Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.146
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411129

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

24 փետրվարի 2011 թ.

 N 66-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը՝

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

 Համաձայնեցված է
 

Հավելված 
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության հետ
28 փետրվարի 2011թ.
N 100-Ն հրաման

24 փետրվարի 2011թ.
N 66-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում՝

1. Հրահանգի 6.14 կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Վարձավճարը սահմանվում է վարձակալության հանձնված ամբողջ գույքի կամ դրա յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի վերաբերյալ` պարբերաբար կամ միաժամանակ վճարվող որոշակի կայուն գումարով, վարձակալված գույքն օգտագործելու արդյունքում ստացված արտադրանքի, պտուղների կամ եկամուտների համար սահմանված բաժնով, վարձակալի կողմից որոշակի ծառայություններ մատուցելով, վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված գույքը վարձատուի սեփականությանը կամ վարձակալությանը հանձնելով, վարձակալված գույքը բարելավելու համար պայմանագրով նախատեսված ծախսերը վարձակալի վրա դնելով: Կողմերը վարձակալության պայմանագրով կարող են նախատեսել վարձավճարի մատնանշված ձևերի համակցություն կամ դրա այլ ձևեր:»:

2. Հրահանգի 9-րդ կետում`

1) «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված, անձի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, թաղման նպաստը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` կենսաթոշակների հավելումները) (բացառությամբ` սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների), մասնավորապես` աշխատանքային կենսաթոշակները (տարիքային աշխատանքային կենսաթոշակ, արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ, երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ, հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ, մասնակի կենսաթոշակ), զինվորական կենսաթոշակները (երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ), սոցիալական կենսաթոշակները (ծերության սոցիալական կենսաթոշակ, հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ).».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» ենթակետեր`

«ը) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև 100 դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են.

թ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):»:

3. Հրահանգի 12.11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12.11. Ապահովագրական հատուցումները (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների)):»:

4. Հրահանգի 12.14 կետը ուժը կորցրած ճանաչել:

5. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.27, 12.28, 12.29, 12.30 և 12.31 կետերով`

«12.27. Գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10,0 հազ. դրամի չափով:

Գործատուների կողմից իրենց աշխատողների առողջության ապահովագրության համար յուրաքանչյուր ամսվա հաշվով հաշվեգրված ապահովագրավճարների 10,0 հազ. դրամը գերազանցող գումարները հարկվում են եկամտահարկով ընդհանուր սահմանված կարգով` գումարվելով տվյալ ամսվա հաշվարկված աշխատավարձին:

12.28. Ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտները:

12.29. Դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարները (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի):

12.30. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները` հարկ վճարողի համախառն եկամտի 5%-ը չգերազանցող չափով:

12.31. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին մինչև կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացման ենթակա եկամուտները:»:

6. Հրահանգի 17-րդ կետում «2009թ.` 30,0 հազ. դրամ» բառերը փոխարինել «2009թ. և 2010թ.` 30,0 հազ. դրամ, 2011թ.` 32,5 հազ. դրամ» բառերով:

7. Հրահանգի 22-րդ կետի երկրորդ նախադասության «գրավոր հայտարարության» բառերը փոխարինել «` սույն հրահանգի հավելված 5-ով սահմանված ձևով գրավոր հայտարարության» բառերով:

8. Հրահանգի 24.2-րդ կետի «բ» ենթակետում`

1) առաջին պարբերությունում «(առանց սույն հրահանգով սահմանված նվազեցումները կատարելու)» բառերը փոխարինել «(իրականացնելով միայն սույն հրահանգի 15-րդ կետում նշված նվազեցումները)» բառերով.

2) օրինակ 14-ում «(առանց անձնական նվազեցումը կատարելու)» բառերը փոխարինել «(իրականացնելով միայն վարձու աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարի` աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով նվազեցումը)» բառերով.

3) օրինակ 15-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Oրինակ 15. Հարկային գործակալը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող օտարերկրացուն 2011թ. մարտի 1-ին հաշվարկում է փետրվար ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով.

 - համախառն եկամուտ`   70,0 հազ. դրամ,
 - պարտադիր սոցիալական ապահովության վճար`   2,1 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (70,0-2,1)`

  67,9 հազ. դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,79 հազ. դրամ (67,9x10%):

2011թ. մարտի 4-ին հարկային գործակալի կողմից այդ օտարերկրացուն հաշվարկվում է փետրվար ամսվա պարգևատրում` 60,0 հազ. դրամ գումարով և կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով փետրվար ամսվա համար հարկային գործակալի կողմից այդ օտարերկրացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով.

 - համախառն եկամուտ (70,0+60,0)`   130,0 հազ. դրամ,
 - պարտադիր սոցիալական ապահովության վճար`

   3,9 հազ. դրամ,

 - հարկվող եկամուտ (130,0-3,9)`   126,1 հազ. դրամ,
 - հարկ (8,0+(126,1-80,0)x20%)`

  17,22 հազ. դրամ:

Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է պարգևատրման գումարից պահվող եկամտահարկի գումարը` 10,43 հազ. դրամը (17,22-6,79):

Տվյալ դեպքում` հարկային գործակալի կողմից օտարերկրացու 2011թ. փետրվար ամսվա համար հաշվարկված համախառն եկամուտը (130,0 հազ. դրամ) և եկամտահարկը (17,22 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` փետրվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. փետրվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (6,79 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.03.2011թ. (ներառյալ):»:

9. Հրահանգի 25.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«25.1. Վարձու աշխատողներին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար այդ նպաստները հաշվարկվել են, սակայն հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում:

«Oրինակ 19. Դիտենք հիվանդության նպաստի վճարման օրինակը: Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2011թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ 100,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`

 - համախառն եկամուտ` 100,0 հազ. դրամ,
 - պարտադիր սոցիալական ապահովության վճար`

3,0 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (100,0-(3,0+32,5))`

64,5 հազ. դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,45 հազ. դրամ (64,5x10%):

2011թ. փետրվարի 8-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-փետրվար ամիսների համար հիվանդության նպաստ` 72,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 32,0 հազ. դրամ և փետրվար ամսվա համար` 40,0 հազ. դրամ) և կատարվում է 2011թ. հունվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`

 - համախառն եկամուտ (100,0+32,0)` 132,0 հազ. դրամ,
 - պարտադիր սոցիալական ապահովության վճար`

3,0 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (132,0-(3,0+32,5))` 96,5 հազ. դրամ,
 - եկամտահարկ (8,0+(96,5-80,0)x20%)`

11,3 հազ. դրամ:

Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 4,85 հազ. դրամը (11,3-6,45): Միաժամանակ` 2011թ. փետրվար ամսվանը վերաբերող նպաստի գումարից ելնելով հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`

 - համախառն եկամուտ` 40,0 հազ. դրամ,
 - անձնական նվազեցում`

32,5 հազ. դրամ,

 - հարկվող եկամուտ (40,0-32,5)`

7,5 հազ. դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 0,75 հազ. դրամ (7,5x10%):

Ընդամենը վճարված նպաստից եկամտահարկը կազմում է 5,6 հազ. դրամ (4,85+0,75):

2011թ. մարտի 1-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է փետրվար ամսվա համար աշխատավարձ 130,0 հազ. դրամ գումարով և կատարվում է 2011թ. փետրվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով փետրվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`

 - համախառն եկամուտ (40,0+130,0)` 170,0 հազ. դրամ,
 - պարտադիր սոցիալական ապահովության վճար`

3,9 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում`  32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (170,0-(3,9+32,5))` 133,6 հազ. դրամ,
 - եկամտահարկ (8,0+(133,6-80,0)x20%)`

18,72 հազ. դրամ:

Հաշվանցելով նպաստից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է աշխատավարձի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 17,97 հազ. դրամը (18,72-0,75):

Տվյալ դեպքում` կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձը (100,0 հազ. դրամ) և եկամտահարկը (6,45 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (6,45 հազ. դրամ) վճարվում է մինչև 20.02.2011թ. (ներառյալ): Կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. փետրվար ամսվա հաշվարկված աշխատավարձը, 2011թ. հունվար-փետրվար ամիսների համար հաշվարկված և վճարված նպաստը (130,0+72,0=202,0 հազ. դրամ) և եկամտահարկը (17,97+5,6=23,57 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` փետրվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. փետրվարին հաշվարկված եկամտահարկը (23,57 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.03.2011թ. (ներառյալ):

Դիտենք հղիության և ծննդաբերության նպաստի վճարման օրինակը: Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2011թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ 100,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`

 - համախառն եկամուտ` 100,0 հազ. դրամ,
 - պարտադիր սոցիալական ապահովության վճար`

3,0 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (100,0-(3,0+32,5))` 

64,5 հազ. դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,45 հազ. դրամ (64,5x10%):

2011թ. հունվարի 14-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-հունիս ամիսների համար հղիության և ծննդաբերության նպաստ` 650,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 65,0 հազ. դրամ, փետրվար ամսվա համար` 125,0 հազ. դրամ, մարտ ամսվա համար` 155,0 հազ. դրամ, ապրիլ ամսվա համար` 140,0 հազ. դրամ, մայիս ամսվա համար` 150,0 հազ. դրամ և հունիս ամսվա համար` 15,0 հազ. դրամ) և կատարվում է 2011թ. հունվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`

 - համախառն եկամուտ (100,0+65,0)` 165,0 հազ. դրամ,
 - պարտադիր սոցիալական ապահովության վճար`

3,0 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (165,0-(3,0+32,5))` 129,5 հազ. դրամ,
 - եկամտահարկ (8,0+(129,5-80,0)x20%)`

17,9 հազ. դրամ:

 Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 11,45 հազ. դրամը (17,9-6,45): Միաժամանակ` 2011թ. փետրվար-մայիս ամիսներին (հունիս ամսվանը վերաբերող նպաստի գումարը` 15,0 հազ. դրամը չի գերազանցում անձնական նվազեցումը` 32,5 հազ. դրամը) վերաբերող նպաստի գումարներից ելնելով հարկվող եկամուտը և եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով`

 - համախառն եկամուտ (փետրվար)`  125,0 հազ. դրամ,
 - անձնական նվազեցում`

32,5 հազ. դրամ,

 - հարկվող եկամուտ (125,0-32,5)` 92,5 հազ. դրամ,
 - եկամտահարկ (8,0+(92,5-80,0)x20%)`

10,5 հազ. դրամ.

 - համախառն եկամուտ (մարտ)`

155,0 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (155,0-32,5)` 122,5 հազ. դրամ,
 - եկամտահարկ (8,0+(122,5-80,0)x20%)` 16,5 հազ. դրամ,
 - համախառն եկամուտ (ապրիլ)`

140,0 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (140,0-32,5)` 107,5 հազ. դրամ,
 - եկամտահարկ (8,0+(107,5-80,0)x20%)` 13,5 հազ. դրամ,
 - համախառն եկամուտ (մայիս)`

150,0 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում`  32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (150,0-32,5)` 117,5 հազ. դրամ,
 - եկամտահարկ (8,0+(117,5-80,0)x20%)` 15,5 հազ. դրամ:

2011թ. հուլիսի 1-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է հունիս ամսվա համար աշխատավարձ 130,0 հազ. դրամ գումարով և կատարվում է 2011թ. հունիս ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունիս ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`

 - համախառն եկամուտ (15,0+130,0)` 145,0 հազ. դրամ,
 - պարտադիր սոցիալական ապահովության վճար`

 3,9 հազ. դրամ,

 - անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
 - հարկվող եկամուտ (145,0-(3,9+32,5))` 108,6 հազ. դրամ,
 - եկամտահարկ (8,0+(108,6-80,0)x20%)`

13,72 հազ. դրամ:

Քանի որ նպաստից եկամտահարկ չի հաշվարկվել, ապա աշխատավարձի գումարից պահվող եկամտահարկի գումարը կազմում է 13,72 հազ. դրամը:

Ընդամենը վճարված նպաստից եկամտահարկը կազմում է 67,45 հազ. դրամ (11,45+10,5+16,5+ 13,5+15,5):

Տվյալ դեպքում` կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձը, 2011թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված և վճարված նպաստը (100,0+650,0=750,0 հազ. դրամ) և եկամտահարկը (6,45+67,45=73,9 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (73,9 հազ. դրամ) վճարվում է մինչև 20.02.2011թ. (ներառյալ): Կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունիս ամսվա հաշվարկված աշխատավարձը (130,0 հազ. դրամ) և եկամտահարկը (13,72 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 2-րդ եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունիս ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունիսին հաշվարկված եկամտահարկը (13,72 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.07.2011թ. (ներառյալ):

Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:»:

10. Հրահանգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«26. Uույն հրահանգի 23-րդ կետի «ա» և 24-րդ կետի «ա» ենթակետերով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները եկամտահարկը վճարում են 11% դրույքաչափով (առանց հաշվի առնելու սույն հրահանգով նախատեսված նվազեցումները):

Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները ազատվում են սույն կետի առաջին պարբերությունում նշված դրույքաչափով եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումը հիմնավորվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրով:

Oրինակ 20. Կազմակերպությունը 2011թ. փետրվարի 18-ին շուկայում առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք է բերել ապրանք, որի դիմաց վճարել է 20,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ և պարտավոր է հաշվարկել եկամտահարկ գնված ապրանքի արժեքից 11% դրույքաչափով (20,0x11%=2,2 հազ. դրամ), որը վճարվում է պետական բյուջե մինչև 20.03.2011թ. (ներառյալ):»:

11. Հրահանգի 27-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

12. Հրահանգի 32-րդ կետի վերջին պարբերությունը «Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ծախսերի (այսինքն` երբ ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ) և դրանց մասով սույն հրահանգի 26-րդ կետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:»:

13. Հրահանգի 28-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եռամսյակային հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են հարկային մարմին ներկայացնել եկամտահարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար եկամտահարկի պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից հարկային գործակալների մոտ իրականացվող` եկամտահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների ընթացքում հարկային գործակալի կողմից ներկայացված ստուգվող ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում (եկամտահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում): Եկամտահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում նաև հարկային մարմինների կողմից կատարված` եկամտահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված հաշվետու ժամանակաշրջանների համար: Ստուգված ժամանակաշրջանների համար եկամտահարկի գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:»:

14. Հրահանգի 29.1-րդ կետը «պետական գրանցում» բառերից հետո լրացնել «(հաշվառում)» բառով:

15. Հրահանգի 36.1-րդ կետում`

1) առաջին պարբերությունում «, պարզեցված հարկի» բառերը փոխարինել «արտոնագրային վճարի» բառերով.

2) վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

16. Հրահանգի 36.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«36.2. Անհատ ձեռնարկատերը եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները չի վճարում հետևյալ դեպքերում.

ա) ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն`

- պետական գրանցման (հաշվառման) տարվա ընթացքում,

- պետական գրանցմանը (հաշվառմանը) հաջորդող տարվա առաջին և երկրորդ եռամսյակների համար.

բ) այն հարկատուն, որը նախորդ տարում ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամուտ չի ունեցել` այդ (նախորդ) տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո.

գ) այն հարկատուն, որի նախորդ տարվա ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից հաշվարկված եկամտահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազ. դրամը` այդ (նախորդ) տարվա տարեկան եկամուտների հաշվարկը ներկայացնելուց հետո.

դ) այն հարկատուն, որը ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ չի նախատեսում (ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնելու)` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26.01.2011թ. «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունների ձևերը հաստատելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունը ներկայացնելուց հետո.

ե) այն հարկատուն, որը ընթացիկ տարվա որևէ եռամսյակում իրականացրել է միայն եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որևէ ժամանակաշրջանում սահմանային չափերը գերազանցելու դեպքում)` տվյալ եռամսյակում.

զ) այն հարկատուն, որը ընթացիկ տարվա որևէ եռամսյակում իրականացրել է միայն եկամտահարկին փոխարինող արտոնագրային վճարով հարկվող գործունեություն` տվյալ եռամսյակում.

է) այն հարկատուն, որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող` այդ (նախորդ) տարվա տարեկան եկամուտների հաշվարկը ներկայացնելուց հետո, կամ հանդիսացել է բացառապես արտոնագրային վճար վճարող կամ բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ ընթացիկ տարում ԱԱՀ վճարող կամ չվճարող համարվելու հանգամանքից):»:

17. Հրահանգի 36.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`

«գ) այն հարկատուն, որն ընթացիկ տարվա որևէ եռամսյակում իրականացրել է միայն եկամտահարկին փոխարինող արտոնագրային վճարով հարկվող գործունեություն` տվյալ եռամսյակում:»:

18. Հրահանգի 36.4-րդ ենթակետում`

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) այն անհատ ձեռնարկատերը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է արտոնագրային վճար վճարող, իսկ ընթացիկ տարում եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարները հաշվարկում է` հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված արտոնագրային վճարի մեջ եկամտահարկին բաժին ընկնող գումարները:

Oրինակ 25. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 468,0 հազ. դրամ, իսկ արտոնագրային վճարի եկամտահարկին բաժին ընկնող մասը (40%) կազմում է 72,0 հազ. դրամ: 2011թ. համար անհատ ձեռնարկատերը եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով: 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2012թ. հունվարի 20-ին:

Տվյալ դեպքում` 2012թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 90,0 հազ. դրամ ((468,0+72,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2012թ. մարտի 15-ից ոչ ուշ (ենթադրվում է, որ տվյալ եռամսյակի եկամտահարկի նվազագույն գումարի մեծությունը չի գերազանցում 90,0 հազ. դրամը):

Այն անհատ ձեռնարկատերը, որը նախորդ եռամսյակում հանդիսացել է արտոնագրային վճարող, իսկ ընթացիկ եռամսյակում եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է եռամսյակի սկզբից), ընթացիկ եռամսյակից սկսած եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները, իսկ նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները` ընթացիկ եռամսյակին հաջորդող եռամսյակից, վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ եռամսյակում նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումար չի վճարում):

Oրինակ 26. Անհատ ձեռնարկատիրոջ 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 540,0 հազ. դրամ: 2010թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2011թ. հունվարի 20-ին: 2011թ. 1-ին կիսամյակում անհատ ձեռնարկատերը հանդիսացել է միայն արտոնագրային վճար վճարող, իսկ 2-րդ կիսամյակից սկսած եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով:

Տվյալ դեպքում` 2011թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 90,0 հազ. դրամ (540,0:6), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2011թ. սեպտեմբերի 15-ից ոչ ուշ, իսկ 2011թ. 4-րդ եռամսյակից սկսած անհատ ձեռնարկատերը հաշվարկում է նաև նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարներ:»:

2) «գ» ենթակետում «հաստատագրված վճար» բառերից հետո լրացնել «և (կամ) արտոնագրային վճար» բառերը:

3) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում անհատ ձեռնարկատերը եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարները որոշում (հաշվարկում) է ինքնուրույն` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26.01.2011թ. «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունների ձևերը հաստատելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունը ներկայացնելուց հետո: Տվյալ տարվա համար մեկից ավելի հայտարարություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ միայն տվյալ հայտարարության ներկայացման օրվանից սկսած սույն հրահանգի 36-րդ կետում նշված ժամկետներում վճարվող կանխավճարների գումարների մեծության վրա:

Oրինակ 29. Անհատ ձեռնարկատիրոջ 2010թ. հաշվարկված և վճարված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 85,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2011թ. հունվարի 20-ին հարկային մարմին ներկայացրել է 2010թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկ, ըստ որի 2010թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 540,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2011թ. հուլիսի 12-ին հարկային մարմին ներկայացնում է հայտարարություն, համաձայն որի 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը նախատեսվում է 2010թ. հարկվող եկամտից պակաս և ընթացիկ տարվա մնացած ժամանակահատվածի համար եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկելու է հետևյալ չափերով. 3-րդ եռամսյակի համար` 5,0 հազ. դրամ և 4-րդ եռամսյակի համար` 75,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2010թ. 4-րդ եռամսյակի և 2011թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2011թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 80,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում` 2011թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 90,0 հազ. դրամ (540,0:6): Անհատ ձեռնարկատերը 2010թ. եկամտահարկի տարեկան գումարի և 2011թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

 - 15.03.2011թ.` 90,0 հազ. դրամ (90,0>80,0),
 - 01.05.2011թ.`

200,0 հազ. դրամ (540,0-4x85,0),

 - 15.06.2011թ.` 90,0 հազ. դրամ (90,0>80,0),
 - 15.09.2011թ. և 15.12.2011թ.`

80,0 հազ. դրամ (5,0<80,0 և 75,0<80,0):

2011թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 340,0 հազ. դրամ (2x90,0+2x80,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 320,0 հազ. դրամ (4x80,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 260,0 հազ. դրամ (2x90,0+5,0+75,0):»:

19. Հրահանգի 36.5-րդ կետի վերջին պարբերությունում և 36.6-րդ կետի նախավերջին պարբերությունում «պարզեցված հարկի» բառերը փոխարինել «արտոնագրային վճարների» բառերով:

20. Հրահանգի 36.10-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն հրահանգի 36.2-րդ կետի «դ» ենթակետի և 36.4 կետի «ե» ենթակետի պայմաններում հաշվարկված կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը տվյալ տարվա եկամտահարկի գումարի 2/3-ից պակաս լինելու դեպքում անհատ ձեռնարկատերը վճարում է տույժ (տվյալ տարվա եկամտահարկի գումարի 1/6-ի հաշվով հաշվարկված եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի և տվյալ եռամսյակի վճարված եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի տարբերության նկատմամբ)` եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի համար հրահանգի 36-րդ կետում նշված վճարման օրվանից մինչև հարկային մարմնին եկամտահարկի գումարի հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու) օրը:»:

21. Հրահանգի 36.11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Եկամտահարկի պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև եկամտահարկի պարտավորություններից ավելի վճարված գումարները անձնական հաշվի քարտում հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում եկամտահարկի պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Հարկ վճարողի լուծարման դեպքում եկամտահարկի մինչև 100 դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

Եկամտահարկի պարտավորությունները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի նվազագույն եկամտահարկի տարեկան գումարները և եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարները) անձնական հաշվի քարտում հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ եկամտահարկի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկների ներկայացման ամսաթվից: Նշվածը վերաբերում է նաև ճշտված հաշվարկներով առաջացող եկամտահարկի պարտավորություններին:

Որևէ հաշվետու ժամանակաշրջան (հարկային գործակալների կողմից ներկայացվող հաշվարկների համար` եռամսյակ, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և այլ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող տարեկան եկամուտների մասին հաշվարկների համար` տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված հարկ վճարողների համար` պետական գրանցման (հաշվառման) պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հարկային մարմին հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` հարկային գործակալի լուծարման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը (վերջնաժամկետը) և դրանից հետո ներկայացված մեկից ավելի հաշվարկներ ներկայացված լինելու դեպքում առաջինը ներկայացված հաշվարկը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հաշվարկներ:

Հարկային գործակալի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեության դադարեցման) դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հաշվարկները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ, եթե այդ հաշվարկները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը (հարկային գործակալը) որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Հարկ վճարողի (հարկային գործակալի)` միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկներ, որոնք չեն համարվում ճշտված հաշվարկներ:

Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ այլ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացվող հաշվարկները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ, և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները համարվում են ճշտված հաշվարկներ:

Հաշվարկված եկամտահարկի պարտավորության գումարները և հաշվանցվող գումարները չեն կարող փոփոխվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի` այդ ժամկետը լրանալուց հետո եկամտահարկի պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող հաշվարկներ չեն կարող ներկայացվել (այսինքն` ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում):

Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում եկամտահարկի գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող 3 տարի հետո (նշված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ եկամտահարկի գծով պարտավորությունների հաշվարկման հարկային մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2010թ. «Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» N 972-Ն որոշմամբ սահմանված կարգով արձանագրելու պահից, և կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին): Հաշվարկված եկամտահարկի պարտավորության գումարները ստուգմամբ չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի:

Հարկ վճարողի (հարկային գործակալի) եկամտահարկի պարտավորությունների դիմաց հաշվանցումը, եկամտահարկի գերավճարի հաշվին պետական բյուջեի նկատմամբ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը իրականացվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և այդ օրենքի 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:»:

22. Հրահանգի 44-րդ կետում`

1) «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

2) «դ» ենթակետը «հաստատագրված վճարների» բառերից հետո լրացնել «և (կամ) արտոնագրային վճարների» բառերով:

23. Հրահանգի 45-րդ կետը «հաստատագրված վճար» բառերից հետո լրացնել «և (կամ) արտոնագրային վճարներ» բառերով:

24. Հրահանգի 46.2-րդ կետի «բ» ենթակետը և 46.4-րդ կետի «բ» ենթակետը լրացնել «- սույն հրահանգի 15-րդ կետում նշված վճարների գումարի չափով:» բառերով:

25. Հրահանգի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«54. Հաշվետու տարվա ընթացքում արտոնագրային վճար վճարող դադարելու և հարկման ընդհանուր կարգին անցնելու դեպքում ֆիզիկական անձը (այդ թվում` անհատ ձեռնարկատերը) այդ պահից սկսած տվյալ տարվա մնացած ժամանակահատվածի համար եկամտահարկը հաշվարկում է և տարեկան եկամուտների մասին հաշվարկը (կամ` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկը) ներկայացնում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Ընդ որում` այդ դեպքում եկամտահարկի տարեկան գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում միայն արտոնագրային վճար վճարող դադարելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ստացված եկամուտները և կատարված նվազեցումները, արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը հաշվի չեն առնվում, տվյալ տարվա համար վճարված արտոնագրային վճարի գումարները հաշվի չեն առնվում (անկախ տվյալ տարում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի փաստացի տևողությունից) և տվյալ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկում (կամ` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկում) ներառում են միայն արտոնագրային վճար վճարող համարվելու դադարելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածին վերաբերող տվյալները:»:

26. Հրահանգի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հավելված 1

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի

 Փաստաթղթի հերթական համարը
 N _____________________________
               (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

 ՀԱՇՎԱՐԿ  20__թ. ___եռամսյակ)

 Պետական գրանցման համարը  [1]

                     

 Պետական գրանցման ամսաթիվը   [2]

               

 Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)    [3]
 

               

 Կազմակերպության անվանումը

 [4]

               

 Ֆիզիկական անձի անուն, ազգանունը

 [[5]

               

 Գործունեության ոլորտը (ոլորտները)

 [6]

               

 Գտնվելու (բնակության) վայրը

[7]

               

 Հեռախոսը

 [8]

               

 Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

 [9]

               
 

 Չափման միավոր
 

Դրամ

 

 

[1] և [2] տողերում նշվում է հարկային գործակալի պետական գրանցման (հաշվառան) համարը և օրը, ամիսը, տարին

[3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[4] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

[5] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

[6] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեութուն իրականացնելու վերաբերյալ

[7] և [8] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

[9] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման օրը, ամիսը, տարին

Աղյուսակ 1

 

ՀՀ քաղաքացիներին վճարված
(հաշվարկված)եկամուտների տեսակը

Եկամուտների գումարը՝
ըստ ամիսների [10]

Պահված հարկի գումարը՝
ըստ ամիսների [11]

 Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 [12] 

                   

 33.500 դրամից ոչ ավելի 

 [12ա] 

           

 աշխատողների թվաքանակ

 [12ա-1] 

     

x

x

x

 116.000 դրամից ոչ ավելի

[12բ] 

           

 աշխատողների թվաքանակ

[12բ-1]

     

x

x

x

 116.000 դրամից ավելի

[12գ] 

           

 աշխատողների թվաքանակ

[12գ-1] 

     

x

x

x

 Այլ աշխատանքի վարձատրություն 

[13] 

           

 աշխատողների թվաքանակ

[13-1] 

     

x

x

x

 Ռոյալթի

[41] 

           

 Տոկոս

[15] 

           

 Շահաբաժին

[16] 

     

x

x

x

 Խաղատներում, շահումներով խաղերում շահում

[17] 

     

x

x

x

 Մրցույթների, մրցությունների մրցանակ

[18] 

           

 Վիճակախաղերի շահում

[19]] 

     

x

x

x

 Նվիրատվություն, օգնություն

[20] 

           

 Ապահովագրական հատուցում 

[21] 

     

x

x

x

 Գույքն օտարելու դիմաց վճարված եկամուտ

[22] 

           

 Վարձակալական վճար

[23] 

           

 Ապահովագրավճար

[24] 

           

 Առանց հիմնական փաստաթղթերի վճարում

[25]

           

 Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ

[26] 

     

x

x

x

 Այլ եկամուտներ

[27] 

           

 Ընդամենը

[28] 

           

 

[10] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը

[11] սյունակներում նշվում են [10] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

[12] տողում նշվում է [12ա], [12բ] և [12գ] տողերի հանրագումարը

[12ա], [12բ], [12գ] տողերում նշվում են տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` վճարված նյութական օգնության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների, ինչպես նաև մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009թ. հունվարի 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [12ա-1], [12բ-1], [12գ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտներին համապատասխանող վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե` հաշվարկների կամ վճարումների թիվը)

[13] տողում նշվում է տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [13-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [12] և [13] տողերում նշված եկամուտներ, ապա [13-1] տողը չի լրացվում /չի գումարվում/)

[14]-[27] տողերում նշվում են տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, ընդ որում` [20] տողը վերաբերվում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին, [24] տողում նշվում են, մասնավորապես` գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով 10,0 հազ. դրամը գերազանցող մասով, [25] տողում նշվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից հաշվարկված եկամտահարկի գումարները

[28] տողում նշվում է [12]-[27] տողերի հանրագումարը

նվազեցվող եկամուտները (բացառությամբ՝ [16], [17], [19] և [21] տողերում նշվածների) հաշվարկում չեն արտացոլվում

 

Աղյուսակ 2

 

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից
վճարված (հաշվարկված) եկամուտների տեսակը

Եկամուտների գումարը`
ըստ ամիսների [29]

Պահված հարկի գումարը`
ըստ ամիսների [30]

 Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 [31] 

           

 33.500 դրամից ոչ ավելի

 [31ա] 

           

 աշխատողների թվաքանակ

[31ա-1] 

     

x

x

x

 116.000 դրամից ոչ ավելի

[31բ] 

           

 աշխատողների թվաքանակ

[ [31բ-1] 

     

x

x

x

 116.000 դրամից ավելի 

[31գ] 

           

 աշխատողների թվաքանակ  

[31գ-1] 

     

x

x

x

 Այլ աշխատանքի վարձատրություն

[32] 

           

 աշխատողների թվաքանակ

[32-1] 

     

x

x

x

 Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ

[33] 

     

x

x

x

Պասիվ եկամուտներ՝

           

 - ռոյալթիներ

[34] 

           

 - տոկոսներ

[35] 

           

 - շահաբաժիններ

[36] 

     

x

x

x

 - խաղատներում, շահումներով խաղերում շահում

[37] 

           

 - մրցույթների, մրցությունների մրցանակներ

[38] 

           

 - վիճակախաղերի շահումներ

[39] 

           

 - նվիրատվություն, օգնություն 

[40] 

           

 - ապահովագրական հատուցում 

[41] 

           

 - գույքն օտարելուց արժեքի հավելաճ

[42] 

           

 - վարձակալական վճար

[43] 

           

 - փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված եկամուտ

[44] 

           

 - ապահովագրավճար

[45] 

           

 Այլ եկամուտներ

[46] 

           

 Ընդամենը

[47] 

           

 

[29] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը

[30] սյունակներում նշվում են [29] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

[31] տողում նշվում է [31ա], [31բ] և [31գ] տողերի հանրագումարը

[31ա], [31բ], [31գ] տողերում նշվում է տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների, ինչպես նաև մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009թ. հունվարի 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, իսկ [31ա-1], [31բ-1], [31գ-1] տողերում`տվյալ ամսում այդ եկաուտները ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե` հաշվարկների կամ վճարումների թիվը)

[32] տողում նշվում է տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [32-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [31] և [32] տողերում նշված եկամուտներ, ապա [32-1] տողը չի լրացվում /չի գումարվում/)

[33]-[46] տողերում նշվում են տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, ընդ որում` [33] տողը վերաբերվում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած (հաշվառված) անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտներին, [40] տողը վերաբերվում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին, [45] տողում նշվում են, մասնավորապես` գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով 10,0 հազ. դրամը գերազանցող մասով, [47] տողում նշվում է [31]-[46] տողերի հանրագումարը

 

Աղյուսակ 3

 

Մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` 01.01.2009թ-ից հետո փաստացի վճարված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

Վճարված եկամուտների գումարը` ըստ ամիսների [48]

Պահված հարկի գումարը`
ըստ ամիսների [49]

           

 

[48] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված` մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային մեծությունը (որը ներառված է նախորդ աղյուսակներում)

[49] սյունակներում նշվում են [48] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

 

 Կ.Տ.    
     
 Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար)

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

     
 Գլխ. հաշվապահ

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկային գործակալին:»:

 

27. Հրահանգի հավելվածներ 2-ում և 4-ում`

1) «Չափի միավոր Հազար դրամ» տողը փոխարինել «Չափի միավոր Դրամ» տողով.

2) «ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն» բառերը փոխարինել «հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերով»

28. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակության հավելված 5-ով`

 

«Հավելված 5

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպության կողմից որպես հարկային գործակալ
եկամտահարկի պահում (գանձում) և բյուջե վճարում
կատարելու պարտավորություն ստանձնելու մասին

Փաստաթղթի համարը
(լրացվում է հարկային մարմնի
կողմից)
 
 1. Հարկ վճարողի անվանումը  2. ՀՎՀՀ

               
3. Ներկայացման ամսաթիվը 
   

օրը 

   

 ամիսը 

   
  տարին 
                  

«Փաստաթղթի համարը» մասում նշվում է հարկային մարմնում հարկ վճարողի (կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը

[1] տողում («Հարկ վճարողի անվանումը») նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպա-իրավական ձևը, [2] տողում («ՀՎՀՀ»)` հարկ վճարողի հաշվառման համարը

[3] տողում («Ներկայացման ամսաթիվը») նշվում է կազմակերպության կողմից հարկային մարմին հայտարարության ներկայացնելու օրը, ամիսը և տարին

 

Սույնով հայտնում եմ, որ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներին համապատասխան հայտարարությունը ներկայացնելու ամսվա 1-ից սկսած հանդիսանալու եմ հարկային գործակալ:

 

Տնօրեն (ազգանուն, անուն
և ստորագրություն)

_________________________
__________________________

Հարկ վճարողի
կնիքը՝

Հաշվապահ (ազգանուն,
անուն և ստորագրություն)

___________________________
____________________________

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում է 2 օրինակից:

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը:»: