Գլխավոր տեղեկություն
Համար
N 1577-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2011-18.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.20/18(401) Հոդ.288
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
20.06.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.10.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

20 հունիսի 2011 թ.
ք. Երևան

N 1577-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել`

1) տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռքբերման հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օգտագործման մասին հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի հունիսի 20-ի
N 1577-Ն հրամանի

Հ Ա Յ Տ
ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

3. Գտնվելու վայրը

 

4. Դրոշմապիտակների պահանջվող քանակները

Հ/հ

Մագնիսական կրիչի

Պահանջվող հսկիչ նշանների
(դրոշմապիտակների) քանակը (հատ)

Տեսակը

Անվանումը
(համառոտ բովանդակությունը)

       
       
 

Ընդամենը

 

5. Հայտին կից ներկայացվում է`
1) հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռքբերման
համար պետական բյուջե վճարված գումարը հաստատող
փաստաթղթի պատճենը ___________________________

____ էջ

 

2) նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների
(դրոշմապիտակների) օգտագործման մասին հաշվե-
տվությունը _____________________________________

____ էջ

 

3) տվյալ ապրանքային նշանի օգտագործման կամ սե-
փականության իրավունքի վերաբերյալ փաստաթղթերի
պատճենները ____________________________________

____ էջ

 

4) հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) ստացող անձի
լիազորագիրը ___________________________________

____ էջ

 
Ընդամենը ______________________________________

____ էջ

Հայտի ներկայացման

______ __________________ 20 ____ թ.
         (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Հայտը ներկայացնողի

_____________________
   (ստորագրությունը)

____________________ 
             (անունը, ազգանունը)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի հունիսի 20-ի
N 1577-Ն հրամանի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

3. Գտնվելու վայրը

 

4. Նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օգտագործման մասին

Քանակը (հատ)

1) նախորդ հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ առկա չօգտագործված դրոշմապիտակների մնացորդը

 

2) նախորդ հայտով ձեռք բերված դրոշմապիտակներ

 

3) նախորդ հաշվետվությունը ներկայացնելուց հետո օգտագործված դրոշմապիտակներ

 

4) նախորդ հաշվետվությունը ներկայացնելուց հետո վնասված և հարկային մարմնին վերադարձված դրոշմապիտակներ

 

5) հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ առկա չօգտագործված դրոշմապիտակների մնացորդը

 

Հաշվետվության ներկայացման

______ __________________ 20 ____ թ.
         (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Հաշվետվությունը ներկայացնողի

_____________________
   (ստորագրությունը)

____________________ 
             (անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.08.2012, N 259-Ն 18.10.2012, N 1577-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան