«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11711136
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 մարտի 2011 թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի «ՀՀՇՆ IV-16.01.01-2008 «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգ շինարարությունում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
1) Հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-16.01.01-2008 «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգ շինարարությունում» շինարարական նորմերի Ա հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ցանկապատեր և պատվարներ» բառերը փոխարինել «ցանկապատեր, շինարարական աշխատանքների մասին հասարակությանը իրազեկող տեղեկատվական վահանակներ, պատվարներ» բառերով:
Նախարար |
Վ. Վարդանյան |