«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2011 թ. |
թիվ 77-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 12-րդ կետի 4-րդ ենթակետը`
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորման հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 418, 2002 թվականի ապրիլի 29-ի թիվ 329, 2007 թվականի փետրվարի 16-ի թիվ 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 265-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում, 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում և 3-րդ կետի 1) և 2) ենթակետերում «մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք» բառերը հանել:
Նախարար |
Վ. Գաբրիելյան |