ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
29 նոյեմբերի 2010 թ. |
N 2448-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՈՒՍԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 22.09.2010 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը՝ ուժը կորցրած ճանաչել «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ-ին 26.11.2007 թ. տրամադրված «Մաքսային միջնորդական գործունեության» թիվ ՊԼ-5218 լիցենզիան։
Նախագահ` |
Գ. Խաչատրյան |