Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2011-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.05.15/16(290) Հոդ.167
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
21.03.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 12408140

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

21 մարտի 2008 թ.
ք. Երևան

 

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 71-րդ հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը ու նպատակ ունենալով կանոնակարգել և միասնականացնել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված` ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքների տրամադրումը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետ`

Վ. Բարսեղյան

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

 նախարարության հետ

3 ապրիլի 2008 թ.

N 241-Ա

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային

 պետական ծառայության պետի

21 մատի 2008 թ.

N 03-Ն հրամանի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին

Certificate on taxes paid by non-resident in the Republic of Armenia

 

1. ՀՀ ԿԱ ՊԵԿ ____________________________________ հարկային տեսչությունը`

 

The Tax Inspectorate of the State Tax Service of Armenia

 

հաստատում է _________________________________________________________

 

certifies that

 

________________________________________________________________ կողմից.

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը և ազգանունը, որի

շահույթից (եկամտից) վճարվել է հարկը / name of corporate person or name and

surname of natural person, whose income was taxed)

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի (եկամտահարկի) վճարման փաստը

Has paid the income (profit) tax in the Republic of Armenia for the period of

______________________________________________ ժամանակահատվածի համար,

գումարով` _________________________________________________________ , որից

(գումարը թվերով և տառերով / in figսres and letters)

in the amoսnt

inclսding

 

____________________

դրամ  __________________ վճարվել է համաձայն «Շահութահարկի մասին» 
                      (գումար, արտարժույթ)
ՀՀ օրենքի 

AMD paid in accordance with Law of the Republic of Armenia On Profit Tax

____________________

դրամ  __________________ վճարվել է համաձայն «Եկամտահարկի մասին» 
                      (գումար, արտարժույթ)
ՀՀ օրենքի

AMD paid in accordance with Law of the Republic of Armenia On Income Tax

____________________

դրամ  __________________ վճարվել է համաձայն կրկնակի հարկման 
                      (գումար, արտարժույթ)
մասին Համաձայնագրի`

AMD paid in accordance with Double Taxation Treaty

կնքված Հայաստանի Հանրապետության և _______________________________ միջև,

(պետության անվանումը/name of the coսntry)

between the Republic of Armenia and

հաշվարկված`__________________________

(եկամտի տեսակը/kind of income)

նկատմամբ _____________ դրույքաչափով:

(տոկոս/percent)

calculated from at rate of

1.2. Օգտվելով ________________________________________________________

(արտոնությունների տեսակը / type of incentives)

By using the tax incentives

 

արտոնություններից _________________________________ ժամանակահատվածում

for the period of

 

չի վճարել շահութահարկ (եկամտահարկ) գումարով _______________________ դրամ
  __________________ 
           (գումար, արտարժույթ)

the following tax amout was not paid:

_______________________________________________________

2. Առկայության դեպքում` ոչ ռեզիդենտ (իրավաբանական, ֆիզիկական) անձի իդենտիֆիկացման

կոդը (համարը) ռեզիդենտության երկրում` ____________________________ :

If available, the identification code of non-resident (both corporate or natսral person) in the

country of its(his) tax residency.

_______________________________________________________

3. Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի գրասենյակի գտնվելու վայրը կամ ոչ ռեզիդենտ

ֆիզիկական անձի բնակվելու վայրը ռեզիդենտության երկրում` ______________

_______________________________________________________________ :

 

Location of the foreign corporate person , s office or natսral person , s domicile within the

country of its(his) tax residency

__________________________________________________________

4. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ ոչ

ռեզիդենտի մշտական ներկայացուցչության լրիվ անվանումը` _________________

_______________________________________________________________ :

Fսll name of Armenian tax resident which withheld the tax (tax agent), or of permanent

establishment of the non-resident.

__________________________________________________________

5. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի)

կամ ոչ ռեզիդենտի մշտական ներկայացուցչության ՀՎՀՀ-ն և գրանցման հասցեն

_______________________________________________________________

_______________________________________________________________:

 

Taxpayer s ID and legal address of Armenian resident which withheld the tax (tax agent),

or of permanent establishment of the non-resident.

__________________________________________________________

Կ. Տ. (Seal)

ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչության պետ՝

Head of Tax Inspectorate of the State Tax Service /                              / _______________________

 ____ _______________ 20___ թ.

(տեղեկանքը լրաց., փոփ. 23.03.11 N 665-Ն)

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ (ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ, ԵԿԱՄՏԱՀԱՐԿ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) ստանալու համար հարկ վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա կողմից լիազորված անձը գրավոր դիմում է հարկը պահած հարկային գործակալի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչություն: Հարկային գործակալի բացակայության դեպքում, երբ հարկը ոչ ռեզիդենտը վճարել է ինքնուրույն, հայտարարագրի հիման վրա, դիմումը ներկայացվում է Կենտրոնական գանձապետարանի հաշվառման հարկային տեսչություն:

(1-ին կետը փոփ. 23.03.11 N 665-Ն)

2. Դիմումը ամրագրվում է դիմողի (պաշտոնատար անձի) ստորագրությամբ և առկայության դեպքում կնիքով՝ նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:

3. Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի`

- լրիվ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը,

- ռեզիդենտության պետությունը, առկայության դեպքում իդենտիֆիկացման կոդը (համարը) ռեզիդենտության երկրում,

- եկամտի ստացման աղբյուրը` եկամուտ վճարողի անվանումը (անունը), հասցեն,

- ժամանակահատվածը, որի համար տրվում է տեղեկանքը:

4. Դիմումին կցվում են նաև այն փաստաթղթերի պատճենները, որոնք հավաստում են ոչ ռեզիդենտին հաշվարկված և վճարած եկամտի, ոչ ռեզիդենտից պահված հարկի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված լինելու հանգամանքը, մասնավորապես`

ա) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, գնման ակտեր, կատարողական ակտեր, աշխատավարձի հաշվարկային տեղեկագրեր և այլն).

բ) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը (բանկային փոխանցում, կանխիկ վճարում, հաշվանցում կամ այլ եղանակով վճարում) հաստատող փաստաթղթերը (վճարային հանձնարարագրեր, դրամարկղի ելքի օրդերներ, փոխադարձ ակտեր և այլն).

գ) ոչ ռեզիդենտի եկամուտներից հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հաստատող փաստաթղթերը (հարկի գումարը ոչ ռեզիդենտի կողմից ինքնուրույն հաշվարկելու և վճարելու դեպքում).

դ) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հաստատող փաստաթղթերը:

5. Կենտրոնական գանձապետարանի հաշվառման հարկային տեսչությունը (կամ հարկային տեսչությունը), ուսումնասիրելով դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց 10 օրվա ընթացքում դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:

Տեղեկանքի տրամադրումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ`

ա) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտներից կատարվել է հարկի վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (այդ թվում` հարկային գործակալի միջոցով), ընդ որում` սույն կարգի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ տեղեկանքի տրամադրումը մերժելու համար, եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված այլ փաստաթղթերը բավարար են եզրակացնելու, որ կատարվել է հարկի պահում եկամտի վճարման աղբյուրի մոտ.

բ) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտներից կատարվել է հարկի պահում (գանձում) հարկային գործակալների կողմից (այսինքն` երբ հարկը պահվել (գանձվել) է ոչ թե անմիջականորեն ոչ ռեզիդենտին վճարվող եկամտից, այլ հարկային գործակալի ֆինանսական միջոցներից):

(5-րդ կետը փոփ. 23.03.11 N 665-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 23.03.11 N 665-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 03-Ն
23.03.2011, N 665-Ն 12.05.2011, N 03-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան