Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 94-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.04/25(828) Հոդ.142
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.02.2011
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11811127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 փետրվարի 2011 թ.

թիվ 94-Ն 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 918-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի «զ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»` համաձայն N 1 հավելվածի,

2) «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ նախահաշվի օրինակելի ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի թիվ 73 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 918-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան

 


ՀԱՎԵԼՎԱԾ
N 1

 

Օրինակելի ձև 
 Հաստատվել է ՀՀ ֆինանսների
նախարարի 2011 թվականի փետրվարի
23-ի N 94-Ն հրամանով

 

«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ»

 

Նախահաշիվը

 

եկամուտների գծով` ________________________ 
                                             (ընդամենը գումարը թվերով և տառերով )

      

ծախսերի գծով՝_____________________________
                                            (ընդամենը գումարը թվերով և տառերով)

_____________________________________ դրամ,

_______________________________________ դրամ,

 

դեֆիցիտի (պակասուրդի) գծով՝_______________ 
                                               (ընդամենը գումարը թվերով և տառերով)

 

կամ հավելուրդի գծով՝______________________
                                               (ընդամենը գումարը թվերով և տառերով)

______________________ դրամ գումարով։

________________________________ դրամ գումարով։

 

___________________________________________________________________________Կ.Տ

(ՀՀ պետական կառավարման մարմնի ղեկավարի /համայնքի ղեկավարի/ ստորագրությունը և Ա.Հ.Ա.)

 

«____» « ________» 20 թ.

 

 Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

 բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման  ___ __________ 20_____ թ. ____ ___________ 20_____ թ. ժամանակահատվածի համար

 

1. Հիմնարկի անվանումը________________

 

8.Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

 

2. Փոստային հասցեն ___________________

 

 

ծածկագիր

3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը ըստ
բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման

 

   
  Բաժին     Խումբ    Դաս

     

9. Ծրագրի անվանումը___________

4.ՀՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմնի 
անվանումը______________________________
 

_______________ ________________________________
10. Ծրագրի կոդը  
 

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը______________________    
6. Հիմնարկի՝ ՏԳԲ-ում բացված արտաբյուջետային միջոցների գանձապետական հաշվի համարը  
 

11.ՀՀ պետական կառավարման (ՏԻ) մարմնի կոդն
ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական

7. Արտաբյուջետային հաշվի բացման իրավական հիմքը՝  

դասակարգման

 
     

ՀՀ կառավարության «____» « ____________» _______թ. N _____ որոշումը կամ
«____» « _____________» ______թ. N _____ ՀՀ օրենքը

  12. Չափի միավորը՝ հազար դրամ

 

 

Տողերի NN

 Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների և դրանց հաշվին իրականացվող ելքերի (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի)

Նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ մինչ սույն նախահաշվի հաստատումը գործող

Սույն նախահաշվով հաստատվող ցուցանիշները

Այդ թվում՝ ըստ եռամսյակների

(եռամսյակի ամիսների) աճողական

անվանումները

Տնտեսագիտա-

կան ծածկագրի համարը (սինթետիկ հաշիվ)

նախահաշվի ցուցանիշները

նախահաշվում կատարված փոփոխու-թյունները (ավելացումը՝

/+/, պակասե-ցումը՝ /-/)

Առաջին եռամսյակ

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

2000000

I. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
(տող 2111000+ տող 2112000+տող 2113000)

x

           
 

այդ թվում՝

             

2111000

 1. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ

x

           

2112000

 2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

x

           
 

որից`

             

2112100

2.1 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից

x

           

2112110

 2.1.1 ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից

731100

           

2112120

 2.1.2 կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից

731200

           

2112200

2.2 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

x

           

2112210

 2.2.1 ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

732100

           

2112220

 2.2.2 կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

732200

           

2112300

2.3 Ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

x

           

2112310

 2.3.1 ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

733100

           

2112320

 2.3.2 կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

733200

           

2113000

 3. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

x

           
 

որից`

             

2113100

3.1 Եկամուտներ սեփականությունից

x

           

2113110

 3.1.1 տոկոսներ

741100

           

2113120

 3.1.2 շահաբաժիններ

741200

           

2113130

 3.1.3 գույքի վարձակալություն

741500

           

2113200

3.2 եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից

x

           

2113210

 3.2.1 եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից

742100

           

2113240

 3.2.2 վարչական գանձումներ

742200

           

2113241

 3.2.2.1 մաքսավճար

x

           

2113242

 3.2.2.2 այլ վարչական գանձումներ

x

           

2113300

3.3 Եկամուտներ տույժերից, տուգանքներից

x

           

2113400

3.4 Ոչ պաշտոնական դրամաշնորհներ

x

           

2113410

 3.4.1 ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ

744100

           

2113420

 3.4.2 կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ

744200

           

2113500

3.5 Այլ եկամուտներ

x

           

1000000

II. ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
(տող 1100000+ տող 4000000)

X

           
 

այդ թվում`

             

1100000

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝ (տող 1110000+ տող 1120000+տող 1130000+տող 1140000+տող 1150000+տող 1160000+տող 1170000)

x

           
 

այդ թվում`

             

1110000

1. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (տող 1111000+ տող 1112000+տող 1113000+տող 1114000+տող 1115000+տող 1116000+տող 1117000)

x

           

1111000

 - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

 411100

           

1112000

 - Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ

 411200

           

1113000

 - Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում

411300

           

1114000

 - Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում

411400

           

1115000

 - Այլ վարձատրություններ

411500

           

1116000

 - Բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ

412100

           

1117000

 - Սոցիալական ապահովության վճարներ

413100

           

1120000

2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
(տող 1121000+ տող 1122000 + տող
1123000+ տող 1124000+ տող
1125000+ տող 1126000)

x

           
 

այդ թվում`

             

1121000

2.1. Շարունակական ծախսեր

x

           

1121100

 - Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր

421100

           

1121200

 - Էներգետիկ ծառայություններ

421200

           

1121300

 - Կոմունալ ծառայություններ

421300

           

1121400

 - Կապի ծառայություններ

421400

           

1121500

 - Ապահովագրական ծախսեր

421500

           

1121600

 - Գույքի և սարքավորումների վարձակալություն

421600

           

1121700

 -Արտագերատեսչական ծախսեր

421700

           

1122000

2.2. Գործուղումների և շրջագայության ծախսեր

x

           

1122100

 - Ներքին գործուղումներ

422100

           

1122200

 - Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր

422200

           

1122300

 - Այլ տրանսպորտային ծախսեր

422900

           

1123000

2.3. Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում

x

           

1123100

 - Վարչական ծառայություններ

423100

           

1123200

 - Համակարգչային ծառայություններ

423200

           

1123300

 - Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ

423300

           

1123400

 - Տեղեկատվական ծառայություններ

423400

           

1123500

 - Կառավարչական ծառայություններ

423500

           

1123600

 - Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ

423600

           

1123700

 - Ներկայացուցչական
ծախսեր

423700

           

1123800

 - Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

423900

           

1124000

2.4. Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում

x

           

1124100

 - Մասնագիտական ծառայություններ

424100

           

1125000

2.5. Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ
և նյութեր)

x

           

1125100

 - Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

425100

           

1125200

 - Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում

425200

           

1126000

2.6. Նյութեր (ապրանքներ)

x

           
 

այդ թվում`

             

1126100

 - Գրասենյակային նյութեր և հագուստ

426100

           

1126200

 - Գյուղատնտեսական ապրանքներ

426200

           

1126300

- Վերապատրաստման
և ուսուցման նյութեր
(աշխատողների զարգացման)

426300

           

1126400

 - Տրանսպորտային նյութեր

426400

           

1126500

 - Շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր

426500

           

1126600

 - Առողջապահական և լաբորատոր նյութեր

426600

           

1126700

 - Կենցաղային և հանրային սննդի նյութեր

426700

           

1126800

 - Հատուկ նպատակային այլ նյութեր

426900

           

1130000

3. ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ

x

           
 

այդ թվում`

             

1130100

 - Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ

441100

           

1130200

 - Ներքին վարկերի տոկոսավճարներ

441200

           

1130300

 - Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ

442100

           

1130400

 - Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ

442200

           

1131000

Փոխառությունների հետ կապված վճարներ

x

           

1131200

 - Տույժեր

443200

           

1131300

 - Փոխառությունների գծով տուրքեր

443300

           

1140000

4. ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ

x

           
 

այդ թվում`

             

1141000

 - Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին

451100

           

1142000

 - Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին

451200

           

1143000

 - Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինան-
սական կազմակերպություններին

452100

           

1144000

 - Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին

452200

           

1150000

5. ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

x

           
 

այդ թվում`

             

1151000

Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

x

           

1151100

 - Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

461100

           

1151200

 - Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

461200

           

1152000

Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

x

           

1152100

 - Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

462100

           

1152200

 - Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

462200

           

1153000

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

x

           

1153100

 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին

463100

           

1153200

 - Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին

463200

           

1153300

 - Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ

463300

           

1153400

 - Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում

463400

           

1153500

 - Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին

463500

           

1153600

 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային
ոչ առևտրային կազմակերպություններին

463700

           

1153700

 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին

463800

           

1153800

 - Այլ ընթացիկ դրամաշնորհներ

463900

           

1154000

 Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

x

           

1154100

 - Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին

465100

           

1154200

 - Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին

465200

           

1154300

 - Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին

465300

           

1154400

 - Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային
ոչ առևտրային կազմակերպություններին

465500

           

1154500

 - Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին

465600

           

1154600

 -Այլ կապիտալ դրամաշնորհներ

465700

           

1160000

6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

x

           
 

այդ թվում`

             

1161000

6.1. Սոցիալական ապահովության նպաստներ

x

           

1161100

 - Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ

471100

           

1161200

 - Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին

471200

           

1162000

6.2. Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)

x

           

1162100

 - Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից

472100

           

1162200

 - Մայրության նպաստներ բյուջեից

472200

           

1162300

 - Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

472300

           

1162400

 - Գործազրկության նպաստներ բյուջեից

472400

           

1162500

 - Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից

472500

           

1162600

 - Հուղարկավորության նպաստներ բյուջեից

472600

           

1162700

 - Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից

472700

           

1162800

 - Բնակարանային նպաստներ բյուջեից

472800

           

1162900

 - Այլ նպաստներ բյուջեից

472900

           

1163000

6.3. Կենսաթոշակներ

x

           

1163100

 - Կենսաթոշակներ

474100

           

1170000

7. ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

x

           
 

այդ թվում`

             

1171000

7.1. Նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին

x

           

1171100

 - Տնային տնտեսություններին ծառայություններ
մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ

481100

           

1171200

 - Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

481900

           

1172000

7.2. Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ

x

           

1172100

 - Աշխատավարձի ֆոնդ

482100

           

1172200

 - Այլ հարկեր

482200

           

1172300

 - Պարտադիր վճարներ

482300

           

1172400

 - Պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր

482400

           

1173000

7.3. Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ

x

           

1173100

 - Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ

483100

           

1174000

7.4. Բնական աղետներից կամ այլ բնական պատճառներով առաջացած վնասների կամ վնասվածքների վերականգնում

x

           

1174100

 - Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում

484100

           

1174200

 - Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում

484200

           

1175000

7.5. Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասների կամ վնասվածքների վերականգնում

x

           

1175100

 - Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում

485100

           

1176000

7.6. Այլ ծախսեր

x

           

1176100

 - Այլ ծախսեր

486100

           

1177000

7.7. Պահուստային միջոցներ

x

           

1177100

 - Պահուստային միջոցներ

489100

           

4000000

Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (տող 1200000 + 1300000)

այդ թվում`

x

           

1200000

ԲԱ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

x

           
 

այդ թվում`

             

1210000

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

x

           
 

որից`

             

1211000

 - Շենքերի և շինությունների ձեռքբերում

511100

           

1212000

 - Շենքերի և շինությունների շինարարություն

511200

           

1213000

 - Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

511300

           

1214000

 - Տրանսպորտային սարքավորումներ

512100

           

1215000

 - Վարչական սարքավորումներ

512200

           

1216000

 - Այլ մեքենաներ և սարքավորումներ

512900

           

1217000

 - Աճեցվող ակտիվներ

513100

           

1218100

 - Ոչ նյութական հիմնական միջոցներ

513200

           

1218200

 - Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր

513300

           

1218300

- Նախագծահետազոտական ծախսեր

513400

           

1220000

2. ՊԱՇԱՐՆԵՐ

x

           
 

որից`

             

1221000

 - Ռազմավարական պաշարներ

521100

           

1222000

 - Նյութեր և պարագաներ

522100

           

1223000

 - Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ

523100

           

1224000

 - Սպառման նպատակով պահվող պաշարներ

524100

           

1230000

3. ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ

x

           
 

որից`

             

1231000

 - Բարձրարժեք ակտիվներ

531100

           

1240000

4. ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ

x

           
 

որից`

             

1241000

 - Հող

541100

           

1242000

 - Ընդերքային ակտիվներ

542100

           

1243000

 - Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ

543100

           

1244000

 - Ոչ նյութական չարտադրված ակտիվներ

544100

           

1300000

ԲԲ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ

x

           
 

որից`

             

1311000

 Հիմնական միջոցների իրացումից մուտքեր

x

           

1312000

 Պաշարների իրացումից մուտքեր

x

           

1313000

 Բարձրարժեք ակտիվների իրացումից մուտքեր

x

           

1314000

 Ոչ արտադրական ակտիվների իրացումից մուտքեր

x

           

3000000

III. ԴԵՖԻՑԻՏ ԿԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴ
(տող 1000000 - 2000000)

x

           

5000000

IV. ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ (տող 5100000 + 5200000)
այդ թվում`

x

           

5100000

 Ա. ՆԵՐՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

x

           
 

այդ թվում`

             

5110000

1. ՓՈԽԱՌՈՒ ԶՈՒՏ ՄԻՋՈՑՆԵՐ

այդ թվում`

x

           

5111000

 1.1. Արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության)

x

           
 

որից`

             

5111100

թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր

9111

           

5111200

հիմնական գումարի մարում

6111

           

5112000

1.2. Վարկեր և փոխատվություններ
(ստացում և մարում)

x

           
 

այդ թվում`

             

5112100

1.2.1 Վարկեր

X

           
 

որից`

             

5112110

վարկերի ստացում

9112

           

5112120

ստացված վարկերի հիմնական գումարի մարում

6112

           

5112200

1.2.2 Փոխատվություններ

X

           
 

որից`

             

5112210

փոխատվությունների ստացում

9112

           

5112220

ստացված փոխատվությունների մարում

6112

           

5120000

2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐ

x

           
 

այդ թվում`

             

5121000

2.1. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցություն

x

           
 

որից`

             

5121100

 իրացումից մուտքեր

9213

           

5121200

 - ձեռքբերում

6213

           

5122000

2.2. Փոխատվություններ

             
 

որից`

             

5122100

 - նախկինում տրամադրված փոխատվությունների դիմաց ստացվող մարումներից մուտքեր

9212

           

5122200

 - փոխատվությունների տրամադրում

6212

           

5123000

2.3. Վարկեր

X

           
 

այդ թվում`

             

5123100

 - տրամադրված վարկերի մարումներից մուտքեր

9212

           

5123200

 - վարկերի տրամադրում

6212

           

5124000

2.4. Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցներ

x

           

5125000

2.5. Արտաբյուջետային հաշվից համապատասխան բյուջե փոխանցվող միջոցներ

x

           

5126000

2.6. Արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն

x

     

x

x

x

5127000

2.7. Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցներ

x

x

x

x

     

5200000

 Բ. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

x

           
 

այդ թվում`

             

5210000

1. ՓՈԽԱՌՈՒ ԶՈՒՏ ՄԻՋՈՑՆԵՐ

այդ թվում`

x

           
               

5211000

 1.1. Արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության)

x

           
 

որից`

             

5211100

թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր

9121

           

5211200

հիմնական գումարի մարում

6121

           

5212000

1.2. Վարկեր և փոխատվություններ (ստացում և մարում)

x

           
 

այդ թվում`

             

5212100

1.2.1 Վարկեր

x

           
 

 որից`

             

5212110

վարկերի ստացում

9122

           

5212120

ստացված վարկերի հիմնական գումարի մարում

6122

           

5212200

1.2.2 Փոխատվություններ

X

           
 

 որից`

             

5212210

փոխատվությունների ստացում

9122

           

5212220

ստացված փոխատվությունների մարում

6122

           

5220000

2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐ

x

           
 

այդ թվում`

             

5221000

2.1. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցություն

x

           
 

որից`

             

5221100

 իրացումից մուտքեր

9223

           

5221200

 - ձեռքբերում

6223

           

5222000

2.2. Փոխատվություններ

X

           
 

որից`

             

5222100

 - նախկինում տրամադրված փոխատվությունների դիմաց ստացվող մարումներից մուտքեր

9222

           

5222200

 - փոխատվությունների տրամադրում

6222

           

5223000

2.3. Վարկեր

X

           
 

այդ թվում`

             

5223100

 - տրամադրված վարկերի մարումներից մուտքեր

9222

           

5223200

 - վարկերի տրամադրում

6222

           

5224000

2.4. Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցներ

x

           

5225000

2.5. Արտաբյուջետային հաշվից համապատասխան բյուջե փոխանցվող միջոցներ

x

           

5226000

2.6. Արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն

x

     

x

x

x

5227000

2.7. Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես
ազատ միջոցներ

x

x

x

x

     

 

____ ____________________ 20__ թ.

   
 

ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ՝

____________________
       (ստորագրություն)

____________________
                (Ա.Հ.Ա.)

 

Կ.Տ.

   
 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝(ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ)

____________________
        (ստորագրություն) 

____________________
                       (Ա.Հ.Ա.)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ

 

Սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը (այսուհետ՝ N 1 օրինակելի ձև) նախատեսված է պետական կամ համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների` արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ՝ նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար և լրացվում է հետևյալ կերպ.

1. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի վերևի տողերում պետք է ներկայացվեն թվերով և տառերով նախահաշվի հաստատվող եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կամ հավելուրդի` համապատասխանաբար N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված 2000000 («ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»), 1000000 («ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ») և 3000000 («ԴԵՖԻՑԻՏ ԿԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴ») տողերի 3-րդ սյունակներում բերված գումարները:

2. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 4-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն լրացնում:

3. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 11-րդ կետում լրացվում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանած կոդը, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանի (այսուհետ` N 5-Ն հրաման) N 23 հավելվածի:

4. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 7-րդ կետում լրացվում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի համար արտաբյուջետային հաշվի բացման իրավական հիմքի` Հայաստանի Հանրապետության օրենքի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման ամսաթիվը և համարը:

5. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 8-րդ կետը լրացվում է N 5-Ն հրամանով հաստատված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 11 հավելվածի տարրերին համապատասխան` բաժին (2 նիշ), խումբ (2 նիշ) և դաս (2 նիշ):

6. Նոր նախահաշիվը կազմելիս N 1 օրինակելի ձևի աղյուսակի յուրաքանչյուր տողին համապատասխանող՝ «Ա» սյունակում ամրագրված համարը փոփոխման ենթակա չէ:

7. N 1 օրինակելի ձևի աղյուսակի 5125000 և 5225000 տողերը լրացվում են արտաբյուջետային հաշվի միջոցները համապատասխան բյուջե փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

8. Նոր նախահաշիվը կազմելիս թույլատրվում է այդ նախահաշվում չներկայացնել N 1 օրինակելի ձևի աղյուսակի այն տողերը, որոնցում արտացոլված «Բ» սյունակի տարրերի գծով համապատասխան գումարներ նախատեսված չեն:

9. N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Բ» և «Գ» սյունակներում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերը համապատասխանում են N 5-Ն հրամանով հաստատված NN 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների տնտեսագիտական ծածկագրերին և դասակարգման տարրերի անվանումներին (մինչև սինթետիկ հաշիվ) և աղյուսակը լրացնողի կողմից փոփոխման ենթակա չեն, իսկ դրանց համապատասխանող գումարները լրացվում են աղյուսակի 1-ից 6-րդ սյունակներում:

10. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքում, երբ վերջինիս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին՝

1) առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող նախահաշիվ (այսուհետ՝ նախկին նախահաշիվ): Այդ դեպքում նոր նախահաշվի աղյուսակի`

ա. 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում,

բ. 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի, եռամսյակի, կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,

2) առկա է նախկին նախահաշիվ և վերջինում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի աղյուսակի՝

ա. 1-ին սյունակում ներկայացվում են N 1 օրինակելի ձևով կազմված նախկին նախահաշվի աղյուսակի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները,

բ. 2-րդ սյունակում ներկայացվում են նոր նախահաշվի աղյուսակի 1-ին սյունակում բերված ցուցանիշներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերում են նախկին նախահաշվով հաստատված ժամանակահատվածին,

գ. 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է նոր նախահաշվի աղյուսակի 3-րդ սյունակում:

11. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) աղյուսակի 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների աճողական բաշխումն ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների), կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է աղյուսակի 4-ից 6-րդ սյունակներում:

12. N 1 օրինակելի ձևի աղյուսակի 1311000, 1312000, 1313000 և 1314000 տողերում ցուցանիշները լրացվում են բացասական նշանով:

13. N 1 օրինակելի ձևի աղյուսակի 5111200, 5112120, 5112220, 5121200, 5122200, 5123200, 5211200, 5212120, 5212220, 5221200, 5222200 և 5223200 տողերում ցուցանիշները լրացվում են բացասական նշանով:

14. N 1 օրինակելի ձևի աղյուսակի 5126000 «2.6. Արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն» տողի և 5127000 «2.7. Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցներ» տողի սյունակներում ցուցանիշները լրացվում են հետևյալ կերպ.

1) եթե արտաբյուջետային հաշվի մուտքերը ձևավորվում են բացառապես ներքին աղբյուրներից կամ և´ ներքին, և´ արտաքին աղբյուրներից, սակայն արտաբյուջետային հաշվից կատարվող ելքերի առանձնացված հաշվառում ըստ մուտքերի ձևավորման ներքին և արտաքին աղբյուրների չի իրականացվում, ապա նշված դեպքում`

ա. N 1 օրինակելի ձևի աղյուսակի տող 5126000 (1-3 սյունակներ) = (տող 3000000 - տող 5110000 - տող 5121000 - տող 5122000 - տող 5123000 - տող 5125000 - տող 5200000),

բ. N 1 օրինակելի ձևի աղյուսակի տող 5127000 (4-6 սյունակներ) = (տող 3000000 - տող 5110000 - տող 5121000 - տող 5122000 - տող 5123000 - տող 5125000 - տող 5200000),

2) եթե արտաբյուջետային հաշվի մուտքերը ձևավորվում են և´ ներքին, և´ արտաքին աղբյուրներից, ընդ որում իրականացվում է արտաբյուջետային հաշվից կատարվող ելքերի առանձնացված հաշվառում ըստ մուտքերի ձևավորման ներքին և արտաքին աղբյուրների, ապա այս դեպքում`

ա. N 1 օրինակելի ձևի աղյուսակի տող 5126000 (1-3 սյունակներ) = (ներքին աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ֆինանսավորվող ծախսեր - ներքին աղբյուրներից ստացվող եկամուտներ - տող 5110000 - տող 5121000 - տող 5122000 - տող 5123000 - տող 5125000),

բ. N 1 օրինակելի ձևի աղյուսակի տող 5127000 (4-6 սյունակներ) = (ներքին աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ֆինանսավորվող ծախսեր - ներքին աղբյուրներից եկամուտներ - տող 5110000 - տող 5121000 - տող 5122000 - տող 5123000 - տող 5125000):

15. N 1 օրինակելի ձևի աղյուսակի 5226000 «2.6. Արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն» տողի և 5227000 «2.7. Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցներ» տողի սյունակներում ցուցանիշները լրացվում են հետևյալ կերպ`

1) եթե արտաբյուջետային հաշվի մուտքերը ձևավորվում են բացառապես արտաքին աղբյուրներից, ապա այս դեպքում`

ա. N 1 օրինակելի ձևի աղյուսակի տող 5226000 (1-3 սյունակներ) = (տող 3000000 - տող 5210000 - տող 5221000 - տող 5222000 - տող 5223000 - տող 5225000 - տող 5100000),

բ. N 1 օրինակելի ձևի աղյուսակի տող 5227000 (4-6 սյունակներ)= (տող 3000000 - տող 5210000 - տող 5221000 - տող 5222000 - տող 5223000 - տող 5225000 - տող 5100000),

2) եթե արտաբյուջետային հաշվի մուտքերը ձևավորվում են և´ ներքին, և´ արտաքին աղբյուրներից, ընդ որում իրականացվում է արտաբյուջետային հաշվից կատարվող ելքերի առանձնացված հաշվառում ըստ մուտքերի ձևավորման ներքին և արտաքին աղբյուրների, ապա այս դեպքում`

ա. N 1 օրինակելի ձևի աղյուսակի տող 5226000 (1-3 սյունակներ) = (արտաքին աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ֆինանսավորվող ծախսեր - արտաքին աղբյուրներից ստացվող եկամուտներ - տող 5210000 - տող 5221000 - տող 5222000 - տող 5223000 - տող 5225000),

բ. N 1 օրինակելի ձևի աղյուսակի տող 5227000 (4-6 սյունակներ) = (արտաքին աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ֆինանսավորվող ծախսեր - արտաքին աղբյուրներից ստացվող եկամուտներ - տող 5210000 - տող 5221000 - տող 5222000 - տող 5223000 - տող 5225000):

16. N 1 օրինակելի ձևի աղյուսակի 5125000 և 5225000 տողերում ցուցանիշները լրացվում են միայն բացասական նշանով:

17. N 1 օրինակելի ձևի աղյուսակի 5126000, 5127000, 5226000 և 5227000 տողերի ցուցանիշները լրացվում են միայն այն դեպքում, եթե դրանց սույն լրացման պահանջների 14-րդ և 15-րդ կետերի համաձայն կատարվող հաշվարկի արդյունքում ստացվում են բացասական մեծություններ, իսկ դրական արդյունքի ստացման դեպքում լրացվում են նույն աղյուսակի 5124000 և 5224000 տողերը:

18. Եթե տվյալ բյուջետային տարում արտաբյուջետային հաշվից ֆինանսավորված գումարների մի մասը վերադարձվում է (կամ նախատեսվում է, որ պետք է վերադարձվի) նույն արտաբյուջետային հաշվին դրանց հատկացման բյուջետային տարվան հաջորդող բյուջետային տարում, ապա այդ վերադարձվող գումարները` նոր նախահաշվով նախատեսվող ելքերի ֆինանսավորմանն ուղղվող չափով արտացոլվում են համապատասխանաբար N 1 օրինակելի ձևի աղյուսակի 5124000 և 5224000 տողերում` դրական նշանով:

19. N 1 օրինակելի ձևի աղյուսակի նույն սյունակում արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող տվյալ հաշվի տարեսկզբի միջոցների և արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխության տողերը միաժամանակ չեն լրացվում:

20. N 1 օրինակելի ձևի աղյուսակի նույն սյունակում արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցների և արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցների տողերը միաժամանակ չեն լրացվում:

21. N 1 օրինակելի ձևը նախատեսվում է նաև բյուջետային հիմնարկ չհանդիսացող պետական հիմնարկի համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան