տեղափոխման ենթակա շենքերից և շինություններից:

Քանդման աշխատանքների նախագիծը ներառում է`

1) քանդման աշխատանքների իրականացման օրացուցային գրաֆիկը,

2) շինարարական հրապարակի գլխավոր հատակագիծը, հիմնական շենքերի ու շինությունների, ինչպես նաև քանդման ենթակա կառույցների տեղադիրքը,

3) շինարարական հրապարակի սահմանները և դրա արգելափակման եղանակները,

4) վտանգավոր աշխատանքների կատարման գոտիները,

5) ժամանակավոր ու հիմնական երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ուղիները,

6) շինարարական կոնստրուկցիաների, նյութերի, շինվածքների ու սարքավորումների պահեստավորման հարթակների տեղադիրքը,

7) հիմնական և ժամանակավոր ինժեներական ցանցերը գործող ցանցերին միացման տեղերը, շինարարական հրապարակը ջրով, էլեկտրաէներգիայով, ջերմությամբ, գոլորշով ապահովման աղբյուրները),

8) գոյություն ունեցող ու քանդվող շինությունների, շենքերի ու կառույցների նշահարման առանցքներն ամրացնող նշանների տեղադրման կետերը:

 

Հավելված Բ

 

Շինարարության օրացուցային գրաֆիկ (օբյեկտի անվանումը)
 

 

Աղյուսակ Բ 1

Տողի N

Շենքերի, կառույցների և առանձին աշխատանքների տեսակների անվանումները

Նախահաշվային արժեքը
հազ. դրամ

Ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների
բաշխումն ըստ
շինարարության ժամանակահատվածների (եռամսյակ, տարի)
հազ. դր.

ընդամենը

այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքների ծավալը

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

1. «2-րդ» սյունակում անվանումները տրվում են ըստ շինարարության տեսակի և առանձնահատկություն-ների:
2. Շինմոնտաժային աշխատանքների ծավալների բաշխումը տրվում է կոտորակի տեսքով (համարիչում՝ ներդրումները, հայտարարում՝ շինմոնտաժային աշխատանքների ծավալները):

 

Նախագծի գլխավոր ինժեներ ___________________________________________

(ստորագրություն)

Համաձայնեցված է  _________________________________________________

(ստորագրություն)

Կառուցապատող ___________________________________________________

(ստորագրություն)

 

Հավելված Բ

 

Տ ե ղ ե կ ա գ ի ր
 
 Հիմնական շինարարական մոնտաժային ԵՎ հատուկ շինարարական աշխատանքների

 

 

Աղյուսակ Բ 2

Տողի N

Աշխատանքների անվանումները

Չափման միավորը

Շինմոնտաժային աշխատանքների ծավալները

ընդամենը

այդ թվում՝ ըստ առանձին շենքերի, շինությունների, գործարկվող կամ քաղաքաշինական համալիրների

ըստ շինարարու-թյան ժամանակա-հատվածների

1

2

3

4

5

6

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

1. Աշխատանքների ցանկը սահմանվում է՝ ելնելով շինարարության տեսակից և առանձնահատկություններից:

 

Նախագծի գլխավոր ինժեներ__________________________________________

(ստորագրություն)

 

Համաձայնեցված է ________________________________

 

Կառուցապատող__________________________________________________

(ստորագրություն)

 

Հավելված Բ

 

Տեղեկագիր Շինարարական կոնստրուկցիաների, նյութերի ԵՎ սարքավորումների պահանջարկի
 

 

Աղյուսակ Բ 3

Տողի N

Անվանումը

Չափման միավորը

Ընդամենը

Այդ թվում՝ ըստ հիմնական
օբյեկտների

Այդ թվում՝ ըստ շինարարության
ժամանակա- հատվածների

1

2

3

4

5

6

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

1. Կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի և սարքավորումների անվանակարգումը (սյունակ 2) որոշվում է՝ ելնելով շինարարության տեսակից և առանձնահատկություններից:
2. Նյութերի պահանջարկը տրվում է կոտորակի տեսքով (համարիչում՝ ընդհանուր պահանջարկը, հայտարարում՝ շինարարական արդյունաբերության կազմակերպություններում կոնստրուկցիաների արտադրության համար ծախսվող նյութերի պահանջարկը):

 

Նախագծի գլխավոր ինժեներ_________________________________________

(ստորագրություն)

 

Համաձայնեցված է _________________________________________

 

Կառուցապատող____________________________________________________

(ստորագրություն)

 

 

Հավելված Գ

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Շենքի, շինության կամ նրանց մասերի (հանգույցների) աշխատանքների կատարման նախագծի կազմում ընդգրկվում են՝

1) օբյեկտի աշխատանքների կատարման օրացուցային պլանը կամ համալիր ցանցային գրաֆիկը, որտեղ սահմանվում են աշխատանքների կատարման հաջորդականությունը և ժամկետները՝ առավել հնարավոր համատեղմամբ,

2) շինարարության գլխավոր հատակագիծը, որտեղ նշվում են՝

ա. շինարարական հրապարակի սահմանները և նրա արգելափակման տեսակները,

բ. գործող և ժամանակավոր ստորգետնյա, վերգետնյա և օդային ցանցերը և կոմունիկացիաները,

գ. մշտական և ժամանակավոր ճանապարհները,

դ. տրանսպորտի և մեխանիզմների շարժման սխեմաները,

ե. շինարարական և բեռնամբարձ մեքենաների տեղակայման կետերը, շարժման ուղիները, ազդման գոտիները,

զ. մշտական, կառուցվող և ժամանակավոր շենքերի և կառուցվածքների տեղաբաշխումը,

է. երկրաբաշխական նշահարման հիմքի նշանների տեղաբաշխումը,

ը. աշխատողներին աշխատանքային հարկաբաժին վերհանման միջոցները, ուղիները, վտանգավոր գոտիները, ինչպես նաև շենք կամ կառույց տանող անցումները,

թ. էներգամատակարարման և շինարարական հրապարակի լուսավորման միջոցների և աղբյուրների, հողանցման եզրագծերի տեղաբաշխումը,

ժ. նյութերի, կոնստրուկցիաների և սարքավորումների պահեստավորման շինությունների և հարթակների, կոնստրուկցիաների խոշորահավաքման հարթակների տեղաբաշխումը,

ժա. շինարարների սանիտարակենցաղային սպասարկման և հանգստի շինությունների տեղաբաշխումը,

ժբ. առավել վտանգավոր աշխատանքների կատարման գոտիները:

Նստվածքային բնահողերում ջրաբաշխիչ կետերը, թաց պրոցեսների կիրառմամբ ժամանակավոր կառույցները և մեքենայացված սարքավորումները պետք է տեղաբաշխվեն ռելիեֆի ստորադիր տեղամասերում, իսկ նրանց շրջապատող հարթակները՝ նախագծվեն կազմակերպված արագ ջրահեռացմամբ,

3) նյութերի, կոնստրուկցիաների, շինվածքների և սարքավորումների ստացման գրաֆիկները (հավելված Գ, աղյուսակ Գ 2):

Արտադրատեխնոլոգիական լրակազմավորման ծառայության առկայության դեպքում կցվում են լրակազմավորման տեղեկագրերը, իսկ լրակազմաբլոկային մեթոդի դեպքում՝ բլոկների լրակազմ առաքման գրաֆիկները,

4) օբյեկտի բանվորական կադրերի շարժման գրաֆիկները (հավելված Գ, աղյուսակ 3),

5) հիմնական շինարարական մեքենաների շարժման գրաֆիկները հարկավոր է մշակել՝ հաշվի առնելով բրիգադների կողմից համալիր աշխատանքների կատարման ժամկետների պահպանումը,

6) տեխնոլոգիական քարտեզները (ուրվագծերը) առանձին աշխատանքների կատարման համար՝ որակի օպերատիվ հսկման ուրվագծերի, աշխատանքների կատարման եղանակների նկարագրի, աշխատանքային ծախսումների, նյութերի, մեքենաների, հանդերձանքի, հարմարանքների և աշխատողների պաշտպանիչ միջոցների, ինչպես նաև շենքերի և կառուցվածքների վերակառուցման ժամանակ ապամոնտաժման հաջորդականության ներառումով,

7) երկրաբաշխական աշխատանքների կատարման վերաբերյալ որոշումները՝ երկրաբաշխական կառուցումների և չափումների համար նշանների տեղադրման սխեմաների, անհրաժեշտ ճշտության վերաբերյալ ցուցումների և շինմոնտաժային աշխատանքների կատարման երկրաբաշխական հսկման տեխնիկական միջոցների ներառումով,

8) անվտանգության տեխնիկայի վերաբերյալ որոշումներ ՍՆԻՊ III-4-80*-ով սահմանված կազմով,

9) ջրամատակարարման, ջերմամատակարարման, էներգամատակարարման և շինարարական հրապարակի ու աշխատատեղերի լուսավորության (այդ թվում՝ վթարային) ժամանակավոր ցանցերի անցկացման վերաբերյալ որոշումները՝ անհրաժեշտության դեպքում սնուցման աղբյուրից ցանցերի միացման աշխատանքային գծագրերի մշակմամբ,

10) տեխնոլոգիական գույքի և մոնտաժային հանդերձանքի ցուցակները և բեռների կախաճոպանման սխեմաները,

11) բացատրագիրը, որը ներառում է՝

ա. աշխատանքների կատարման վերաբերյալ որոշումների հիմնավորումը, այդ թվում՝ ձմեռային պայմաններում,

բ. շարժունակ (գույքի) շինությունների և կառուցվածքների ցանկը՝ պահանջարկի հաշվարկներով և տեղակապման պայմանների հիմնավորմամբ,

գ. գործող շենքերի և կառույցների կողմից հասցվող վնասից պաշտպանման և բնապահպանական միջոցառումները,

դ. տեխնիկատնտեսական ցուցանիշները:

2. Աշխատանքների կատարման նախագիծն առանձին աշխատանքների համար (մոնտաժային, հարդարման, սանիտարատեխնիկական, երկրաբաշխական և այլն) պետք է ներառի՝ աշխատանքների առանձին տեսակի կատարման օրացուցային պլանը (հավելված Գ, աղյուսակ 1). շինարարական գլխավոր հատակագիծը՝ աշխատանքի կատարման տեխնոլոգիական քարտեզի որակի օպերատիվ հսկման սխեմաների կցումով, հիմնական նյութերի, կոնստրուկցիաների, շինվածքների, մեքենաների, հարմարանքների, հանդերձանքի պահանջարկի տվյալները, հակիրճ բացատրագիրը տեխնիկատնտեսական ցուցանիշներով:

Երկրաբաշխական (գեոդեզիական) աշխատանքների կատարման նախագիծը ներառում է նաև աշխատանքների կատարման եղանակների և ճշտության ցուցումները, նշահարման ցանցի կետերի տեղաբաշխման սխեմաները, երկրաբաշխական նշանների կառուցվածքի և ամրացման եղանակների տվյալները, ինչպես նաև երկրաբաշխական կատարողական փաստաթղթերի ցանկը:

3. Աշխատանքների կատարման նախագիծը նախապատրաստական փուլի համար ներառում է՝

1) աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկը,

2) շինարարական գլխավոր հատակագիծը, որտեղ նշվում են շարժական (գույքային) շինությունների և կառույցների տեղաբաշխումը՝ արտա- և ներհրապարակային ցանցերի միացման և սպառման կետերի նշմամբ, ինչպես նաև շինարարության կարիքների համար նախապատրաստական փուլում կառուցվող մշտական օբյեկտներում իրականացվող աշխատանքների արտահայտմամբ,

3) տեխնոլոգիական քարտեզները,

4) բանվորական կադրերի և հիմնական շինարարական մեքենաների շարժման գրաֆիկները,

5) այդ փուլում անհրաժեշտ նյութերի, կոնստրուկցիաների, շինվածքների, սարքավորումների ստացման գրաֆիկները,

6) երկրաբաշխական կառուցումների և չափումների կատարման համար նշանների տեղաբաշխման սխեմաները, ինչպես նաև անհրաժեշտ ճշտության և երկրաբաշխական հսկման տեխնիկական միջոցների վերաբերյալ ցուցումները,

7) բացատրագիրը:

 

Հավելված Գ

 

Աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկը ըստ օբյեկտի (աշխատանքների տեսակների)

 

 

Աղյուսակ Գ 1

Աշխատանքների անվանումները

Աշխատանքների
ծավալները

Աշխատանքի
ծախսումները մարդ-օր

Պահանջվող մեքենաները, մեխանիզմները

Աշխատանքի տևողությունը, օր

Հերթափոխ. քանակը

Հերթափոխում աշխատողների քանակը

Բրիգադի կազմը

Աշխատանքների գրաֆիկը
(օր, ամիս)

չափման
միավորը

քա-նակը

անվանումը

քանակը
մեք.-հերթ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

Պատասխանատու կատարող ______________________________________

(ստորագրություն)

 

Հավելված Գ

 

ԳՐԱՖԻԿ

 

շինարարական կոնստրուկցիաների շինվածքների, նյութերի ԵՎ սարքավորումների ստացման
(ըստ օբյեկտի (աշխատանքների տեսակների)

 

Աղյուսակ Գ 2

 

Շինարարական կոնստրուկցիաների շինվածքների, նյութերի և սարքավորումների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ստացման գրաֆիկն ըստ
օրերի, շաբաթների, ամիսների

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Պատասխանատու կատարող _____________________________                       

(ստորագրություն)

 

Հավելված Գ

 

ԳՐԱՖԻԿ

 

Բանվորական կադրերի շարժման (ըստ օբյեկտի (աշխատանքների տեսակների)

 

 

Աղյուսակ Գ 3

 

Բանվորների մասնագիտությունների անվանումները
(գլխ. կապալառու և ենթակապալառու կազմակերպություններով առանձնացված)

Բանվորների քանակը

Բանվորների միջին օրական քանակն ըստ ամիսների, շաբաթների, օրերի

1

2

3

4

և այլն

1

2

3

4

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Պատասխանատու կատարող _________________________________

(ստորագրություն)

 

Հավելված Գ

 

ԳՐԱՖԻԿ

 

Հիմնական շինարարական մեքենաների շարժման (ըստ օբյեկտի (աշխատանքների տեսակների)

 

 

Աղյուսակ Գ 4

 

Մեքենաների անվանումները
(գլխ. կապալառու և ենթակապալառու կազմակերպություններով առանձնացված)

Մեքենաների քանակը

Մեքենաների միջին օրական քանակն ըստ ամիսների, շաբաթների, օրերի

1

2

3

4

և այլն

1

2

3

4

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

Պատասխանատու կատարող _________________________________ 

(ստորագրություն)

Հավելված Դ

 


 Հաստատում եմ

(պատվիրատուի լիազորված անձ

Ա.Ա.Հ. ամսաթիվ)

Ա Կ Տ

 

Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման ____ __________ 20 թ.

________________________________________________________________

(օբյեկտի անվանումը և տեղը (հասցեն)

_________________________________________________________________

(ընդունվող աշխատանքի բնույթը)

 

Պատասխանատու______________________________________________________

(Ա.Ա.Հ.)

 

պատվիրատուի տեխնիկական հսկողության ինժեներ

և ներկայացուցիչներ

գլխավոր կապալառուի___________________________________________________

(Ա.Ա.Հ. պաշտոնը)

ենթակապալառուի______________________________________________________

(Ա.Ա.Հ. պաշտոնը)

հեղինակային հսկողություն ________________________________________________

(Ա.Ա.Հ. պաշտոնը)

 

__________________                                  _______________________________

__________________                                  _______________________________

 

Ղեկավարվելով ՀՀՇՆ____________________________ նորմերով

_________________________________________

(աշխատանքային գծագրերի հ.հ.)

 

1.  ________________________________________________________________

(լիցենզավորված կազմակերպության անվանումը, մասնագետի Ա.Ա.Հ.)

 

կողմից ընդունման ներկայացված ներքոշարադրված շինարարական աշխատանքները բնութագրվում են

հետևյալ տվյալներով`

__________________________________________________________________

1. Ընդունող աշխատանքների հակիրճ տեխնիկական բնութագիրը և նրանց համապատասխանությունը նորմերին,

ստանդարտներին և նախագծին.

2.  Ընդունման ներկայացված աշխատանքների տեղում ուսումնասիրելուց հետո և ներկայացված փաստաթղթերը

զննելուց հետո.

2.1. Ներկայացված աշխատանքները համապատասխանում են _______________________

2.2. Թույլատրել հետևյալ աշխատանքների իրականացումը.

___________________________________________________________________

___________________________________________________________________

(աշխատանքների թվարկումը)

 

2.3. Ընդունման ներկայացված աշխատանքները չեն համապատասխանում

_________________________________________

__________________________________________________________ պահանջներին

(նորմերի, ստանդարտների, նախագծի)

 

և ենթակա են կապալառուի կողմից վերափոխման և _______________________________

(ամսաթիվը)                

 

ժամկետում կրկին ներկայացման

 

Հավելվածներ (համեմատական ամփոփագրերը, փորձարկման գծագրերը, փորձարկման արդյունքները,

ուրվագծերը և այլն):

 

Ստորագրություններ

 

_______________________________

                      (ամսաթիվը)

_______________________________

               (ամսաթիվը)

_______________________________

               (ամսաթիվը)

_______________________________

               (ամսաթիվը)

_______________________________

               (ամսաթիվը)

_______________________________

              (ամսաթիվը)

 

Հավելված Դ

 

Ց Ա Ն Կ

 

ԾԱԾԿՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ

 

Ա. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ

1.    Հիմքերի համար բացված խրամուղիների և փոսորակների զննում

2.    Շենքի առանցքների նշահարում

3.    Կմախքի ե/բ սյուների մոնտաժում և դրանց սյունակալների միաձուլում

4.    Սյուների կցվածքների եռակցում և միաձուլում

5.    Հիմքերի միաձույլ ե/բ սալերի պատրաստում

6.    Հիմքերի պատրաստում՝ դրանց ճշտության գեոդեզիական ստուգումով

7.    Հիմքերի, նկուղի պատերի, ծածկերի, սանհանգույցների, պատշգամբների, նկուղների և կաթսայատների ծածկերի, տանիքների հիդրոմեկուսացում

8.    Նկուղի պատերի մոնտաժում խոշոր բլոկներով

9.    Բնահողի վրա հատակի պատրաստում

10.  Խոշորապանել շենքի տիպարային հարկի մոնտաժում ծածկի պատրաստումով (ամեն հարկի համար)

11.  Պատերի քարե (աղյուսե) շարվածք

12.  Միջհարկային ծածկի մոնտաժում (ամեն հարկի համար)

13.  Ծածկի հեծանների և պարզունակների մոնտաժում

14.  Ընդկռունկային ուղիների մոնտաժում

15.  Ֆերմաների մոնտաժում

16.  Պատի պանելների մոնտաժում

17.  Տանիքի ծածկի պատրաստում

18.  Աստիճանների հարթակների և քայլերի մոնտաժում

19.  Պատշգամբների և լոջիաների պատրաստում

20.  Մուտքի վրա հովհարների պատրաստում

21.  Վերելակների հորանների և սանիտարատեխնիկական խցերի մոնտաժում

22.  Միջնորմների մոնտաժում

23.  Ձայնամեկուսացման սարքավորում

24.  Աղբատար խողովակի սարքավորում

25.  Շանթարգելների տեղադրում

26.  Ջահերի կախիչների տեղադրում և փորձարկում

27.  Օդափոխության հորանների և ուղիների մոնտաժում և ստուգում

28.  Պատի պանելների կցվածքների հերմետիկացում և ծեփում

29.  Ներքին ջրհոսների մոնտաժում և փորձարկում

30.  Ընդհատակի հիմքերի պատրաստում

31.  Շենքի ճակատային աշխատանքների իրականացում

32.  Փայտանյութի հրակայունության աշխատանքների հանձնում:

 

Բ. ԱՐՏԱՔԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ

 

33.  Խրամուղիների կամ հենասյուների հիմքերի պատրաստում

34.  Խողովակաշարերի և միջադիրների եռակցում և կցվածքների միաձուլում

35.  Խողովակների մաքրում և մեկուսացում

36.  Խողովակաշարերի ամրության փորձարկում (լվացում, օդափչում)

37.  Այլ ստորգետնյա հաղորդագծերի հետ խաչումների և արգելքներից անցումների իրականացում

38.  Խրամուղիների և փոսորակների մեկուսացնող լիցք

39.  Ստորգետնյա հաղորդագծերի տեղադրման համար կառուցվածքների պատրաստում

40.  Ստորգետնյա մետաղական կառուցվածքների էլեկտրաքիմիական պաշտպանվածության պատրաստում:

 

Գ. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

41.  Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների արհեստական և ինժեներական պաշտպանիչ փոքր կառուցվածքների տեղադրում

42.  Կամուրջների ամրության փորձարկում

43.  Ճոպանների ամրության փորձարկում:

 

Հավելված Դ

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՑԱՆԿԸ

 

Աշխատանքներ

 

1. Շենքի ստորգետնյա մաս և ինժեներական հաղորդագծեր

 

2. Հավաքովի շենքերի հարկերի կրող կոնստրուկտիվ էլեմենտներ

 

3. Հավաքովի ե/բ կոնստրուկցիաներ

 

4. Ընդհանուր շինարարական աշխատանքներ

 

5. Արտաքին սանիտարատեխնիկական աշխատանքներ (ջրամատակարարում, հակահրդեհային հիդրատներ, տնտեսական, անձրևաջրերի և կոյուղու, ջերմամատակարարման ցանց և կաթսայատներ, հեռախոսային գծի ցանց և գազամատակարարում)

 

6. Ներքին սանտեխնիկա (ջրագիծ, կոյուղի, տաք ջրամատակարարում, կենտրոնացված ջեռուցում, գազի սարքավորումներ և գծեր, հակահրդեհային ջրագծեր և ազդանշանային համակարգեր, ջրապոմպեր և ջերմային կետեր)

 

7. Էլեկտրասարքավորումներ (արտաքին լուսավորություն, էլեկտրացանց, հեռախոսագծեր, հեռուստաանտենաներ, շանթարգելներ)

 

8. Սարքավորումներ (վերելակ, աղբատար):

 

Փաստաթղթեր

 

1. Աշխատանքների տեխնիկական ընդունման ակտեր

2. Առանձին հարկերի, ձեղնահարկի, տանիքի կոնստրուկտիվ էլեմենտների հարկ առ հարկ ընդունման ակտեր

3. Մոնտաժային աշխատանքների ընդունման ակտեր

4. Առանձին շինարարական, մոնտաժային աշխատանքների ընդունման ակտեր

5. Խողովակաշարերի փորձարկման ակտեր, խրամուղիների հետլցման ակտեր, աշխատանքների ընդունման ակտեր

6. Ստուգումների և փորձարկումների ակտեր, աշխատանքների ընդունման ակտեր

7. Աշխատանքների ընդունման ակտեր

8. Փորձարկումների և աշխատանքների ընդունման ակտեր:

(հավելվածը լրաց. 01.03.11 N 18-Ն)