Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2011-11.02.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/10(813) Հոդ.74
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
26.01.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411060

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

26 հունվարի 2011 թ.

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել՝

1. «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարության ձևը՝ համաձայն հավելված N 1-ի։

2. «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարության ձևը՝ համաձայն հավելված N 2-ի։

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Աֆրիկյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2011 թ. հունվարի 26-ի

N 20-Ն հրամանի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին

Փաստաթղթի համարը

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 1. Հարկ վճարողի անվանումը

2. ՀՎՀՀ

               

3. Տարի

       

4. Ներկայացման՝

օրը

   

ամիսը

   
 

 

  Չափման միավոր

 

  Դրամ
 

«Փաստաթղթի համարը» մասում նշվում է հարկային մարմնում հարկ վճարողի (ռեզիդենտի) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը

[1] տողում («Հարկ վճարողի անվանումը») նշվում է ռեզիդենտի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, իսկ [2] տողում («ՀՎՀՀ»)՝ հարկ վճարողի հաշվառման համարը

[3] տողում («Հաշվետու տարի») նշվում է այն տարին, որի համար ներկայացվում է հայտարարությունը

[4] տողում («Ներկայացման օրը, ամիսը») նշվում է ռեզիդենտի կողմից տվյալ տարում հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու օրը և ամիսը

 

Նախորդ տարվա նկատմամբ հարկվող շահույթը պակաս նախատեսելու հետևանքով հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը շահութահարկի կանխավճարները հաշվարկել հետևյալ չափերով՝

1-ին եռամսյակ

2-րդ եռամսյակ

3-րդ եռամսյակ

4-րդ եռամսյակ

Ընդամենը ([5]+[6]+[7]+[8])

Առավելագույն գումարը

5

6

7

8

9

10

           

Տեղյակ եմ հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 2/3-ից պակաս լինելու դեպքում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությանը

 

[5], [6], [7] և [8] սյունակներում նշվում են նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու (այդ թվում՝ ընթացիկ տարվա մնացած ժամանակահատվածում եկամուտներ չնախատեսելու կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու) դեպքում տվյալ տարվա 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար ռեզիդենտի կողմից հաշվարկված կանխավճարների գումարները (ոչ բացասական թվեր, որոնք կարող են տարբերվել իրարից), իսկ [9] սյունակում նշվում է դրանց հանրագումարը (սյունակ[5]+սյունակ[6]+սյունակ[7]+սյունակ[8]), ընդ որում՝ եթե հայտարարության ներկայացման օրը անցել են որևէ եռամսյակների կանխավճարների վճարման համար օրենքով սահմանված ժամկետները (վերջնաժամկետները), ապա այդ եռամսյակներին համապատասխանող սյունակները չեն լրացվում (հաշվի չեն առնվում՝ անգամ ռեզիդենտի կողմից լրացված լինելու դեպքում)

[10] սյունակում նշվում է նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության (համապատասխանում է նախորդ տարվա շահութահարկի հաշվարկի տող[1500]x4) 2/3-ը, որը հանդիսանում է ռեզիդենտի տվյալ տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների տարեկան հանրագումարի առավելագույն գումար։

 

 Տնօրեն (ազգանուն, անուն
և ստորագրություն)

 Հարկ վճարողի
կնիքը՝

Հաշվապահ (ազգանուն, անուն
և ստորագրություն)

     

_________________________

_________________________

 

 

_________________________

 

 _________________________

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում Է 2 օրինակից։

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում Է ռեզիդենտին։

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2011 թ. հունվարի 26-ի

N 20-Ն հրամանի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին

  Փաստաթղթի համարը

____________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի անվանումը

2. ՀՎՀՀ

               

3. Տարի

       
4. Ներկայացման՝

օրը

   

ամիսը

   
 

 

  Չափման միավոր

 

  Դրամ


«Փաստաթղթի համարը» մասում նշվում է հարկային մարմնում հարկ վճարողի (անհատ ձեռնարկատիրոջ) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը
[1] տողում («Հարկ վճարողի անվանումը») նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հայրանունը, իսկ [2] տողում («ՀՎՀՀ»)՝ հարկ վճարողի հաշվառման համարը
[5] տողում («Տարի») նշվում է այն տարին, որի համար ներկայացվում է հայտարարությունը
[6] տողում («Ներկայացման ամսաթիվը») նշվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու օրը և ամիսը
 

Նախորդ տարվա նկատմամբ հարկվող եկամուտը պակաս նախատեսելու հետևանքով հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը եկամտահարկի կանխավճարները հաշվարկել հետևյալ չափերով՝

1-ին
եռամսյակ

2-րդ
եռամսյակ

3-րդ
եռամսյակ

4-րդ
եռամսյակ

Ընդամենը
([5]+[6]+[7]+[8])

Առավելագույն
գումարը

5

6

7

8

9

10

           

Տեղյակ եմ հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի 2/3-ից պակաս լինելու դեպքում «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պատասխանատվությանը

 

[5], [6], [7] և [8] սյունակներում նշվում են նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու (այդ թվում՝ ընթացիկ տարվա մնացած ժամանակահատվածում եկամուտներ չնախատեսելու կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու) դեպքում տվյալ տարվա 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվարկված կանխավճարների գումարները (ոչ բացասական թվեր, որոնք կարող են տարբերվել իրարից), իսկ [9] սյունակում նշվում է դրանց հանրագումարը (սյունակ[5]+սյունակ[6]+սյունակ[7]+սյունակ[8], ընդ որում՝ եթե հայտարարության ներկայացման օրը անցել են որևէ եռամսյակների կանխավճարների վճարման համար օրենքով սահմանված ժամկետները (վերջնաժամկետները), ապա այդ եռամսյակներին համապատասխանող սյունակները չեն լրացվում (հաշվի չեն առնվում՝ անգամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից լրացված լինելու դեպքում)

[10] սյունակում նշվում է նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության 2/3-ը, որը հանդիսանում է անհատ ձեռնարկատիրոջ տվյալ տարվա համար հաշվարկված եկամտահարկի կանխավճարների տարեկան հանրագումարի առավելագույն գումար։

 

Անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը _________________________________

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում է 2 օրինակից։

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը։